Բացել գլխավոր ցանկը

Բիլլ իրավունքների մասին (1689)

HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Բիլլ իրավունքների մասին (այլ կիրառումներ)
Բիլլ իրավունքների մասին (1689 թվական)

Բիլլ իրավունքների մասին (անգլ.՝ Bill of Rights ), սահմանադրական ակտ, որ ընդունել է անգլիական պառլամենտը 1689 թվականին։

ՊատմությունԽմբագրել

Սահմանափակել է թագավորի արտոնությունները (օրենքների իրագործմանը խոչընդոտելը, թագավորի օգտին գանձումները, մշտական բանակի հավաքագրումը խաղաղ ժամանակ և այլն) և դրել սահմանադրական միապետության հիմքը։ Իրավունք էր տալիս հպատակներին թագավորին դիմել խնդրագրով, որի համար ոչ ոք պատասխանատվության չէր ենթարկվելու։ Արգելել է չափից շատ հարկեր դնելը և հալածանքները, մտցրել գահի ժառանգականության կարգ։ Բիլլ իրավունքների մասին «Պանծալի հեղափոխության» իրավաբանական ձևակերպումն էր, որն ամրապնդեց խոշոր բուրժուազիայի և հողային ազնվականության մի մասի հաղթանակը բացարձակ միապետության նկատմամբ։

ԳրականությունԽմբագրել