Բիլխար, լեռնաշղթա Անտիպոնտական լեռնահամակարգի արևելյան հատվածում, Օլթի քաղաքից 13֊14 կմ հարավ։ Ձգվում է հարավ֊արևելքից հյուսիս֊արևմուտք ուղղությամբ։ Լանջերն անտառազուրկ են, երկարությունը 7֊8 կմ։ Կազմում է ջրբաժան գիծ Օլթիի աջակողմյան երկու փոքրիկ վտակների միջև[1]։

Բիլխար
Տեսակլեռնաշղթա
Երկիր Թուրքիա
Վարչատարածքային միավորԷրզրումի մարզ
Երկարություն7,5 կմ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 691 — 992 էջ։