Բիշքեկ
Բիշքեկ (ղրղզ.՝ Бишкéк), նախկինում Պիշկեկ և Ֆրունզե, Ղրղզստանի մայրաքաղաքը և խոշորագույն քաղաքը: Բիշկեկը նաև Չույի մարզի վարչական կենտրոնն է: Մարզը շրջապատում է քաղաքը, սակայն քաղաքը չի համարվում մարզի մաս, սակայն քաղաքի կարգավիճակը ավելի բարձր է մարզային մակարդակից:
Քաղաք | |||||
---|---|---|---|---|---|
Բիշքեկ | |||||
Бишкек | |||||
| |||||
![]() | |||||
Կոորդինատներ: 42°52′0″ հս․ լ. 74°34′0″ ավ. ե. / 42.86667° հս․. լ. 74.56667° ավ. ե. | |||||
Երկիր | ![]() | ||||
Ենթարկում | Մայրաքաղաք | ||||
Քաղաքապետ | Իսա Օմուրկուլով | ||||
Հիմնադրված է | 1825 թ. | ||||
Առաջին հիշատակում | 1860 | ||||
Տվյալ կարգավիճակում | 1878 թվականից | ||||
Մակերես | 169,9[1] կմ² | ||||
ԲԾՄ | 750—900 մ | ||||
Բնակչություն | 937 400[2] մարդ (2015) | ||||
Խտություն | 5066 մարդ/կմ² | ||||
Ագլոմերացիա | 1 մլն. | ||||
Ժամային գոտի | UTC+6 | ||||
Հեռախոսային կոդ | +996 312 | ||||
Փոստային ինդեքս | 720000 | ||||
Փոստային ինդեքսներ | 720000–720085 | ||||
Ավտոմոբիլային կոդ | B, E, ХА, S, D | ||||
Պաշտոնական կայք | bishkekgov.in.kg | ||||
| |||||
Նախախորհրդային հետազոտության արդյունքներով քաղաքի անվանումը գալիս է ղրղզերեն կումիս բառից, որը ղրղզական ազգային խմիչք է, չնայած ոչ բոլոր աղբյուրներն են համամիտ այս վարկածի հետ: 1825 թվականին Կոկանդի ազնվականները հիմնեցին "Պիշպեկ" ամրոցը, որի նպատակն էր պաշտպանել քարավանները ղրղզական ցեղերի հարձակումներից: 1860 թվականի սեպտեմբերի 4-ին ղրղզների համաձայնությամբ ռուսական զորքերը գնդապետ Զիմերմանի գլխավորությամբ ավերեցին ամրոցը: 1868 թվականի ամրոցի վայրում հիմնվեց ռուսական բնակավայր նույն "Պիշպեկ" անվանմամբ: Այն գտնվում էր Ռուսական Թուրքիստանի տարածքում:
1925 թվականին Ռուսական Թուրքիստանում հիմնվեց Կարա-Կիրգիզ ինքնավար մարզը, որի մայրաքաղաքն էր Պիշպեկը: 1926 թվականին քաղաքը անվանվեց Ֆրունզե բոլշևիկ ռազմական գործիչ Միխայիլ Ֆրունզեի (1885-1925) պատվին, ով ծնվել էր այստեղ: 1936 թվականին Ֆրունզեն դարձավ րղզստանի Խորհրդային Սոցիալիստական հանրապետության մայրաքաղաք:
1991 թվականի Ղրղզստանի խորհրդարանը փոխեց քաղաքի անվանումը և կոչեց այն "Բիշկեկ":
Բիշքեկը տեղակայված է մոտ 800 մետր բարձրության վրա, Ղրղզական լեռնաշղթայի հյուսիսային մասում, որը համարվում է Տյան Շանի մաս: Այս լեռները ունեն մինչև 4855 մետր բարձրություն և հրաշալի տեսարան են բացում քաղաքի համար: Քաղաքից դեպի տարածվում է պարարտ տափաստան, որը տարածվում է դեպի հյուսիս մինչև հարևան Ղազախստան:
Բիշքեկը քաղաք է լայն փողոցներով և մարմարյա արտաքինով հասարական շինություններով բազմաթին խորհրդային ոճի շինություննորվ: Կան նաև հազարավոր մասնավոր փոքր տնոր, հիմնականում քաղաքի կենտրոնից դուրս:
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 2009 population census of the Kyrgyz Republic: Bishkek City at the Wayback Machine (archived 21 March 2012)
- ↑ Population of regions, districts and cities of Kyrgyzstan in 2015