Բիլլուն (դան. Bilund)՝ քաղաք Դանիայի Յուտլանդիա թերակղզում։ Այն նույնանուն նահանգի մեծությամբ երկրորդ քաղաքն է։ Քաղաքի բնակչությունը կազմում է 6146 մարդ (2012)։ Մինչև 1510 թվականը քաղաքը կրել է Գրենե անունը։

Քաղաք
Բիլլուն
Bilund
Զինանշան

ԵրկիրԴանիա Դանիա
Հիմնադրված է17-րդ դար թ.
Առաջին հիշատակում1510
ԲԾՄ58 մետր
Բնակչություն6194 մարդ (2014)
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
Փոստային դասիչ7190
Պաշտոնական կայքbillund.dk
Բիլլուն (Դանիա)##
Բիլլուն (Դանիա)

Աշխարհագրություն խմբագրել

Բիլլունը գտնվում է Գրիննստենդա քաղաքից 13 կմ., Էսբերգա քաղաքից 56 կմ. և Վայլե քաղաքից 27 կմ. հեռավորության վրա։

Պատմություն խմբագրել

«Բիլլուն» անվանումը ծագում է bi (մեղու) և lund (պուրակ) բառերից։ 1291 թվականին կառուցվում է Գրենեի եկեղեցին։ Քաղաքի հին անունը եղել է Գրենե, իսկ նոր անվանումը ստացել է 1510 թվականին։ 1788 թվականին Դանիայում ճորտատիրական կարգերը չեղյալ հայտարարելու ժամանակ քաղաքում կար 8 խոշոր ֆերմա։ 1880 թվականին կառուցվում է առաջին ջրաղացը, իսկ երկու տարի անց Կրոգայի դպրոցը։ 1895 թվականին հին ջրաղացը այրվում է։ 1897 թվականին կառուցվում է հոլլանդական տիպի ջրաղաց։ Այդ թվականին բացվում է նաև քաղաքի երկաթուղին, որը կապում է Վանդել քաղաքի հետ։ 1914 թվականին երկաթգիծը երկարացվում է մինչև Գրիննստեդա քաղաքը։ Քաղաքը զգալիորեն մեծացել է 1960-ական թթ., LEGO GROUP-ի գործարանի բացման շնորհիվ։ LEGO-ն նաև կառուցել է Բիլլունի օդանավակայանը, իսկ 1968 թվականին բացել է «Լեգոլենդ» (դան. Legoland) ժամանցի այգին։ Քաղաքի կենտրոնում գտնվում է Բիլլուն-կենտրոնը, որը բացվել է 1973 թվականին, որտեղ կա եկեղեցի, գրադարան, դահլիճ, թատրոն, ռեստորաններ և այլն։

1971 թվականին բացվում է ձիարշավարանը։

Նշումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բիլլուն» հոդվածին։