Բժշկող Պանտելեիմոնի հուշարձան (Բատայսկ)
Բժշկող Պանտելեիմոնի հուշարձան (ռուս.՝ Памятник Пантелеимону-целителю), քանդակագործական կառույց, որը Ռուսաստանի Դաշնության Ռոստովի մարզի Բատայսկ քաղաքում տեղադրվել է 2013 թվականին[1]։ Հուշարձանը բացվել է մեծ նահատակ և բժշկող Պանտելեիմոնի հիշատակի օրը, որը նշվում է օգոստոսի 9-ին[2]։
Բժշկող Պանտելեիմոնի հուշարձան (Բատայսկ) | |
---|---|
Տեսակ | հուշարձան |
Ստեղծում | 2013 |
Երկիր | Ռուսաստան |
Բնակավայր | Բատայսկ |
Նյութ | բրոնզ |
Պատմություն
խմբագրելՌոստովի մարզի Բատայսկ քաղաքի Լենինգրադյան և Ռիբնայա փողոցների խաչմերուկում, «Յուժնի Բերեգ» («Հարավային ափ») նոր թաղամասում, 2013 թվականի օգոստոսի 9-ին բացվել է բժշկող Պանտելեիմոնի հուշարձանը` պատրաստված բրոնզից։ Հայտնի է, որ Պանտելեիմոնն ապրել է մ. թ. III-IV դարերում Նիկոմեդիա քաղաքում։ Նա ծառայել է հիվանդներին և աղքատներին։ Պանտելեիմոնը համարվել է բժիշկների հովանավոր և բժշկող։
Քանդակագործը Բատայսկի բնակիչ, Ռուսաստանի Դաշնության վաստակավոր նկարիչ Սերգեյ Իսակովն է։ Քանդակի բարձրությունը 5 մետր է` ներառյալ 2-մետրանոց պատվանդանը։ Կոմպոզիցիայի կենտրոնում սուրբ Պանտելեիմոնի քանդակապատկերն է, որին շրջապատում է չորս հրեշտակ։ Նախատեսվում է, որ հուշարձանի մոտ կառուցվելու է տաճար, որը կրելու է սուրբ Պանտելեիմոնի անունը։ Պաշտամունքային շինության նախագիծն արդեն մշակվել է[1]։
Քանդակի տեղադրումն օրհնել է Ռոստովի և Նորոչերկասկի մետրոպոլիտ, նորին բարձր սրբազանություն Մերկուրին։ Հանդիսավոր բացմանը ներկա են եղել Ռոստովի մարզի մշակույթի նախարար Անատոլի Ալեքսանդրովիչ Ռեզվանովը, Բատայսկի քաղաքապետ Վալերի Վասիլևիչ Պուտիլինը, քանդակագործ Սերգեյ Միխայլովիչ Իսակովը։ Հուշարձանի բացումից հետո կատարվել է աղոթք[2]։