«Քարտ-բլանշ» (անգլ.՝ Carte Blanche), Ջեյմս Բոնդի մասին Ջեֆրի Դիվերի[1] վեպը՝ հրատարակված 2011 թվականի մայիսի 26-ին՝ Մեծ Բրիտանիայում և դրանից քսան օր անց՝ ԱՄՆ-ում[2]։

Քարտ-բլանշ
Carte Blanche
ՀեղինակՋեֆֆրի Դիվեր
Տեսակգրավոր աշխատություն
ԺանրԼրտեսական վեպ
Բնօրինակ լեզուանգլերեն
Կերպար(ներ)Ջեյմս Բոնդ
Նկարագրում էՆովի Սադ
Էջեր436
ՇարքՋեյմս Բոնդ
Երկիր Միացյալ Թագավորություն
ՀրատարակիչHodder & Stoughton
Հրատարակման տարեթիվմայիսի 26, 2011
ԳՄՍՀ978-5-17-074096-3

2010 թվականին Յան Ֆլեմինգի հիմնադրամը որոշում ընդունեց լեգենդար գործակալ 007-ի մասին վեպ պատվիրել Ջեֆֆրի Դիվերին՝ 20 միլիոն տպաքանակը գերազանցող 26 բեսթսելլերների հեղինակին։

Կերպարներ խմբագրել

  • Ջեյմս Բոնդ (007 գործակալ) Ջին Թերոն (մտացածին անուն) - գլխավոր հերոս, Էնդրյու և Մոնիկա Բոնդերի որդին։
  • Մ (Մայլզ) - Բոնդի ղեկավարը, Մի-6 բաժնի ղեկավար
  • Նայլ Դանն - գլխավոր չարագործ, «Գեհեն» և «Միջադեպ 20» նախագծերի նախագծող և կատարող։
  • Սևերան Հայդթ - երկրորդական չարագործ, գործարար, «Գեհեն» նախագծի նախնական ստեղծող։
  • Ֆելիսիթի Ֆելինգ - երկրորդական չարագործ, Նայլ Դաննի գործընկերուհին և ղեկավարը։ «Միջադեպ 20» նախագծի ստեղծող։
  • Բհեկա Հորդան - Քեյփթաունի ոստիկանության կապիտան, Բոնդի դաշնակից։
  • Միսս Մանիփեննի - Մ-ի քարտուղարուհին և Բոնդի գործընկերը (տարիքը՝ մոտ 30 տարեկան)։
  • Օֆելյա Մեյդենսթոուն / Ֆիլլի - Բոնդի գործընկեր, ընկեր և օգնական։
  • Գրեգորի Լեմբ - Բոնդի դաշնակիցը, Մի-6-ի գործակալ ՀԱՀ-ում։
  • Փերսի Օսբորն-Սմիթ - Բոնդի դաշնակիցը, Մի-5-ի գործակալ Լոնդոնում։
  • Ֆելիքս Լեյթեր - Բոնդի ընկերը, ՀԴԲ գործակալ, որն օգնում է Բոնդին Դուբայում։
  • Նիկոլաս Ռաթկո - Բոնդի պատահական թշնամին, սերբական հետախուզության գործակալ։
  • Յուսուֆ Նասադ - Լեյթերի օգնականը. սպանել է Նայլ Դաննը։
  • Սայ Հիրանի - Բոնդի գործընկերն ու դաշնակիցը, գյուտարար, ղեկավարում է «Q» բաժինը և մատակարարում Բոնդին լրտեսական տեխնիկայով։
  • Մերի Գուդնայթ - Բոնդի քարտուղարուհին (տարիքը՝ 21 տարեկան)։
  • Մեյ Մաքսվել - Բոնդի սպասուհին, որը հաճախ է հիշատակվում գրքում։
  • Ռենե Մաթիս - Բոնդի ընկերը, ֆրանսիական հետախուզության գործակալ։

Պարգևներ խմբագրել

  • 2011 թվական - Յան Ֆլեմինգի մրցանակ՝ «Երկաթե դաշույն» քրեական գրողների միության կողմից Ջեֆֆրի Դիվերին Ջեյմս Բոնդի մասին լավագույն գրքի համար։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «James Bond book called Carte Blanche». BBC News. 2011 թ․ հունվարի 17.
  2. «Carte Blanche press release». CommanderBond.net. 2011 թ․ հունվարի 17.

Արտաքին հղումներ խմբագրել