Բիսոպրոլոլ

քիմիական միացություն

Բիսոպրոլոլ, որն առավել հայտնի է Կոնկոր վաճառքային անվամբ, հաճախ օգտագործվում է սիրտանոթային հիվանդությունների բուժման համար։ Դա, մասնավորապես, ներառում է արյան բարձր ճնշումը, անբավարար արյան հոսքից առաջացող կրծքավանդակի ցավը եւ սրտի անբավարարությունը[2]։ Այն կիրառվում է պեր-օրալ (խմելով)։

Բիսոպրոլոլ
Изображение химической структуры
Տեսակքիմիական երևույթի տեսակ
Կիրառումգերճնշում, ՍԻՀ, առիթմիաներ
Գործածության եղանակպեր-օրալ
Ազդեցության մեխանիզմβ1 ընկալիչների պաշարում
Զանգված5,4E−25 կիլոգրամ[1]
Քիմիական բանաձևC₁₈H₃₁NO₄[1]

Տարածված կողմնակի ազդեցությունները ներառում են գլխացավ, հոգնածության զգացում, փորլուծություն և ոտքերի այտուց։ Ավելի լուրջ կողմնակի ազդեցություններից են ասթմայի սրացումը, հիպոգլիկեմիայի նշանների քողարկումը և սիրտանոթային անբավարարության սրացումը[3]։ Մտավախություններ կան, որ օգտագործումը հղիության ժամանակ կարող է վնասակար լինել պտղի համար[4]։ Բիսոպրոլոլը պատկանում է բետա-պաշարիչների ընտանիքին  և  օժտված է β1 ընտրողականությամբ[5]։

Բիսոպրոլոլը արտոնագրվել է 1976 թ․-ին և հաստատվել է բժշկական օգտագործման համար 1986 թ․-ին[6]։ Այն Առողջապահության Համաշխարհային Կազմակերպության առողջապահության համակարգի համար անհրաժեշտ առավել արդյունավետ և անվտանգ դեղամիջոցների ցուցակում է[7]։ Մեծածախ արժեքը զարգացող երկրներում կազմում է ամսական մոտ 2.98–4.94 ԱՄՆ դոլար[8]։ ԱՄՆ-ում, 2015 թ․-ի դրությամբ, վաճառքը կազմել է ամսական մոտ 25-50 ԱՄՆ դոլար[9]։

Բժշկության մեջ կիրառում խմբագրել

 
Zebeta 5-մգ պեր-օրալ կիրառման հաբ

Բիսոպրոլոլը օգտակար է արյան բարձր ճնշման (հիպերտենզիայի), սրտի արյունահոսքի նվազման (սրտամկանի իշեմիա), քրոնիկ սրտային անբավարարության բուժման, ինչպես նաև սրտամկանի ինֆարկտից առաջ կանխարգելիչ և հետագայում ինֆարկտից հետո շարունակական բուժման համար[10]։ Սրտամկանի իշեմիայի դեպքում դեղը կիրառում են սրտամկանի կծկողականությունը նվազեցնելու համար, ինչը նվազեցնում է թթվածնի և սննդանյութերի պահանջը՝ այսպիսով նվազած արյունահոսքը ի վիճակի է լինում ապահովել մկանը անհրաժեշտ թթվածնով և սննդանյութերով[11][12][13]։

Բիսոպրոլոլը կարող է օգտագործվել սիրտանոթային այնպիսի հիվանդությունների բուժման մեջ, ինչպիսիք են գերճնշումը, սրտի իշեմիկ հիվանդությունը, առիթմիաները և սրտամկանի ինֆարկտը։ Կոմպենսացված սրտային անբավարարությամբ հիվանդները կարող են բուժվել Բիսոպրոլոլով, որպես համակցված բուժման մաս (սովորաբար ԱՓՖ ինհիբիտորների, միզամուղների և անհրաժեշտության դեպքում դիգիտալիսային դեղամիջոցների հետ)։ Սրտային անբավարարությամբ հիվանդների մոտ այն նվազեցնում սրտամկանի թթվածնի պահանջն ու ծախսը։ Շատ կարևոր է սկսել փոքր դեղաչափերից, քանի որ Բիսոպրոլոլը նվազեցնում է սրտամկանի կծկման ուժը, որը հանդիսանում է անցանկալի ազդեցություն քրոնիկ սրտի անբավարարության դեպքում։

Կողմնակի ազդեցություններ խմբագրել

Բիսոպրոլոլով գերդոզավորումը հանգեցնում է հոգնածության, թերճնշման, հիպոգլիկեմիայի, բրոնխոսպազմի և հազվասրտության։ Բրոնխոսպազմը և հիպոգլիկեմիան դեղի բարձր դոզաների β2 ադրենէրգիկ ընկալիչների պաշարման արդյունքն է թոքերում և լյարդում։ Հիպոգլիկեմիան առաջանում է լյարդում β2 ընկալիչների պաշարման հետևանքով գլիկոգենոլիզի և գլյուկոնեոգենեզի նվազման արդյունքում[14]։

Հակացուցումներ խմբագրել

Բետա-պաշարիչները պետք է խուսափել կիրառել  անամնեզում ասթմա կամ բրոնխոսպազմ ունեցող մարդկանց դեպքում, քանի որ նրանք կարող են սրացնել հիվանդությունը։ Բետա-1-ընտրողականությամբ բետա-պաշարիչները, ինչպիսին է Բիսոպրոլոլը, կարող են կիրառվել որոշ մարդկանց մոտ, երբ այլ տարբերակներն անհասանելի են։

Դեղաբանություն խմբագրել

Գործողության մեխանիզմ խմբագրել

Բիսոպրոլոլը կարդիոպրոտեկտիվ է, քանի որ այն ընտրողական և մրցակցային կերպով արգելափակում է կատեխոլամիններով (ադրենալին) β1 - ադրենէրգիկ ընկալիչների (ադրենոընկալիչների) խթանումը։ Այս ընկալիչները հիմնականում հանդիպում են սրտամկանի բջիջներում և սրտի հաղորդչական համակարգում (կարդիոսպեցիֆիկ են), բայց և կարող են հանդիպել երիկամների յուքստագլոմերուլյար բջիջներում։ Սովորաբար, ադրենալինի և նորադրենալինի կողմից β1 ադրենոընկալիչների խթանումը ակտիվացնում է ազդանշանային կասկադը (GS-սպիտակուց և ցԱՄՖ), որը հանգեցնում է սրտամկանի կծկողականության և սրտի կծկման հաճախության աճին[15]։ Բիսոպրոլոլը մրցակցային մեխանիզմով արգելափակում է այս կասկադի ակտիվացումը, ուստի նվազեցնում է սրտամկանի և սրտի ռիթմավարի ակտիվությունը[16][17]։

β1-ընտրողականության խմբագրել

 
Տարբեր β-պաշարիչների ընտրողականությունը

Բիսոպրոլոլի β1-ընտրողականությունը հատկապես կարևոր է այլ ոչ ընտրողական բետա-պաշարիչների համեմատ։ Դեղամիջոցի ազդեցությունը  սահմանափակված է β1 ադրենոընկալիչներ պարունակող օրգաններով, որոնք, հիմնականում սիրտն ու երիկամներն են։ Բիսոպրոլոլը նվազեցնում է այն կողմնակի ազդեցությունները, որոնք կարող են առաջանալ ոչ ընտրողական բետա-պաշարիչների կիրառման դեպքում, երբ կարող է ի հայտ գալ այլ ադրենոընկալիչների (β2, β3, α1, α2) պաշարում։

Բիսոպրոլոլը ունի ավելի բարձր ընտրողականության աստիճան β1-ընտրողականությամբ օջտված այնպիսի  բետա-պաշարիչների համեմատ, ինչպիսիք են Ատենոլոլը, Մետապրոլոլը և Բետաքսոլոլը[18][19][20][21][22][23][24][25][26][27]։ Այնուամենայնիվ Նեբիվալոլը օջտված է 3,5 անգամ ավելի ուժեղ բետա-ընտրողականությամբ[28][29]։

Ռենին-անգիոտենզինային համակարգ խմբագրել

Բիսոպրոլոլը նվազեցնում է ռենինի արտադրությունը շուրջ 65%-ով և հաճախասրտությունը մոտ 30%-ով։

Ֆարմակոկինետիկա խմբագրել

Բիսոպրոլոլը ունի ջրալույծ և ճարպալույծ մասեր։ Այն ունի մոտավոր 10-12 ժամ կիսադուրսբերման ժամանակ և բարձր կենսամատչելիություն (մոտ. 90%)։ Դեղի դուրս բերումը օրգանիզմից կատարվում է հավասարաչափ՝ երիկամներով և լյարդով։

Հասարակություն և մշակույթ խմբագրել

Բիսոպրոլոլը հասանելի է որպես վերարտադրված դեղամիջոց[30]։

Պատմություն խմբագրել

Բիսոպրոլոլը արտոնագրվել է 1976 թվականին և հաստատվել որպես բժշկական դեղամիջոց 1986 թվականին[6]։ ԱՄՆ-ում, որպես դեղամիջոց, հաստատվել է 1992 թվականին[5]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 BISOPROLOL
  2. «Bisoprolol 2.5mg/5mg/10mg film coated tablet - Summary of Product Characteristics (SPC) - (eMC)». www.medicines.org.uk. 2014 թ․ փետրվարի 18. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 14-ին.
  3. «Bisoprolol - FDA prescribing information, side effects and uses». www.drugs.com. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 21-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 14-ին.
  4. «Bisoprolol (Zebeta) Use During Pregnancy». www.drugs.com. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 21-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 14-ին.
  5. 5,0 5,1 «Bisoprolol Fumarate». The American Society of Health-System Pharmacists. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 21-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 8-ին.
  6. 6,0 6,1 Fischer, Janos; Ganellin, C. Robin (2006). Analogue-based Drug Discovery (անգլերեն). John Wiley & Sons. էջ 461. ISBN 9783527607495. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 8-ին.
  7. «WHO Model List of Essential Medicines (19th List)» (PDF). World Health Organization. April 2015. Արխիվացված (PDF) օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 8-ին.
  8. «Bisoprolol». International Drug Price Indicator Guide. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 8-ին.
  9. Hamilton, Richart (2015). Tarascon Pocket Pharmacopoeia 2015 Deluxe Lab-Coat Edition. Jones & Bartlett Learning. էջ 151. ISBN 9781284057560.
  10. Rosenberg, J.; Gustafsson, F. (2008). «Bisoprolol for congestive heart failure». Expert Opinion on Pharmacotherapy. 9 (2): 293–300. doi:10.1517/14656566.9.2.293. PMID 18201151.
  11. «A randomized trial of beta-blockade in heart failure. The Cardiac Insufficiency Bisoprolol Study (CIBIS). CIBIS Investigators and Committees». Circulation. 90 (4): 1765–1773. 1994. doi:10.1161/01.cir.90.4.1765. PMID 7923660.
  12. Konishi, M.; Haraguchi, G.; Kimura, S.; Inagaki, H.; Kawabata, M.; Hachiya, H.; Hirao, K.; Isobe, M. (2010). «Comparative effects of carvedilol vs bisoprolol for severe congestive heart failure». Circulation Journal. 74 (6): 1127–1134. doi:10.1253/circj.cj-09-0989. PMID 20354334.
  13. Castagno, D.; Jhund, P. S.; McMurray, J. J. V.; Lewsey, J. D.; Erdmann, E.; Zannad, F.; Remme, W. J.; Lopez-Sendon, J. L.; Lechat, P. (2010). «Improved survival with bisoprolol in patients with heart failure and renal impairment: An analysis of the cardiac insufficiency bisoprolol study II (CIBIS-II) trial». European Journal of Heart Failure. 12 (6): 607–616. doi:10.1093/eurjhf/hfq038. PMID 20354032.
  14. Hauck, R. W.; Schulz, C.; Emslander, H. P.; Böhm, M. (1994). «Pharmacological actions of the selective and non-selective beta-adrenoceptor antagonists celiprolol, bisoprolol and propranolol on human bronchi». British Journal of Pharmacology. 113 (3): 1043–1049. doi:10.1111/j.1476-5381.1994.tb17098.x. PMC 1510470. PMID 7858847.
  15. Bristow, M. R.; Hershberger, R. E.; Port, J. D.; Minobe, W.; Rasmussen, R. (1989). «Beta 1- and beta 2-adrenergic receptor-mediated adenylate cyclase stimulation in nonfailing and failing human ventricular myocardium». Molecular Pharmacology. 35 (3): 295–303. PMID 2564629.
  16. Leopold, G.; Pabst, J.; Ungethüm, W.; Bühring, K. U. (1986). «Basic pharmacokinetics of bisoprolol, a new highly beta 1-selective adrenoceptor antagonist». Journal of Clinical Pharmacology. 26 (8): 616–621. doi:10.1002/j.1552-4604.1986.tb02959.x. PMID 2878941.
  17. «Pharmacodynamic profile of bisoprolol, a new beta 1-selective adrenoceptor antagonist». Br J Clin Pharmacol. 22 (3): 293–300. September 1986. doi:10.1111/j.1365-2125.1986.tb02890.x. PMC 1401121. PMID 2876722.
  18. «High beta 1-selectivity and favourable pharmacokinetics as the outstanding properties of bisoprolol». J. Cardiovasc. Pharmacol. 8 Suppl 11: S2–15. 1986. doi:10.1097/00005344-198511001-00002. PMID 2439793.
  19. «Pharmacodynamic profile of the selective beta 1-adrenoceptor antagonist bisoprolol». Arzneimittelforschung. 36 (2): 200–8. February 1986. PMID 2870720.
  20. «Direct labelling of myocardial beta 1-adrenoceptors. Comparison of binding affinity of 3H-(−)-bisoprolol with its blocking potency». Naunyn Schmiedebergs Arch. Pharmacol. 331 (1): 27–39. October 1985. doi:10.1007/bf00498849. PMID 2866449.
  21. «Studies on the receptor profile of bisoprolol». Arzneimittelforschung. 36 (2): 197–200. February 1986. PMID 2870719.
  22. «Characterization of [3H](+/-)carazolol binding to beta-adrenergic receptors. Application to study of beta-adrenergic receptor subtypes in canine ventricular myocardium and lung». Circ. Res. 49 (2): 326–36. August 1981. doi:10.1161/01.res.49.2.326. PMID 6113900.
  23. «Antagonistic effects of bisoprolol on several beta-adrenoceptor-mediated actions in anaesthetized cats». Eur. J. Pharmacol. 123 (2): 253–61. April 1986. doi:10.1016/0014-2999(86)90666-7. PMID 3011461.
  24. «Beta 1-selectivity of bisoprolol, a new beta-adrenoceptor antagonist, in anesthetized dogs and guinea pigs». J. Cardiovasc. Pharmacol. 6 (6): 1156–60. 1984. doi:10.1097/00005344-198406060-00024. PMID 6084774.
  25. «Binding properties of beta-blockers at recombinant beta1-, beta2-, and beta3-adrenoceptors». J. Cardiovasc. Pharmacol. 36 (4): 466–71. October 2000. doi:10.1097/00005344-200010000-00008. PMID 11026647.
  26. «Beta-blocker selectivity at cloned human beta 1- and beta 2-adrenergic receptors». Cardiovasc Drugs Ther. 13 (2): 123–6. April 1999. doi:10.1023/A:1007784109255. PMID 10372227. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2020 թ․ փետրվարի 19-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 24-ին.
  27. «Affinity and selectivity of beta-adrenoceptor antagonists in vitro». J. Cardiovasc. Pharmacol. 8 Suppl 11: S36–40. 1986. doi:10.1097/00005344-198511001-00006. PMID 2439796.
  28. «Beta 1-adrenoceptor selectivity of nebivolol and bisoprolol. A comparison of [3H]CGP 12.177 and [125I]iodocyanopindolol binding studies». Eur. J. Pharmacol. 460 (1): 19–26. January 2003. doi:10.1016/S0014-2999(02)02875-3. PMID 12535855.
  29. «A comparison of the beta1-selectivity of three beta1-selective beta-blockers». J Clin Pharm Ther. 28 (3): 179–86. June 2003. doi:10.1046/j.1365-2710.2003.00477.x. PMID 12795776.
  30. «Drugs@FDA: FDA Approved Drug Products». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 25-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 13-ին.