Բժշկական գիտական ընկերություններ

Բժշկական գիտական ընկերություններ (ԲԳԸ), Հայաստանում առաջինը՝ Երևանի բժշկական ընկերությունը, հիմնվել է 1910 թվականին և գործել մինչև 1920 թվականը։

Ընկերություն խմբագրել

Ընկերության միջոցներով Դիլիջանում բացվել է առողջարան, Երևանում ստեղծվել սանիտար, բյուրո։ 1920 թվականին կայացել էր բժիշկների համահայաստանյան համագումար։ Խորհրդային կարգերի հաստատումից հետո բժշկական ընկերություններ էին կազմակերպվել Երևանում և Լենինականում (1922), այնուհետև՝ Կիրովականում և Նոր Բայազետում (1937), Դիլիջանում (1946), Հոկտեմբերյանում (1947

Երևանի բժշկական ընկերության կազմում 1930 թվականին ստեղծվել էին բաժանմունքներ, 1936 թվականին կազմավորվել է Հայաստանի բժիշկների միացյալ ընկերությունը, 1946 թվականին բաժանմունքների հիման վրա կազմակերպվել են մասնագիտացված գիտատեխնիկական ընկերություններ։

ԲԳԸ խորհուրդ խմբագրել

ԲԳԸ խորհուրդը (ՀԽՍՀ առողջապահության մինիստրության գիտխորհրդին կից) ստեղծվել է 1957 թվականին։ Բարձրագույն ղեկավար մարմինը համագումարն է (առաջինը՝ 1957 թվականին), գործադիրը՝ վարչությունը։ Միավորում էր (1987) 37 մասնագիտացված գիտականն ընկերություն (ախտաբան անատոմների, ախտաբան ֆիզիոլոգների, ակնաբանների, անեսթեզիոլոգների և ռեանիմատոլոգների, արյունաբանների, բժշկական հսկողության և բուժական ֆիզկուլտուրայի, բժշկապատմաբանների, դատական բժիշկների, դեղաբանների, դեղագործների, թերապևտների, թունաբանների, իմունաբանների, լաբորանտների, ծերաբանների և ծերաբույժների, կլինիկական գենետիկների, կուրորտաբանների և ֆիզիոթերապևտների, համաճարակագետների, հիգիենիստների, մանկաբարձների և գինեկոլոգների, մանկաբույժների, մաշկավեներոլոգների, ներզատաբանների, նեֆրոլոգների, նյարդաախտաբանների և հոգեբույժների, նյարդավիրաբույժների, ռենտգենաբանների և ուռուցքաբանների, ստամոքսաղիքաբանների, ստոմատոլոգների, սրտաբանների, վարակագետների, վիրաբույժների, տրավմատոլոգների և օրթոպեդների, ուրոլոգների, քիթկոկորդականջաբանների, քրոնոկենսաբանների, ֆթիզիատրների․ ընդամենը՝ 5489 անդամ)։ Բժշկական գիտատեխնիկական ընկերությունները ընդգրկված էին Համամիութենական բժշկական ընկերության կազմում։

Հայկական բժշկական ընկերություններ էին գործել Կ․ Պոլսում (1912-1919, 1919-1920 թվականներին՝ նաև ատամնաբուժական ընկերություն), Թիֆլիսում (1918-1920), Փարիզում (1920-1939

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։