Բիլ Ռիդ

կանադացի քանդակագործ, ոսկերիչ, նկարիչ

Ուիլյամ Ռոնալդ "Բիլ" Ռիդ, կրտսեր, Բրիտանական Կոլումբիայի շքանշան (անգլ.՝ William Ronald "Bill" Reid, Jr., հունվարի 12, 1920(1920-01-12)[1][2], Վիկտորիա, Կանադա[3] - մարտի 13, 1998(1998-03-13)[2][4][5], Վանկուվեր, Մետրո Վանկուվեր, Բրիտանական Կոլումբիա, Կանադա[3]), (հայդա) կանադացի քանդակագործ։ Աշխատել է ոսկերչության, քանդակագործության, էկրանի տպագրության և նկարչության բնագավառներում[6]։ Նրա աշխատանքներից ներկայացվել են Կանադական ուղևորության շարքի (2004-2012) կանադական 20 դոլարանոց թղթադրամի վրա։

Բիլ Ռիդ
Ծնվել էհունվարի 12, 1920(1920-01-12)[1][2]
ԾննդավայրՎիկտորիա, Կանադա[3]
Մահացել էմարտի 13, 1998(1998-03-13)[2][4][5] (78 տարեկան)
Վախճանի վայրըՎանկուվեր, Մետրո Վանկուվեր, Բրիտանական Կոլումբիա, Կանադա[3]
Քաղաքացիությունռուսերեն
ԱզգությունHaida people?
ԿրթությունVictoria College, British Columbia?
Ստեղծագործություն(ներ)Cavorting Critters? և Spirit of Haida Gwaii?
Մասնագիտությունփայտի փորագրող, քանդակագործ, վիզուալ արտիստ և նկարիչ
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունԿանադայի գեղարվեստի թագավորական ակադեմիա
 Bill Reid Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ուիլյամ Ռոնալդ Ռիդ կրտսերը, որին անվանում են Բիլ, ծնվել է 1920 թվականին Բրիտանական Կոլումբիայի Վիկտորիա քաղաքում՝ շոտլանդական-գերմանական ծագմամբ ամերիկացի Ուիլյամ Ռոնալդ Ռիդ Ավագի և[7] T'anuu-ի Ագռավ/Գայլ կլանից, որոնց հաճախ անվանում են հայդա, որոնք Խաղաղօվկիանոսյան ափի առաջին ժողովուրդներն են, Սոֆի Գլադսթոն Ռիդի ընտանիքում[8]։

Ռիդի մոտ հայդա արվեստի հանդեպ հետաքրքրություն է առաջացրել, երբ Տորոնտոյի CBC ռադիոյի հաղորդավար էր և Ռայերսոնի տեխնոլոգիական ինստիտուտում նաև ուսումնասիրում էր ոսկերչություն։ Առաջին անգամ Ռիդին հայդա արվեստի մասին սովորեցրել է մայրական պապը և նրա միջոցով Բիլը ժառանգեց իր գործիքները իր մեծ հորեղբոր Չարլզ Էդենշոյից, ճանաչված մի արվեստագետ, որը մահացավ Ռիդի ծննդյան տարում[9][10]։

1951 թվականին Ռիդը վերադարձավ Վանկուվեր, որտեղ նա Granville Island-ում վերջապես բացեց իր ստուդիան։ Նա մեծապես հետաքրքրված էր Էդենշոյի ստեղծագործություններով և աշխատում էր հասկանալու նրա աշխատանքների սիմվոլիզմը, որոնց մեծ մասը կորել էր բազմաթիվ հայդա ավանդույթների հետ միասին։ Այս ընթացքում Ռիդը նաև կատարել է արտեֆակտների փրկման աշխատանքներ, այդ թվում բազմաթիվ խճճված քանդակներով տոտեմական սյուներ, որոնք լքվել էին գյուղերում։ Նա Բրիտանական Կոլումբիայի համալսարանի մարդաբանության թանգարանում աջակցել է Հայդա գյուղի մասամբ վերակառուցմանը։

29 տարեկանում Ռիդն ամուսնացել է Մաբել անունով մի կնոջ հետ։ Նրանք միասին մեկ երեխա են ունեցել, հետագայում որդեգրել են ևս մեկին։

Աշխատելով ավանդական ձևերով և ժամանակակից նյութերով (սովորաբար ոսկի, արծաթ և հայդա արգիլիթ)՝ Ռիդը սկսեց ոսկյա զարդեր պատրաստել։ Աստիճանաբար նա անցավ բրոնզե մեծ քանդակների, կարմիր մայրու և նուտկանյան կիպարիսի (դեղին մայրի) աշխատանքների՝ ստեղծելով պատկերներ, կենդանիներ և ֆոլկլորային տեսարաններ։ Ռիդը նպատակ էր հետապնդում իր նախնիների վիզուալ ավանդույթները ներկայացնել ժամանակակից ձևով[11]։

Ռիդի ամենահայտնի ստեղծագործությունները երեք խոշոր բրոնզե քանդակներ են, որոնցից երկուսը պատկերում են մարդկային և կենդանիների պատկերներով լցված կանոե, սևը՝ Հայդա Գվայիի ոգին, գտնվում է ԱՄՆ-ում Կանադայի դեսպանատանը, Վաշինգտոն, կանաչը՝ նեֆրիտե կանոեն, գտնվում է Վանկուվերի միջազգային օդանավակայանում, Բրիտանական Կոլումբիա, երրորդը՝ Ստորգետնյա աշխարհի տիրակալը, պատկերում է խոյադելֆինին, գտնվում է Վանկուվերի ակվարիումում։ Այս քանդակների սվաղե տարբերակները գտնվում են Գատինոյի կանադական պատմության թանգարանում։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Bill Reid (նիդերլ.)
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Benezit Dictionary of ArtistsOUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 L'Encyclopédie canadienne, The Canadian Encyclopedia
  4. 4,0 4,1 4,2 RKDartists (նիդերլ.)
  5. 5,0 5,1 5,2 Reid M. Reid, Bill // Grove Art Online / J. Turner[Oxford, England], Houndmills, Basingstoke, England, New York: OUP, 2018. — ISBN 978-1-884446-05-4doi:10.1093/GAO/9781884446054.ARTICLE.T071224
  6. "Reid, William Ronald" Արխիվացված 2017-09-22 Wayback Machine, The Canadian Encyclopedia
  7. Bill Reid, Can. Museum of Civilization
  8. Bill Reid Foundation (2010). «Who was Bill Reid?». The Raven's Call. virtualmuseum.ca. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 27-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 14-ին.
  9. Harris, Christie (1966). Raven's Cry. Toronto: McClelland and Stewart. էջ 189.
  10. Wright, Robin K.; Ginson, Mandy (2013). Wright, Robin K.; Augaitis, Daina (eds.). Charles Edenshaw. London: Black Dog Publishing. էջ 228. ISBN 9781908966209.
  11. «Archived copy». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 12-ին.{{cite web}}: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link), Museum of Anthropology

Արտաքին հղումներ խմբագրել