Բիսկոտո
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Բիսկոտո (իտալ.՝ Biscotto), ճանաչված իտալական հրուշակային խմորեղեն, որն իրենից ներկայացնում է չոր թխվածքաբլիթ՝ երկար ու կոր ձևով։ Իտալերենից թարգմանված նշանակում է «2 անգամ թխված»։ Բիսկոտոն Իտալիայում թխվածքաբլիթի ընդհանուր անվանումն է։
Իտալական խոհանոց | |
---|---|
Ենթատեսակ | բիսկվիտ |
Առաջացման երկիր | Իտալիա |
Ստեղծման տարեթիվ | 13-րդ դար |
Բաղադրամասեր | |
Հիմնական | ալյուր, շաքարավազ, կարագ, ձու |
Հնարավոր | նշենի, շոկոլադ, չոր մրգեր |
Biscotti (cantuccini) Վիքիպահեստում |
Բիսկոտոյի նմանատիպ տեսակներն են կանտուչին, որը Տոսկանում թխվածքաբլիթի տեսակ է։ Պատրաստվում է ալյուրից, շաքարավազից, կարագից և ձվից։ Բնօրինակ բաղադրատոմսում պատրաստվում է նշենու ավելացմամբ, իսկ հիմա նաև ուրիշ բաղադրիչներով՝ շոկոլադով և չոր մրգերով։ Բիսկոտոյի խմորն ունի բատոնի տեսք, որը բաժանում են մի քանի մասերի և նորից թխում։ Թխվելուց հետո կարելի է դրանք թաթախել շոկոլադի մեջ։ Թխվածքաբլիթը կարելի է պահել 3-4 ամիս։
Ուրիշ երկրներում, ինչպես Իտալիայում, այս տեսակը հայտնի է Բիսկոտո դի Պրատո, Բիսկոչուս կամ Կանտուչին(«Փոքրիկ անկյուններ») անուններով։ Քանի որ բիսկոտոն շատ չոր թխվածքաբլիթ է, այն շատ հաճախ մատուցում են ինչ-որ խմիչքի հետ։ Իտալիայում այն մատուցում են Vin Santo-ով (դեսերտային խմիչք)։ Ամերիկայում բիսկոտոն ուտում են սուրճով կամ սև թեյով։ Իսկ Իսպանիայում այն հաճախ մատուցում են քաղցր աղանդերային գինիով, օրինակ՝ Մոսկատելով։
Պատմություն
խմբագրելՊատմաբանները կարծում են, որ առաջին իտալական բիսկոտոները պատրաստվել են 13-րդ դարում՝ Պրատոյում (Տոսկանա)։ Բիսկոտո բառը գալիս է լատինական միջնադարյան biscoctus բառից, որը նշանակում է «Կրկնակի թխված»։ Շատ հաճախ բիսկոտոն օգտագործել են երկարատև ճանապարհորդությունների կամ պատերազմի ընթացքում, քանի որ դրանք ունեն պահպանման երկար ժամկետ։ Դեռևս Պլինիյ Մեծը(հռոմեացի գրող ու գիտնական) ասել է, որ այսպիսի թխվածքաբլիթները կլինեն ուտելի անգամ մեկ դար հետո։
Բիսկոտոներն եղել են նաև Քրիստոֆեր Կոլումբոսի սիրելի թխվածքաբլիթները։ Նա հաճախ դրանք տանում էր իր հետ երկար ծովային ճանապարհորդությունների։
Տես նաև
խմբագրելԱրտաքին հղումներ
խմբագրել- Рецепты бискотти Արխիվացված 2012-01-16 Wayback Machine gotovitj կայքում