Բլեզ Դեգոֆ

ֆրանսիացի նկարիչ

Բլեզ Ալեքսանդր Դեգոֆ (ֆր.՝ Blaise Alexandre Desgoffe, հունվարի 17, 1830(1830-01-17)[1][2][3][…], Փարիզ - մայիսի 2, 1901(1901-05-02)[1][3][4][…], Փարիզ), ֆրանսիացի նկարիչ։

Բլեզ Դեգոֆ
ֆր.՝ Blaise Alexandre Desgoffe
Ծնվել էհունվարի 17, 1830(1830-01-17)[1][2][3][…]
ԾննդավայրՓարիզ
Վախճանվել էմայիսի 2, 1901(1901-05-02)[1][3][4][…] (71 տարեկան)
Մահվան վայրՓարիզ
Քաղաքացիություն Ֆրանսիա[1]
ԿրթությունՓարիզի Գեղեցիկ արվեստների ազգային բարձրագույն դպրոց
Մասնագիտություննկարիչ
Ժանրնատյուրմորտ
Ուշագրավ աշխատանքներQ17494381?, Vase of améthyste from the 16th-century? և Crystal vase?
Պարգևներ
Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ
ԶավակներJules Desgoffe?
ԱզգականներԱլեքսանդր Դեգոֆ
 Blaise Alexandre Desgoffe Վիքիպահեստում

Նկարիչ Ալեքսանդր Դեգոֆի եղբորորդին[5]։

Կենսագրություն խմբագրել

Բլեզ Ալեքսանդր Դեգոֆը ծնվել է Փարիզում։ Գեղարվեստական կրթությունը ստացել է Փարիզի Գեղարվեստի դպրոցում, ապա աշխատել Իպոլիտ Ֆլանդրենի և Ուիլյամ Բուգրոյի ղեկավարությամբ[6]։

1857-1882 թվականներին նրա աշխատանքներրը ցուցադրվել են Փարիզյան սալոնում, 1861 թվականին պարգևատրվել է երրորդ կարգի մեդալով և 1863 թվականին՝ երկրորդ կարգի մեդալով։ 1900 թվականի համաշխարհային ցուցահանդեսում պարգևատրվել է արծաթե մեդալով[5][7][8]։

Նկարիչը մահացել է Փարիզում 1901 թվականին։

Ստեղծագործություն խմբագրել

Բլեզ Դեգոֆը նկարել է գրեթե բացառապես անշունչ առարկաներ՝ զարդեր, ապակյա անոթներ, գորգեր, գործվածքներ և այլն։ «Բրոկհաուսի և Էֆրոնի հանրագիտարանային բառարանում» նրա ստեղծագործական գործունեությանը տրվել են հետևյալ բնութագրերը՝ «Ինչ վերաբերում է նմանատիպ առարկաների գեղեցիկ խմբավորմանը, նա գրեթե մրցակից չունի «մեռած բնության» ժամանակակից նկարիչների միջև ոչ միայն Ֆրանսիայում, այլև ողջ Եվրոպայում»։

Ամենահայտնի ստեղծագործություններից՝

  • «XVI դարի ամեթիստ ծաղկաման»
  • «Հին տանձենին»
  • «Թեյ նկարչի արվեստանոցում»
  • «Շառլ IX-ի սաղավարտը և վահանը»
  • «Ֆրանսիական թագավորների թագը»

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 RKDartists (նիդերլ.)
  2. 2,0 2,1 Blaise Alexandre Dumont-desgoffe (ֆր.)ministère de la Culture.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Blaise Alexandre Desgoffe // Benezit Dictionary of ArtistsOUP, 2018. — ISBN 978-0-19-977378-7doi:10.1093/BENZ/9780199773787.ARTICLE.B00050053
  4. 4,0 4,1 4,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  5. 5,0 5,1 Champlin & Perkins, p. 397.
  6. Champlin & Perkins, p. 396.
  7. Pennsylvania Academy, p. 150.
  8. Metropolitan Museum of Art website