Բժեգյան ամրոց (լեհ.՝ Zamek Piastów Śląskich w Brzegu), Սիլեզյան Պիաստերի նստավայրը, որը գտնվում է Բժեգում։

Բժեգյան ամրոց
Տեսակդղյակ և թանգարանի շենք
Երկիր Լեհաստան
ՏեղագրությունԲժեգ
Հիմնադրվել է13-րդ դար
Կայքzamek.brzeg.pl(լեհ.) և zamek.brzeg.pl
Քարտեզ
Քարտեզ

Աշխարհագրություն խմբագրել

Բժեգյան ամրոցը գտնվում է Օդրա գետից դեպի արևմուտք գտնվող ժայռի վրա, Բժեգ քաղաքում, Ստորին Սիլեզիայի և Օպոլսկյան վոյևոդությունների սահմանի վրա, Լեհաստանի հարավ-արևմուտքում[1][2]։ Այն գտնվում է 39-րդ ազգային ճանապարհից ոչ հեռու, Նամիսլուվի և Ստշելինի միջև[2]։

Պատմություն խմբագրել

Առաջին անգամ Բժեգյան ամրոցը հիշատակվել է 1235 թվականին[3]։ Այդ ժամանակ այստեղ էր գտնվում իշխանի փոխարինողի կալվածքը, որտեղ նաև կանգ է առել Վրոցլավյան իշխանն իր ճանապարհորդությունների ժամանակ[3]։ Հնարավոր է, որ այդ ժամանակ ամրոցը չի ունեցել քարե տարրեր։ 13-րդ դարի վերջին Բոլեսլավ I Դաժանն ամրոցից առանձին կառուցում է քառակուսի քարե աշտարակ, որը հետագայում անվանվում է «Առյուծների աշտարակ»[4]։

Պիաստների ընտանիքը, որը կառավարում էր Բժեգյան իշխանությունը, ամրոցում ապրել է 1311-1675 թվականներին։ 1342 թվականին ամրոցը դարձել է իշխանության մայրաքաղաքը։ 1370 թվականին Լյուդվիկ I իշխանը ընդլայնել է ամրոցը` կառուցելով մատուռ, որտեղ գտնվում է Պիաստների դինաստիայի դամբարանը։ Այդ ժամանակվա պատի հատվածներ պահպանվել են մինչ այսօր և տեսանելի են ամրոցի հարավային թևում[1]։

1532 թվականին Ֆրեդրիկ II իշխանը սկսել է ամրոցը վերանորոգել վերածննդի ոճով` ոգեշնչվելով Վավելի թագավորական ամրոցի ճարտարապետությամբ[3]։ Ամրոցը շարունակել է զարգացնել նրա իրավահաջորդ Յեժի II-ը[4]։ Կառույցներն ունեին երկու նոր շենքերի տեսք, մեծ բակ և ամբուլատորիա։ Լրացուցիչ շինությունները, որոնք կառուցվել էին այդ դարաշրջանում, ունեին աշտարակի դարպասներ, որոնք համալիրի մուտքն է։ Պիաստների իշխանների կիսանդրիները դարպասի դեկորի մի մասն էին։ Դիզայնի փոփոխությունները կատարվել են ամրոցի գոթական ոճից մինչև Սիլեզիայի վերածննդի դարաշրջանի ճարտարապետությունը[5]։

1675 թվականին մահացել է Պիաստների դինաստիայի վերջին արու ժառանգ` Յեժի IV Վիլհելմը, իսկ Բժեգի իշխանությունը անցել է Հաբսբուրգների տիրապետության տակ[4], որից հետո ամրոցը սկսել է կատարել վարչական գործառույթ կայսեր փոխարքաների համար և աստիճանաբար անկում է ապրել[6]։

1741 թվականին ամրոցը ավերվել է Պրուսական զորքերի կողմից` Սիլեզիական առաջին պատերազմի ժամանակ, որի ժամանակ փլատակները օգտագործվել են պրուսական զորքերի համար որպես պահեստ[3]։ Պատերազմից հետո քաղաքը, որը անվանվել էր Բրիգ, Սիլեզիայի մեծ մաս հետ Ավստրիայից տրվել է Պրուսիային։ Բրիգը Պրուսիայի և Գերմանիայի մի մասն էր, սակայն 1945 թվականին Սիլեզիայի մեծ մասը հանձնվել է Լեհաստանին այն ժամանակ, երբ տարածաշրջանի գերթե բոլոր բնակավայրերը փոխբնակեցվել են։

1801 թվականի հրդեհի ժամանակ ամրոցը ևս մեկ վնաս է կրել։ 1920 թվականին սկսվել է լքված ամրոցի վերակառուցում, սակայն Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ամրոցը մեծապես վնասվել է։ Ամրոցը վերակառուցվել է վերածննդի ոճով, 1966-78 և 1980-94 թվականներին։ Ներկայումս այն դարձել է Սիլեզիայի Պիաստների դինաստիայի թանգարան[7]։ Բացի այդ, այստեղ անց են կացվում բազմաթիվ հանդիսավոր և մշակութային իրադարձություններ, համերգներ, գիտական ժողովներ, թատերական ներկայացումներ և այլն։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «Brzeg». Encyclopædia Britannica. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 7-ին.
  2. 2,0 2,1 «Casteles in Poland». Polish Castles. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 7-ին.
  3. 3,0 3,1 3,2 3,3 «Zamek Piastowski - BRZEG.COM.PL». www.brzeg.com.pl. Վերցված է 2020 թ․ մայիսի 12-ին.
  4. 4,0 4,1 4,2 «Brzeg - Zamek w Brzegu - OPIS - (Polskie zamki )». www.zamki.pl. Վերցված է 2020 թ․ մայիսի 12-ին.
  5. «The castle in Brzeg». pli-europe. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 21-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 7-ին.
  6. «*** ZAMEK KSIĄŻĄT PIASTOWSKICH W BRZEGU ***». www.zamkipolskie.com. Վերցված է 2020 թ․ մայիսի 12-ին.
  7. «Silesia and Opolskie». Castles.info. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 29-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 7-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բժեգյան ամրոց» հոդվածին։