Բյալոբժեգի (լեհ.՝ Białobrzegi), քաղաք Լեհաստանի Մազովեցյան վոևոդության կազմում։ Բյալոբժեգի պովյատի վարչական կենտրոնն է։ Զբաղեցնում է 7,51 քառակուսի կիլոմետր տարածք։ 2011 թվականի դեկտեմբերի 31-ի տվյալներով բնակիչների թվաքանակը եղել է 10,410[2]։ Ընկած է Պիլիցա գետի ափերին՝ Բյալոբժեգյան դաշտի և Ռադոմի սարահարթի սահմանագծի վրա, Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայից մոտավորապես 60 կօլոմետր դեպի հարավ, մերձակայքի խոշորագույն քաղաքից՝ Ռադոմից շուրջ 30 կիլոմետր դեպի հյուսիս-արևմուտք։ Քաղաքը ճանապարհային կարևոր հանգույց է. այստեղ հատվում են Լեհաստանի S7 էքսպրես մայրուղին և թիվ 48 ազգային խճուղին։ Բյալոբժեգիով է անցնում Վարշավա-Կրակով ավտոճանապարհը։
Ժողովրդագրություն
խմբագրել
-
Սբ. Երրորդության կոստյոլը
-
S7 էքսպրես ավտոմայրուղին Բյալոբժեգիի մերձակայքում
-
Պիլիցա գետի վրա գցված հին կամուրջը
Ծանոթագրություններ
խմբագրել
Արտաքին հղումներ
խմբագրել