Բիա (դիցաբանություն)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բիա (այլ կիրառումներ)
Բիա (Բիյա, հին հունարեն՝ Βία «հզորություն, բռնությոն»), հին հունական դիցաբանությունում բռնությունն անձնավորող աստվածուհի։ Պալլանտոսի և Ստիքսի դուստրը[1]։ Զևսի դաշնակիցը Տիտանոմաքիայում[2]։ Նրա տաճարը գտնվում էր Կորինթոսում[3]։ Եսքիլեսի «Գամված Պրոմեթևսը» ողբերգության գործող անձանցից։
Ծանոթագրություններ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բիա (դիցաբանություն)» հոդվածին։ |