Բիտ Զամանի, Բիթ-Զամանի, Բիթ-Զաման, Բիտ-Զաման, Բիտ-Զամանից, Զամաանի, Զամանի, Զամանու, հնագույն երկիր (երկրամաս) Վերին Միջագետքում, Վանա լճից հարավ-արևմուտք՝ հիշատակված ասուրաբաբելոնական սեպագիր արձանագրություններում։ Մ․թ․ա․ 9-րդ դարից այսպես է կոչվել Ամիդի՝ Դիարբեքիրի շրջանը, որտեղ այդ ժամանակ իշխում էր արամեական մի ցեղ։ Ասորեստանի Թակուլթի-Նինուրտա թագավորը (մ․թ․ա․ 890-884) մի քանի արշավանք է կազմակերպել այդ ցեղի առաջնորդ Ամաբաալի՝ Զամանի որդու դեմ։ Այդ ժամանակից ի վեր Ամիդի շրջանը կոչվել է Բիտ-Զամանի։ Աշուրնասիրպալ 2-րդը (մ․թ․ա․ 883-859) իր 879 թվականի արշավանքի ժամանակ այստեղ իր որդիների կողից սպանված թագավորի փոխարենթագավոր է կարգում նրա եղբորը։ Ասորեստանի Սալմանասար 3-րդ թագավորը (859-824) Ուրարտուի դեմ կատարած իր արշավանքի ժամանակ առաջին հերթին գրավում է Բիտ-Զամանին, ապա Հայկական Տավրոսի վրայով անցնում է Արածանիի հովիտը[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 729 — 992 էջ։