Բզուրայի ճակատամարտ (կամ Կուտնոյի ճակատամարտ) 1939 թվականին Գերմանիա կողմից Լեհաստան ներխուժման ժամանակ խոշորագույն[3] ճակատամարտը, որը տեղի ունեցավ սեպտեմբերի 9-ից 19-ը[4] լեհական և գերմանական զորքերի միջև։ Այն սկսվեց որպես լեհերի հակահարձակում, սակայն գերմանացիները հետ մղեցին լեհական ուժերին և նվաճեցին Լեհաստանի արևմտյան մասը[5]:65–70:

Բզուրայի ճակատամարտ
Ներխուժում Լեհաստան, Երկրորդ համաշխարհային պատերազմ

Լեհական հեծելազորյին «Wielkopolska» բրիգադը ճակատամարտի ժամանակ
Թվական 9–19 սեպտեմբեր[1] 1939
Վայր Կուտնոյի մոտ, Լոդցի մարզ, Լեհաստան
Արդյունք Գերմանիայի հաղթանակ
  • Պոզնանի և Պոմորցի բանակների կազմալուծում
Հակառակորդներ
{{{2}}} Գերմանիա Լեհաստան
Հրամանատարներ
{{{2}}} Գերդ ֆոն Ռունդշտադտ[1]
{{{2}}} Յոհաննես Բլասկովից
{{{2}}} Վոլտեր ֆոն Ռեյխենաու
{{{2}}} Գյունտեր ֆոն Կլյուգե
{{{2}}} Վիլհելմ Ուլեքս
{{{2}}} Էրիխ Հոպներ
Տադեուշ Կուշեբա[1]
Վլադիսլավ Բորտնովսկի
Էդմունդ Կնոլ-Կովնացկի
Միկոլաժ Բոլտուց
Ռոման Աբրահամ
Լեոն Ստրզելեցկի
Կողմերի ուժեր
12 հետևակային դիվիզիա
5 զրահատեխնիկական և մոտոհրաձգային դիվիզիա
425,000 զինվոր[1]
8 հետևակային դիվիզիա
2–4 հեծելազորային բրիգադներ
225,000 զինվոր[1]
Ռազմական կորուստներ
8,000 սպանված[2]
4,000 գերի
50 տանկ
100 մեքենա
20 հրանոթ
18,000[2]–20,000[1] սպանված
32,000 վիրավոր[2]
170,000 գերի[2]

Բզուրայի ճակատամարտը տեղի ունեցավ Վարշավայի արևմուտքում, Բզուրա գետի մոտ։ Լեհական գրոհը ունեցավ սկբնական հաջողություն, սակայն անհաջողության մատնվեցին գերմանական հակագրոհից։

Այն բնորոշվեց որպես «ռազմագործողության մեջ լեհական հիմնական հակագրոհ[6]» և «ամենաարյունալի ճակատամարտը լոհական ռազմագործողությունում»[7]։

Նախապատմություն խմբագրել

 
Հակամարտող ուժերը 1939 թվականի օգոստոսի 31-ին և գերմանական պլանը:
 
Հարավից լեհերի գրոհների քարտեզ

Լեհերի պաշտպանության պլանը Գերմանիայի ներխուժման դեմ կոչվում էր «Պլան Վեստ», որով նախատեսվում էր պաշտպանել սահմանները[8]։ Այս որոշումն ընդունվել էր հաշվի առնելով ավելի շատ քաղաքական գործոնները, քան ռազմական տեսանկյունից, քանի որ լեհերը վախենում էին, որ գերմանացիները նվաճելով այն տարածքները, որոնք կորցրել էին Վերսալյան պայմանագրով, կփորձեցն ավարտել պատերազմը` պահելով այդ տարածքները[1]։ Չնայած սահմանների պաշտպանությունը ավելի ռիսկային էին, լեհերը հույս ունեին Բրիտանիայի և Ֆրանսիայի պաշտպանությանը, որը երբեք չեկավ[1]։ Այսպիսով Պոմորցի բանակը գեներալ Վլադիսլավ Բորտնովսկիի գլխավորությամբ տեղակայվեց Լեհական միջանցքում` շրջափակվելով գերմանական զորքերի կողմից երկու ճակատներով և Պոզնենի բանակ գեներալ Տադեուշ Կուշեբայի գլխավորությամբ տեղակայվեց Լեհաստանի արևմտյան ծայրամասում` անջատված լինելով իրենց սկզբնական պաշտպանողական դիրքերից և այլ լեհական բանակներից[1]։

Գերմանական հարձակվողական պլանով նախատեսված էր ամբողջությամբ կոտրել սահմանային դիմադրությունը պատերազմի առաջին օրերին[9]։ Պոմորցի բանակը պարտություն կրեց Բորի Տուխոլսկիի ճակատամարտում և ստիպված նահանջեց հարավ արևելք[9]։ Պոզնանի բանակը, չնայած չհանդիպեց լուրջ գերմանական գրոհների, ստիպված էր նահանջել արևել իր հարևանների պարտությունների պատճառով (Պոմորցի բանակը հյուսիսում և Լոդցի բանակը հարավում)։ Նրանց նահանջը նշանակում էր, որ Պոզնենի բանակը վտանգված է և կարող է շրջափակվել գերմանացիների կողմից[9]։ Սեպտեմբերի 4-ին Պոզնանի բանակը շարժվեց Պոզնանի ուղղությամբ և թողեց այն թշնամուն, չնայած չկային որևէ նշանակալի գերմանական ուժեր[9]։ Սեպտեմբերի 6-ին Պոմորցի և Պոզնանի բանակները միացան և ստեղծվեց ռազմագործողության լեհական ամենամեծ ստորաբաժանումը և Կուշեբան ընդունեց հրամանատարությունը[9]։

Սեպտեմբերի 7-ին լեհական ուժերը տեղեկացան, որ Գերմանացիները շարժվում են Լենչիցայի ուղղությամբ և կարող են կտրել լեհերի նահանջի ճանապարհը[9]։ Սեպտեմբերի 8-ին գերմանացիները հասան Վարշավա` սկսելով Վարշավայի պաշարումը[9]։ Նույն ժամանակ գերմանական զորքերը կորցրեցին կապը Պոզնանի բանակի հետ և գերմանացիների հրամանատարությունը կարծեց, որ նրանք երկաթգծով տեղափոխվել են և միացել Վարշավայի պաշտպանությանը։ Նրանք չգիտեին, որ Պոզնանի բանակը միաձուլվել էր Պոմորցի բանակին, որը գերմանացիների կարծիքով վերջին պարտությունից հետո ի զորու չէ կռվելու[9]։ Սեպտեմբերի 8-ին գերմանացիները համոզված էին, որ շարքից հանել են Վիստուլայից արևմուտք լեհական պաշտպանությունը և պատրաստվում էին անցնել և շարքից հանել նաև մյուս ափում[2]։

Միևնույն ժամանակ գեներալ Կուշեբան և նրա շտաբի սպաները կասկածում էին, անգամ Գերմանիայի ներխուժումից առաջ, որ հարևան բանակները կդիմակայեն գերմանացիների գրոհներին նախատեսում էին հարձակվողական գործողությունների անցնել դեպի հարավ Լոդցի բանակին օգնելու համար[10]։ Ռազմագործողության առաջին շաբաթում այնումամենայնիվ այս պլանները մերժեց լեհերի գլխավոր հրամանատար, մարշատ Էդվարդ Ռիդզ-Սմիգլին[10]։ Սեպտեմբերի 8-ի դրությամբ Կուշեբան կորցրեց կապը Ռիդզ-Սմիգլիի հետ, ով իր շտաբը Վարշավայից տեղափոխել էր Բրեստ։ Այդ պատճառով Կուշեբան որոշեց ուղղորդվել իր նախնական պլանով[10]։ Նրա վիճակը օրհասական էր, քանի որ գերմանական ուժերը մոտ էին իր ստորաբաժանումները շրջափակելուն։ Գերմանական 8-րդ բանակը տեղակայված էր Բզուրա գետի հարավային աձին, 4-րդ բանակը տեղակայված էր Վիստուլայի հյուսիսային ափին, Վլոցլավեկից Վիշոգրուդ և դրա մասնիկները հարձակվում էին Պամարցի և Պոզնանի բանակների ստորաբաժանումների վրա Ինովրոցլավի ուղղությամբ` անցնելով Վիստուլա Պլոցկի մոտ[10]։

Կողմերի զորքեր խմբագրել

Լեհական զորքերը բաղկացած էին Պոզնանի բանակից և Պոմորցի բանակից[1]։ Գերմանական զորքերը ներառում էին 8-րդ բանակը Յոհաննես Բլասկովիցի գլխավորությամբ և 10-րդ բանակը Վոլտեր ֆոն Ռեյխենաու գլխավորությամբ Բանակային խումբ հարավից, 4-րդ բանակը միավորներ Գյունտեր ֆոն Կլյուգեի գլխավորութմաբ Բանակային խումբ հյուսիսից և օդից սատարում էին Luftflotte 1-ը և Luftflotte 4[1]։

Ճակատամարտ խմբագրել

Ճակատամարտը կարելի է բաժանել երեք փուլի.

  • Փուլ I — Լեհական գրոհ Ստրիկուվի ուղղությամբ` վնասելով գերմանական 10-րդ բանակի աջ թևը (9–12 սեպտեմբեր)[1]
  • Փուլ II — Լեհական հարցակում Լովիչի ուղղությամբ (13–15 սեպտեմբեր)[1]
  • Փուլ III — Գերմանական հակահարձակում և լեհերի ամբողջական պարտություն, փոքր մասի նահանջ դեպի Վարշավա և Մոդլին (16–19 սեպտեմբեր)[1]
 
Առաջին փուլի քարտեզ

Սեպտեմբերի 9-ի գիշերը լեհական Պոզնան բանակը ձեռնարկեց հակագրոհ Բզուրա գետի հարավից, նրանց նպատակն է կանգնեցինել 8-րդ բանակի առաջխաղացումը Լենչիցայից ու Լովիչից դեպի Ստրիկուվ[11][12]։ Պոզնան բանակի հրամանատար Տադեուշ Կուշեբան կատեց, որ գերմանական 8-րդ բանակը գեներալ Յոհաննես Բլասկովիցի հրամանատարությամբ հյուսիսից թույլ պաշտպանված է միայն 30-րդ հետևակային դիվիզիայով, որը պաշտպանողական գծից 30 կմ առաջ էր, իսկ բանակի մնացած մասը շարժվում էր Վարշավայի կողմ։ Լեհերի գրոհիգլխավոր հույսը գեներալ Էդմունդ Կնոլ-Կովնացկիի ստորաբաժանումներն էին, հայտնի որպես Կնոլ-Կովնացկիի Օպերացիոն խումբ (լեհական 14-րդ, 17-րդ, 25-րդ և 26-րդ հետևակային դիվիզիաները)[11][12][13]։ Գրոհի աջ թևը Լեշիցե տարածաշրջանում ներառում էր Պոդոլսկա հեծելազորային բրիգադը գնդապետ Լ. Շտզելեցկիի գլխավորությամբ շարժվեց Լովիչի ուղղությամբ, Գլովնո տարածաշրջանում` Պիելկոպոլոսկա հեծելազորային բրիգադ գեներալ Ռոման Աբրահամի գլխավորությամբ[11][12][14]։ Այս խմբերը նշանակալի կուրուստներ պատճառեցին գերմանացի պաշտպաններին 30-րդ և 24-րդ հետևակային դիվիզիաներից, մոտ 1.500 գերմանացի զինվոր սպանվեցին և ևս 3.000 գերի ընկան սկզբնական գրոհի արդյունքում[11][12][15]։ Հեծելազորային բրիգադներին սատարում էին TKS և TK-3 տեսակի տանկերը, որոնք շարքից հանում էին գերմանական ստորաբաժանումների թևերը[16]։

Գերմանական զորքերը հետ մղվեցին մոտ 20 կիլոմետր և լեհերը վերնվաճեցին մի քանի քաղաքներ, ներառյալ Լենչիցան և Պիատեկը[11] Սեպտեմբերի 10-ին լեհական 17-րդ հետևակային դիվիզիան հանդիպեց գերմանական 17-րդ հետևակային դիվիզիայի հետ Մալաշովիցեում։ Հաջորդ օրը լեհերը շարունակեցին գրոհը` վերանվաճելով Մոդլնան, Պլուդվինին, Օսսեն և Գլովնոն[11]։

 
Երկորդ փուլի քարտեզ

Սկզբում չգնահատելով լեհերի ուժերը` գերմանացիները որոշեցին սեպտեմբերի 11-ին վերաուղղել 10-րդ, 4-րդ բանակների հիմնական ուժերը, Բանակային խումբ հարավի պահեստայիններին և 4-րդ ռազմաօդային ուժերը Բզուրայի ուղղությամբ։ Այս զորքերը ներառում էին 1-ին, 4-րդ տանկային դիվիզիաները և նոր ձևավորված ՍՍ հետևակային գունդը[17]։ Գերմանացիների օդային գերակշռությունը նշանակալի դեր ունեցավ` շատ դժվար դարձնելով լեհերի տեղաշարժը օրվա ընթացքում[12]։ Հաջորդ օրը լեհերը հասան Ստրիկով-Օզորկով գծին։ Այդ օրը գեներալ Տադեուշ Կուշեբան իմացավ, որ Լոդցի բանակը նահանջել է Մոդլին անտառ և որոշեց կանգնեցնել գրոհը, ճանապարհ փնտրելով Սոխաչովով և Կամպինուս անտառով դեպի Վաշավա[12][17]։

Սեպտեմբերի 14-ի առավոտյան Գեներալ Վլադիսլավ Բորտնովսկիի 26-րդ և 16-րդ հետևակային դիվիզիաները անցան Բզուրան Լովիցի մոտ։ Լեհական 4-րդ հետևակային դիվիզիան հասավ Լովիցից Գլովնո տանող ճանապարհին։ Այս կետից այնուամենայնիվ Բորտնովսկին հրամայեց 26-րդ հետևակային դիվիզիային նահանջել։ Նա տեղեկացված էր, որ գերմանական 4-րդ տանկային դիվիզիան նահանջել է Վարշավայի մատույցներից և կարող է դեմ դուրս գալ իր զորքերին[17]։

 
Երրորդ և վերջին փուլի քարտեզ
 
Լեհական հեծելազորը Բզուրայի ճակատամարտի ժամանակ Սոխաչովի մոտ:

Սեպտեմբերի 15-ին և 16-ին Պոմորցի բանակը պաշտպանական դիրքեր ընդունեց Բզուրայի հյուսիսային ափին։ գեներալ Ստանիսլավ Գրժմոտ-Շկոտնիցկիի խումբը տեղակայվեց Կուտնոյի և Ժիխլինի հատվածում, գեներալ Միխալ Կարախևիչ-Տոկաժևսկիի ստորաբաժանումները` Գոմբինի մոտ և Պոզնանի բանակի մի մասը Բզուրայի երկայնքով Սոխաչովի մոտ և պատրաստ էին տեղափոխվել Վարշավայի ուղղությամբ։ Լեհական ուժերը շրջափակելու և շարքից հանելու համար գերմանացիները օգտագործեցին իրենց 10-րդ բանակի մեծ մասը, ներառյալ երկու զրահատանկային, մեկ մոտոհրաձգային և երեք թեթև դիվիզիաները` զինված մոտ 800 տանկով բոլորը միասին։ Բոլոր կողմերից լեհերի դիրքերի վրա գրոհները սկսվեցին սեպտեմբերի 16-ին` Լյուֆտվաֆեի օգնությամբ։ Սեպտեմբերի 15-ին լեհերը ստիպված լքեցին Սոխաչովը, որը գտնվում էր Բզուրա գետի ափին և շարժվեցին Բզուրա և Վիստուլա գետերի խաչվող վայր, որտեղ տեղակայված էին գերմանական ուժերը[12][18]։ Գերմանական 1-ին տանկային դիվիզիան, անցնելով Բզուրան Սոխաչովի և Բրոշովի մոտ, մարտի բռնկվեց լեհական 25-րդ հետևակային դիվիզիայի հետ և փորձեց նվաճել Ռուցկի գյուղը, սակայն նրանց առաջխաղացումը դանդաղեց։ Լեհերը սկսեցին անցնել Բզուրան Վիստուլայի մոտ, Սոխաճովի հյուսիսում և նահանջել Վարշավայի ուղղությամբ[12][18][19]։ Լեհական զորքերը ստիպված էին թողնել իրենց զենքի մեծ մասը գետը անցնելիս[18]։ Սեպտեմբերի 17-ին գերմանական ծանր հրետանին հրետակոծեց Բրոշովի հյուսիսը և սկսվեց ռազմագործողության խոշորագույն օդային գործողությունը` գրոհելով նահանջող լեհական ուժերին[12][18]։

Սեպտեմբերի 17-ի գիշերը Պոզնանի բանակի հիմնական ուժերը գրոհեցին գերմանական ուժերի վրա, որպեսզի ճեղքեն շրջափակումը Վիտկովիցեի և Սոխաչովի ուղղությամբ։ 15-րդ հետևակային դիվիզիան և Պոդոլսկա հեծելազորային բրիգադը նորից անցավ Բզուրան Վիտկովիցեում։ Բրոշովում 25-րդ և 17-րդ հետևակային դիվիզիաներն անցան Բզուրա գետը։ 14-րդ հետևակային դիվիզիան կենտրոնացավ Լացիկայում։ Նույն ժամանակ Պոմորցի բանակը շարժվեց Օսմոլին, Կիերոցիա և Օսիեկ գյուղերի ուղղությամբ։

Առավոտյան գերմանացիները սկսեցին իրենց առաջխաղացումը Բզուրա գետի երկու ափի երկայնքով հարավից, նրանց սատարում էին մոտ 300 օդանավ և ծանր հրետանին[18]։ Գերմանական հաուբիցները առավելության հասան իրենց դիրքերում Վիստուլայի աջ ափի բարձունքներում և շարքից հանեցին լեհական դիրքերը հաջորդ օրը[18]։ Երկու օր տևած ծանր մարտերից հետո լեհերի համար, չունենալով սննդի պաշարներ, չեղքել շրջափակումը դարձավ անհնար[8]։

Արդյունք խմբագրել

 
Լեհական շարասյան ռմբակոծության արդյունքները:
  «Իմ զինվորները կռվեցին բոլոր ժամանակների ամենախոշոր և ամենակործանարար ճակատամարտերից մեկում»
- Յոհաննես Բլասկովից, 20-ը սեպտեմբերի[1]
 

Միայն փոքրաթիվ լեհական ստորաբաժանումներ կարողացան ճեղքել շրջափակումը[18]։ Այս խմբերը մուտք գործեցին Վարշավա և Մոդլին հիմնականում սեպտեմբերի 19-ին և 20-ին` անցնելով Կամպինոս անտառը և կռվելով գերմանացիների դեմ (օրինակ` Վոլկա Վեգլովայի ճակատամարտում)[12][20]։ Նրանց մեջ էին գեներալներ Կուշեբան Կնոլ Կովնացկին և Տոկարզովսկին, Գեներալ Աբրահամի երկու հեծելազորային բրիգադները (Վիելկոպոլսկան և Պոդոլսկան) ու 15-րդ և 25-րդ հետևակայնին դիվիզիաները։ Մնացած զորքը (4-րդ, 14-րդ, 17-րդ, 26-րդ և 27-րդ հետևակային դիվիզիաները), որոնք չէին կարողացել անցնել գետը գեներալ Բորտնովսկիի գլխավորությամբ, գերի ընկան սեպտեմբերի 18-ից 22-ը ընկած ժամանակահատվածում[2][12]։ Լեհերի կորուստները կազմեցին 20.000 սպանված, ներառյալ երեք գեներալ Ֆրանչիզեկ Վլադը, Ստանիսլավ Գրզմոտ-Սկոտնիչին և Միկոլայ Բոլտուցը[1]։ Գերմանացիներ կորուստները կազմեցին 8.000 սպանված[2]։

Ճակատամարտից հետո մնացած գերմանական դիվիզիաները շարժվեցին Վարշավայի և Մոդլինի ուղղությամբ և շուտով շրջափակեցին երկու քաղաքները։ Բզուրայի ճակտամարտը ավարտվեց լեհերի պարտությամբ, սակայն լեհերի սկբնական հաղթանակների շնորհիվ գերմանացիների գորհը Վարշավայի վրա հետաձգվեց մի քանի օրով։ Վերմախտը ստիպված էր Վարշավայի մատույցներից հավելյալ ուժեր ուղարկել Բզուրա[21]։ Սա թույլ տվեց Վարշավան պաշտպանող լեհական ստորաբաժանումներին ավելի լավ կազմակերպել պաշտպանությունը, սակայն արդյունքում մայրաքաղաքը նույնպես ընկավ[22]։

Ճակատամարտը նաև ցույց տվեց նախապատվությունը վերցնելու առավելությունը և ապացուցեց, որ հեծելազորային ստորաբաժանումները դեռևս կարևոր դեր են խաղում մարտի դաշտում և ապացուցեց, որ օդային գերակշռությունը որոշիչ դեր է ունենում ճակատամարտի ելքի վրա[1][23]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 1,16 Cisowski, Zalewski, Bitwa..., p.14
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 «Wojna Światowa». Historia Polski. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ դեկտեմբերի 31-ին. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 24-ին.
  3. The Second World War: An Illustrated History , Putnam, 1975, 0-399-11412-2, Google Print snippet (p.38)
  4. Sources vary regarding the end date, some giving 18 September while others 19 September. Brockhaus Multimedial Lexikon gives 19 September 1939 as the battle's end date.
  5. Zaloga, S.J., Poland 1939, Oxford, Osprey Publishing Ltd., 2002, 9781841764085
  6. David T. Zabecki (2015 թ․ մայիսի 1). World War II in Europe: An Encyclopedia. Routledge. էջեր 1665–. ISBN 978-1-135-81242-3.
  7. Donald A. Bertke; Gordon Smith; Don Kindell (2011 թ․ մարտի 1). WORLD WAR TWO SEA WAR. Lulu.com. էջեր 67–. ISBN 978-0-578-02941-2.
  8. 8,0 8,1 Seidner, Stanley S. Marshal Edward Śmigły-Rydz Rydz....,34-128.
  9. 9,0 9,1 9,2 9,3 9,4 9,5 9,6 9,7 Cisowski, Zalewski, Bitwa..., p.5
  10. 10,0 10,1 10,2 10,3 Cisowski, Zalewski, Bitwa..., p.6
  11. 11,0 11,1 11,2 11,3 11,4 11,5 Cisowski, Zalewski, Bitwa..., p.8
  12. 12,00 12,01 12,02 12,03 12,04 12,05 12,06 12,07 12,08 12,09 12,10 Cisowski, Zalewski, Bitwa..., p.11
  13. Seidner, Stanley S. Marshal Edward Śmigły-Rydz Rydz...., 120-22.
  14. Seidner, Stanley S. Marshal Edward Śmigły-Rydz Rydz....,124.
  15. Elble Rolf, 1975, Die Schlacht an der Bzura im September 1939 aus deutscher und polnischer Sicht
  16. Seidner, Stanley S. Marshal Edward Śmigły-Rydz Rydz....,124-125.
  17. 17,0 17,1 17,2 Cisowski, Zalewski, Bitwa..., p.9
  18. 18,0 18,1 18,2 18,3 18,4 18,5 18,6 Cisowski, Zalewski, Bitwa..., p.10
  19. Seidner, Stanley S. Marshal Edward Śmigły-Rydz Rydz....,127.
  20. Cisowski, Zalewski, Bitwa..., pp.12–13
  21. Seidner, Stanley S. Marshal Edward Śmigły-Rydz Rydz....,128.
  22. Seidner, Stanley S. Marshal Edward Śmigły-Rydz Rydz....,128-129.
  23. Andrzej Kunert in "Wrzesień 1939 9/19 - Bzura" claims that at least one pivotal attack was cancelled because, while marching, the soldiers were asleep because they have not slept for a few days. This led to the loss of momentum. URL:https://www.youtube.com/watch?v=x5QLw_zyMgo .
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բզուրայի ճակատամարտ» հոդվածին։