Բիրգիտ Մինիխմայեր (գերմ.՝ Birgit Minichmayr, ապրիլի 3, 1977(1977-04-03)[1][2][3][…], Լինց, Ավստրիա[4]), ավստրիացի դերասանուհի։

Բիրգիտ Մինիխմայեր
Ծնվել էապրիլի 3, 1977(1977-04-03)[1][2][3][…] (47 տարեկան)
ԾննդավայրԼինց, Ավստրիա[4]
Քաղաքացիություն Ավստրիա
Մասնագիտություներգչուհի, թատրոնի դերասանուհի և կինոդերասանուհի
Պարգևներ և մրցանակներ

59-րդ Բեռլինի կինոփառատոնին արժանացել է «Արծաթե արջ լավագույն դերասանուհուն» մրցանակի` Մարեն Ադենի «Կիրքը արգելք չի ճանաչում» ֆիլմում մարմնավորած դերի համար[7]։ Նա փառատոնի պատմության մեջ առաջին ավստրիացին է, որը արժանացել է այդ մրցանակին, և առաջին ավստրիացին է, ով 1956 թվականից հետո Եվրոպական ամենակարևոր կինոփառատոններից մեկում արժանացել է լավագույն դերասանուհու մրցանակի։ Աշխատել է Եվրոպայի նշանավոր ռեժիսորների հետ, ինչպիսիք են` Միխայել Հանեկեն, Թոմ Տիկվերը և Ջեսիկա Հաուզերը։

Կենսագրություն խմբագրել

Բիրգրիտը ծնվել է 1977 թվականին Լինցում։ Միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո Վիեննայում ընդունվել է Մաքս Ռեյնգարդի թատերական դպրոց, որտեղ ուսումնասիրել է դրամա։ Այնտեղ նրա ուսուցիչնեից մեկը հայտնի ավստրիացի դերասան և ռեժիսոր Կլաուս Բրայնդաուերն էր։ Առաջին թատերական փորձը ձեռք է բերել Բուրգ թատրոնում, որտեղ խաղացել է շատ պիեսներում, հիմնականում` Շնիցլերի, Շեքսպիրի և Նեստրոյի ստեղծագործությունների հիման վրա։ 2000 թվականին առաջնելույթ է ունեցել կինոյում, նկարահանվելով «Abschied» ֆիլմում։ Նույն թվականին նկարահանվել է «Հանցագործության վայր» հեռուստասերիալի դրվագներից մեկում։ Դրանից հետո արժանացել է Նեստրոյի մրցանակի, որպես Ավստրիայի «Լավագույն երիտասարդ տաղանդ»։

2006 թվականին «Kronprinz Rudolfs letzte Liebe» ֆիլմում մարմնավորել է Ռուդոլֆ կրոնպրինցի սիրուհիներից մեկին` Միցի Կասպերին։

Անձնական կյանք խմբագրել

Ապրում է Մյունխենում, Վիեննայում։ Տիրապետում է անգլերենին և մասնակցել է մի շարք անգլերեն նախագծերի։

Ընտրյալ ֆիլմագրություն խմբագրել

Տարի Անվանում Դեր
2000 սերիալ Հանցագործության վայր Կատի
2001 ֆիլմ Կողմերի կարծիքը Էմմի Շտրաուբե
2004 ֆիլմ Բունկեր Գերդա Քրիստիան
2005 ֆիլմ Պարֆյումեր՝ մի մարդասպանի պատմությունը Մայր
2006 սերիալ Ոստիկանության հեռախոսահամարը` 110 Ագլայա
2009 ֆիլմ Սպիտակ ժապավեն Ֆրեյդա
2009 ֆիլմ Կիրքը արգելք չի ճանաչում Գիթի
2014 ֆիլմ Սիրելի Հանս, թանկագին Պյոտր Գրետա
2018 ֆիլմ Երեք օր Կիբրոնում Հիլդա Ֆրիչ

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բիրգիտ Մինիխմայեր» հոդվածին։