Բլանկա I (Նավարրայի թագուհի)

Բլանկա I Նավարսկիյ (իսպ.՝ Blanca I de Navarra) կամ Բլանկա դ’Էվրյո (իսպ.՝ Blanca de Evreux, ֆր.՝ Blanche d’Évreux, հուլիսի 6, 1387, Կաստիլիայի թագավորություն - ապրիլի 1, 1441, Santa María la Real de Nieva, Սեգովիա, Կաստիլիա և Լեոն, Իսպանիա), 1425 թվականից Նավարրայի թագուհին։

Բլանկա I
 
Մասնագիտություն՝ կառավարիչ
Դավանանք քրիստոնեություն
Ծննդյան օր հուլիսի 6, 1387
Ծննդավայր Կաստիլիայի թագավորություն
Վախճանի օր ապրիլի 1, 1441 (53 տարեկան)
Վախճանի վայր Santa María la Real de Nieva, Սեգովիա, Կաստիլիա և Լեոն, Իսպանիա
Թաղված Nuestra Señora de la Soterraña
Դինաստիա House of Évreux?
Քաղաքացիություն  Նավառայի թագավորություն և  Սիցիլիայի թագավորություն
Հայր Charles III of Navarre?[1]
Մայր Eleanor of Castile, Queen of Navarre?[1]
Ամուսին Martin I of Sicily? և John II of Aragon?
Զավակներ Charles, Prince of Viana?[1], Blanche II of Navarre?, Leonor I of Navarre?[1] և Martin of Aragon, Heir of Sicily?
 
Ինքնագիր Изображение автографа

Նավարրայի թագավորի Կառլ III-ի և Էլյանորա Կաստիլսկայի չորրորդ դուստրը։

Կենսագրություն խմբագրել

 
Կառլ ΙV

1402 թվականին Բլանկային ամուսնացրել են Սիցիլիայի թագավոր Մարտին I Կրտսերի հետ։ Ի սկզբանե ամուսնությունը չեղարկվել է Կատանիայում մայիսի 21-ին, իսկ դեկտեմբերի 26-ին ամուսնությունը անձամբ չեղարկվել է։ Սակայն միակ որդին, ով ծնվել էր այդ ամուսնության ժամանակ, մահացել է փոքր տարիքում։ Իսկ 1409 թվականի հուլիսի 25-ին մահացել է նաև Մարտինը։ Քանի որ նա երկու ամուսնությունից երեխաներ չունեցավ, Սիցիլիայի թագը ժառանգեց նրա հայրը՝ Արագոնի թագավոր Մարտին Ա Երեցը, թագադրվելով Մարտին II անունով։ Դրանից հետո Բլանկան անցավ Ֆրանսիային։

Ինչպս նաև 1409 թվականին Փարիզում Բլանկան նշանադրվել է Ֆրանսիայի թագավոր՝ Կառլ VI Խելագարի կնոջ՝ Իզաբելլա Բավարյան թագուհու եղբոր՝ Լյուդվիգ Բավարսկո-Ինգոլշտասկիյի հետ, սակայն 1410 թվականին նշանադրությունը չեղարկվել է։ Այդ տարում Բլանկան նորից նշանադրվել է դուքս Բարա Էդուարդի ժառանգորդի հետ, բայց այդ ամուսնությունը նույնպես չի կայացել։

1413 թվականին մահացել է Բլանկիի մեծ քույրը՝ Հուանան, որի արդյունքում էլ Բլանկան, ով երեխաներից ամենամեծն էր դարձել է ժառանգորդը Նավարրյան գահի։ Նա 1416 թվականի հոկտեմբերի 28-ին Օլիտեյում Կառլ III Նավարսկուն պաշտոնապես ճանաչել է իր հայրը, ով չուներ օրինական որդիներ։ Իսկ 1419 թվականի նոյեմբերի 5-ին Օլիտեյում հայտարարվել է Բլանկի ամուսնության մասին Արագոն Ֆերնանդո I թագավորի երկրորդ որդու՝ Հուանի հետ։ Ամուսնական համաձայնությունը ստորարգրվել է դեկտեմբերի 5-ին Պամպլոնեյում։ 1420 թվականի հունիսի 10-ին Հուանը ժամանել է Պամպլոնի, որտեղ հունիսի 18-ին տեղի է ունեցել ամուսնական արարողությունը։

1425 թվականի սեպտեմբերի 8-ին մահացել է Կառլ III Նավարրսկին։ Բլանկան թագադրվել է ամուսնու՝ Հուան Արագոնսկիի հետ Պամպլոնում 1429 թվականի մայիսի 15-ին։ Այնուամենայնիվ Հուանը Բլանկայի կառավարմանը չի խառնվել, ով այդ ժամանակ մասնակցում էր Կաստիլիական քաղաքացիական կռիվներին։

Բացի Նավարրայից նա իրավունքներ ուներ նաև Նեմուր դքսությունում, որը գտնվում էր Ֆրանսիայում և որի դուքսը նրա հայրն էր։ Այս պահանջներով էլ նա դիմել էր Ֆրանսիայի թագավոր Կառլ VII-ին։ Որոշումը կայացվել է 1437 թվականի փետրվարի 5-ին, որի արդյունքում թագավոր Կառլը Բլանկային հնարավորություն տվեց մեկ տարի զբաղվել դքսության եկամուտների կառավարումով։ Դրա հետ մեկտեղ Նեմուրը, Շատո-Լանդոն, Կուրտենեն և Մեց լե Մարեշալը առանձնացվեցին հողերից և միևնույն ժամանակ դքսությունում թագավորի բոլոր իրավունքները պահպանվեցին։ Սակայն Բլանկան շարունակում էր օգտագործել «Նեմուրյան դքսուհի» տիտղոսը։

Բլանկան մահացել է 1441 թվականին։ Նրա կտակի համաձայն ժառանգորդ պիտի դառնար Կառլի որդին՝ արքայազն Վիանսկին, ինչպես նաև նրա հոր կենդանության օրոք նա պարտավոր չէր կրելու թաագավորի տիտղոսը։ Սակայն արդյունքում Հուանը արձակել է տղային կառավարումից և հրաժարվել է խոստովանել նրա իրավունքը նավարրայական թագի նկատմամբ, որն էլ քաղաքացիական պատերազմի պատճառը դարձավ Նավարրայում։

Ամուսնություն և երեխաներ խմբագրել

Առաջին ամուսինը՝ 1402 թվականի մայիսի 21-ից (ըստ լիազորագրի՝ Կատանիան) / 1402 թվականի դեկտեմբերի 26-ից (անձամբ), Մարտին I Կրտսերը (անձամբ), (1374 հուլիսի 25-ից 1409 թվականի հուլիսի 15-ը), Սիցիլիայի թագավորը 1390 թվականից։

Երեխաներ՝

  • Մարտին (1403 թվականից 1407 թվականի օգոստոսը)

Երկրորդբ ամուսինը՝ 1409 թվականի նոյեմբերի 5-ից (ըստ լիազորագրի՝ Օլիտեն), 1419 թվականի դեկտեմբերի 5-ից (համաձայնագրով Պամպլովան) / 1420 թվականի հունիսի 18-ից (անձամբ Պամլոնան), Հուան II-ը (1397 թվականի հունիսի 29-ից 1479 թվականի հունվարի 20-ը), Արագոնի թագավորը 1458 թվականաից, Նավարրայի թագավորը 1425 թվականից։

Երեխաներ՝

  • Կառլ (1421 թվականի մայիսի 29-ից 1461 թվականի սեպտեմբերի 23-ը), 1421 թվականից Վիանսկի արքայազնը, Նավարրայի փոխարքան 1441-ից 1447 թվականներին, նավարրական թագի հավակնորդ (Կառլ IV անունով)
  • Հուանա (1423 թվականից 1425 թվականի օգոստոսի 22)
  • Բլանկա (1424 թվականից 1464 թվականի դեկտեմբերի 2-ը), Վիանսկի արքայադուստրը 1461 թվականից, նավարրական գահի հավակնորդ (Բլանկա II անունով), Էնրիկե IV Անզորը՝ Կաստիլիայի և Լեոնի թագավորը 1454 թվականից եղել է նրա ամուսինը (1425 թվականի հունվարի 25-ից 1474 թվականի դեկտեմբերի 11-ը)
  • Էլյանորա (1425 թվականի փետրվարի 2-ից 1479 թվականի փետրվարի 12-ը), Նավարրայի թագուհին 1479 թվականից, 1436 թվականի հուլիսի 30-ից, ամուսինները՝ Գստոն IV դե Գրայը (1423 թվականի փետրվարի 26-ից 1472 թվականի հուլիսի 25-ը), կոմս դե Ֆուան և դե Բիգորը, Դերկոմս դե Բեարնը 1436 թվականից, դերկոմս դե Կաստելբոնը 1425-ից 1462 թվականներին, դերկոմս դե Նարբոնն 1447-ից 1468 թվականներին, Ֆրասիայի բարձրաստիճան ազնվականը 1458 թվականից

Ծանոթագրություններ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Fößel, Amalie (2013). «The Political Traditions of Female Rulership in Medieval Europe». In Bennett, Judith M.; Karras, Ruth Mazo (eds.). The Oxford Handbook of Women and Gender in Medieval Europe. Oxford University Press. էջ 68-83.
  • Merriman, Roger Bigelow (1918). The Rise of the Spanish Empire in the Old and in the New. Vol. Vol. 1. The Macmillan Company. {{cite book}}: |volume= has extra text (օգնություն)
  • Woodacre, Elena (2013). The Queens Regnant of Navarre. Palgrave Macmillan.
  • Anthony, Raoul: Identification et Etude des Ossements des Rois de Navarre inhumés dans la Cathédrale de Lescar, Paris, Masson, 1931
  • Maria Rita Lo Forte Scirpo: C'era una volta una regina ... : due donne per un regno: Maria d'Aragona e Bianca di Navarra, Napoli : Liguori, 88-207-3527-X, 2003
  • Blanca I de Navarra in Auñamendi Entziklopedia

Արտաքին հղումներ խմբագրել