Բիհարի օրենսդիր ժողով
Բիհարի օրենսդիր ժողով, նաև հայտնի է որպես Բիհար Վիդհան Սաբհա (հինդի՝ बिहार विधान सभा), Հնդկաստանի Բիհար նահանգի օրենսդրական ժողով[1]։
Բիհարի օրենսդիր ժողով | |
---|---|
Տեսակ | |
Տեսակ | Վիդհան Սաբհա |
Term limits | 5 տարի |
Պատմություն | |
Հիմնադրված | 1952 թվական |
Լուծարված | մինչ օրս |
Ղեկավարում | |
Խոսնակ | Վիջայ Կումար Չաուդարի, Ջանատա Դալ (Միացյալ) սկսած 2015 թվականի դեկտեմբերի 2 |
Գլխավոր նախարար | Նիտիշ Կումար, Ջանատա Դալ (Միացյալ) սկսած 2017 թվականի հուլիսի 27 |
Գլխավոր նախարարի տեղակալ | Սուշիլ Կումար Մոդի, ԲՋՓ սկսած 2017 թվականի հուլիսի 27 |
Ընդդիմության առաջնորդ | Տեջաշվի Յադավ, Ռաշտրիա Ջանատա Դալ սկսած 2017 թվականի հուլիսի 28 |
Կազմը | |
Նստատեղեր | 243 |
Ընտրություններ | |
վերջին ընտրություններ | 2015 թվականի հոկտեմբերի 12-ից մինչև նոյեմբերի 5 |
Next election | 2020 թվական |
Հանդիպումների վայր | |
Բիհարի օրենսդրական ժողով, Պատնա, Բիհար, Հնդկաստան | |
Պաշտոնական կայք էջ | |
vidhansabha.bih.nic.in |
Պատմություն
խմբագրելԲիհարի օրենսդիր ժողովը ստեղծվել է 1937 թվականին[2]։ Ժողովն այն ժամանակ ունեցել է 152 անդամ։ Հնդկաստանի սահմանադրության դրույթների համաձայն՝ նահանգում առաջին համընդհանուր ընտրություններն անցկացվել են 1952 թվականին[3]։ Ժողովի անդամների ընդհանուր թիվը կազմել է 331 մարդ, ներառյալ մեկ նշանակված անդամ։ Շրի Կրիշնա Սինգհը դարձել է Պալատի առաջին առաջնորդ և նահանգի գլխավոր նախարար, Անուգրա Նարայան Սինգհը ընտրվել է ժողովի առաջնորդի առաջին տեղակալ և դարձել նահանգի գլխավոր նախարարի առաջին տեղակալ։ Օրենսդիր ժողովի երկրորդ համընդհանուր ընտրությունների ժամանակ անդամների թիվը կրճատվել է մինչև 318 մարդ։ Բիհարի օրենսդիր ժողովի ընտրված անդամների ընդհանուր թիվը 1977 թվականին 318-ից հասել է 324-ի։ Ջարկհանդ առանձին նահանգի ստեղծմամբ՝ «Բիհարի վերակազմակերպման մասին օրենք» անվանմամբ խորհրդարանական ակտով Բիհարի օրենսդիր ժողով թվաքանակը 324-ից կրճատվել է մինչև 243 անդամ։ Ներկայիս Ազգային-ժողովրդական դաշինքի կառավարությունը, որը ձևավորվել է 2017 թվականի հուլիսի 27-ին, բաղկացած է Ջանատա Դալ կուսակցության 73 ներկայացուցիչներից, Բհարատիա Ջանատա Փարթիի 53 անդամներից, Լոկ Ջանշակտիի 2 անդամներից և 4 անկախ գործիչներից։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ «Nitish Kumar takes oath as Bihar Chief Minister just 12 hours after resigning». The Economic Times. 2017 թ․ հուլիսի 27. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հուլիսի 27-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 27-ին.
- ↑ «First Bihar assembly: Down memory lane - Times of India». The Times of India. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ մայիսի 18-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 19-ին.
- ↑ «Bihar poll dates announced: Some facts youn need to know about Bihar Legislative Assembly». www.oneindia.com. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 20-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 19-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Պաշտոնական կայք Արխիվացված 2011-06-15 Wayback Machine, Բիհարի կառավարություն
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բիհարի օրենսդիր ժողով» հոդվածին։ |