Բլագոյ (Բլագո) Ժորև Գեորգիև (բուլղար․՝ Благой Жорев Георгиев, դեկտեմբերի 21, 1981(1981-12-21)[1][2] կամ դեկտեմբերի 21, 1987(1987-12-21), Սոֆիա, Բուլղարիա), բուլղարացի ֆուտբոլիստ, կիսապաշտպան։ Բուլղարիայի ազգային հավաքականի նախկին խաղացող։

Football pictogram.svg
Բլագոյ Գեորգիև
բուլղար․՝ Благой Жорев Георгиев
Blagoy Georgiev 2013.jpg
Քաղաքացիությունը Flag of Bulgaria.svg Բուլղարիա
Ծննդյան ամսաթիվ դեկտեմբերի 21, 1981(1981-12-21)[1][2] (39 տարեկան) կամ դեկտեմբերի 21, 1987(1987-12-21) (33 տարեկան)
Ծննդավայր Սոֆիա, Բուլղարիա
Հասակ 185 սանտիմետր
Քաշ 80 կիլոգրամ
Դիրք Կիսապաշտպան
Պատանեկան կարիերա
Բուլղարիա Սլավիա
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2000—2008 Բուլղարիա Սլավիա 172 (46)
2005—2006  Իսպանիա Ալավես 10 (0)
2006—2007  Սերբիա Ցրվենա Զվեզդա 24 (1)
2007—2008  Գերմանիա Դույսբուրգ 32 (2)
2009—2012 Ռուսաստան Թերեք 105 (7)
2013—2014 Ռուսաստան Ամկար 36 (3)
2014—2016 Ռուսաստան Ռուբին 37 (1)
2016—2017 Ռուսաստան Օրենբուրգ 28 (7)
Ազգային հավաքական
2004—2011 Բուլղարիա Բուլղարիայի ազգային հավաքական 49 (5)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ակումբային կարիերաԽմբագրել

 
Բլագոյ Գեորգիևը ռուսական «Ամկարի» մարզաշապիկով

Բլագոյ Գեորգիևը ծնվել է Սոֆիայում, նրա առաջին ակումբը եղել է մայրաքաղաքի «Սլավիան»։ Բլագոյը 148 խաղում դարձել է 24 գոլի հեղինակ։ 2006 թվականի հունվարից հունիս նա վարձավճարով խաղացել է իսպանական «Ալավես» ակումբում։ Դրանից հետո նա տեղափոխվել է սերբական «Ցրվենա Զվեզդա», որտեղ նա հաղթել է Սերբիայի առաջնությունում և նվաճել գավաթը։ Նա մի մրցաշրջան է անցկացրել թիմում, որից հետո տեղափոխվել է գերմանական «Դույսբուրգ»։ 2007 թվականի օգոստոսի 12-ին Դորտմունդի «Բորուսիայի» դեմ խաղում Գեորգիևն իր նորամուտն է նշել Բունդեսլիգայում[3]։ 2008 թվականի մարտի 14-ին «Շալկե 04»-ի դեմ մենամարտում նա իր առաջին գոլն է խփել ակումբի կազմում[4]։

«Սլավիա» կարճատև վերադարձից հետո Բլագոյը տեղափոխվել է Գրոզնիի «Թերեք»։ 2009 թվականի մարտի 15-ին Նալչիկի «Սպարտակի» դեմ խաղում Գեորգիևն իր նորամուտն է նշել Ռուսաստանի Պրեմիեր լիգայում[5]։ Հուլիսի 19-ին «Զենիթի» դեմ խաղում նա խփել է իր առաջին գոլը նոր ակումբում[6]։

Դեկտեմբերի 19-ին հայտարարվել է, որ խաղացողը ազատ տրանսֆերով տեղափոխվում է Պերմի ակումբ[7]։ Բլագոյը շնորհակալություն է հայտնել նախորդ ակումբի ղեկավարությանը և ասել, որ իր տեղափոխության վրա մեծապես ազդել են իր հայրենակիցները, որոնք խաղում են «Ամկարում»՝ Գեորգի Պեևը և Զախարի Սիրակովը։ Պայմանագիրը կնքվել է մինչև 2015 թվականի ամառ[8]։

Srortline.bg բուլղարական պորտալը հաղորդել է, որ Պերմում ելույթների ընթացքում կիսապաշտպանը վաստակել է 4,5 միլիոն դոլար, իսկ «Ամկարը» խաղացողի համար պայքարում հաղթել է մրցակիցներին՝ Մոսկվայի «Լոկոմոտիվին» և գերմանական «Շտուտգարտին»[9]։

2014 թվականի օգոստոսի 15-ին Գեորգիևը երկամյա պայմանագիր է կնքել Կազանի «Ռուբինի» հետ [10]։ Օգոստոսի 17-ին Մոսկվայի «Լոկոմոտիվի» դեմ խաղում Բլագոյն իր նորամուտն է նշել կազանյան ակումբում[11]։ Սեպտեմբերի 29-ին, Մոսկվայի «Տորպեդոյի» դեմ խաղում Գեորգիևը խփել է իր առաջին գոլը «Ռուբինի» կազմում[12]։

2016 թվականի օգոստոսի 31-ին Բլագոյը պայմանագիր է կնքել «Օրենբուրգ» ակումբի հետ[13]։ Սեպտեմբերի 10-ին «Անժիի» դեմ խաղում նա իր նորամուտն է նշել նոր թիմի կազմում[14]։ Մեկ շաբաթ անց, Մոսկվայի «Սպարտակի» դեմ խաղում, Գեորգիևը խփել է իր առաջին գոլը «Օրենբուրգի» մարզաշապիկով՝ անվրեպ իրացնելով 11-մետրանոց հարվածը[15]։

2017 թվականի վերջին Բլագոյ Գեորգիևը հայտարարել է ֆուտբոլիստի կարիերան ավարտելու մասին[16]։

Կարիերա ազգային հավաքականումԽմբագրել

Բուլղարիայի մինչև 21 տարեկանների երիտասարդական հավաքականում Գեորգիևն անցկացրել է 16 հանդիպում և դարձել 11 գոլի հեղինակ։

2004 թվականի հոկտեմբերի 13-ին 2006 թվականի Աշխարհի առաջնության Մալթայի հետ ընտրական խաղում Բլագոյը նշել է իր նորամուտը Բուլղարիայի ազգային հավաքականում[17]։ 2007 թվականի փետրվարի 8-ին Կիպրոսի դեմ ընկերական խաղում նա խփել է իր առաջին գոլն ազգային թիմում։

Գոլերը Բուլղարիայի հավաքականումԽմբագրել

# Ամսաթիվ Մրցավայր Մրցակից Հաշիվ Վերջնարդյունք Մրցաշար
1 8 փետրվարի, 2007 Նիկոսիա, Կիպրոս   Կիպրոս 0-3 0-3 Ընկերական հանդիպում
2 14 նոյեմբերի, 2007 Ցելե, Սլովենիա   Սլովենիա 0-3 0-3 Եվրոպայի առաջնություն 2008, որակավորում
3 6 սեպտեմբերի, 2008 Պոդգորիցա, Չեռնոգորիա   Չեռնոգորիա 2-2 2-2 Աշխարհի առաջնություն 2010, որակավորում
4 19 նոյեմբերի, 2008 Բելգրադ, Սերբիա   Սերբիա 6-1 6-1 Ընկերական հանդիպում
5 18 նոյեմբերի, 2009 Տա Կալի, Մալթա   Մալթա 1-3 1-4 Ընկերական հանդիպում

ՆվաճումներԽմբագրել

Թիմային

«Ցրվենա Զվեզդա»

  • Սերբիայի չեմպիոն՝ 2006/07
  • Սերբիայի գավաթակիր՝ 2006/07

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 FBref.com(բազմ․)
  2. 2,0 2,1 Base de Datos del Futbol Argentino (իսպ.)
  3. «Боруссия Дортумнд VS. Дуйсбург 1:3» (ռուսերեն)։ soccerway.com։ 2007-08-12 
  4. «Шальке 04 VS. Дуйсбург 2:1» (ռուսերեն)։ soccerway.com։ 2008-03-14 
  5. «Терек 04 VS. Спартак Нальчик 1:0» (ռուսերեն)։ soccerway.com։ 2009-03-15 
  6. «Терек VS. Зенит 3:2» (ռուսերեն)։ soccerway.com։ 2009-07-19 
  7. Благое Георгиев сменил «Терек» на «Амкар»
  8. Благой Георгиев: «Амкар» предложил мне самые выгодные условия Футбол — Россия — Премьер-лига, Футбол — Переходы
  9. «Благо Георгиев подписа с Амкар»։ Արխիվացված է օրիգինալից 2012-12-21-ին։ Վերցված է 2012-12-19 
  10. Благой Георгиев перешёл в «Рубин»
  11. «Рубин VS. Локомотив 1:1» (ռուսերեն)։ soccerway.com։ 2014-08-17 
  12. «Рубин VS. Торпедо Москва 2:1» (ռուսերեն)։ soccerway.com։ 2014-09-29 
  13. «Георгиев перешел в «Оренбург»» (ռուսերեն)։ sports.ru։ 2016-08-31 
  14. «Оренбург VS. Анжи 0:0» (ռուսերեն)։ soccerway.com։ 2016-09-10 
  15. «Оренбург VS. Спартак Москва 1:3» (ռուսերեն)։ soccerway.com։ 2016-09-16 
  16. Бывший футболист «Оренбурга» и «Рубина» Благой Георгиев завершил карьеру
  17. «Болгария VS. Мальта 4:1» (ռուսերեն)։ soccerway.com։ 2004-10-13 

Արտաքին հղումներԽմբագրել