Բզեզիկներ
Բզեզիկներ (ռուս.՝ Букашки), ռուսական կարճամետրաժ նկարված մուլտֆիլմ, որը նկարահանվել է 2002 թվականին, ռեժիսոր Միխայիլ Ալդաշինի կողմից, «Օդաչու» ստուդիայում։
![]() | |
Տեսակ | կարճամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ |
Ժանր | կինոկատակերգություն |
Ռեժիսոր | Միխայիլ Ալդաշին |
Հնչյունավորում | Իրինա Մուրավյովա[1], Ալեքսեյ Կոլգան, Ալեքսանդր Պոժարով և Դմիտրի Ֆիլիմոնով |
Երաժշտություն | Vladimir Horunzhy? |
Երկիր | ![]() |
Ընկերություն | Պիլոտ |
Տևողություն | 568 վայրկյան |
Թվական | 2002 |
Սյուժե խմբագրել
Բզեզիկները կարող էին ապրել երջանիկ և անհոգ, եթե չլինեին մարդիկ։ Մի անգամ բզեզիկները նույնիսկ ցույց էին կազմակերպել մարդու դեմ, բայց նա ոտքի տակ է գցում նրանց և անգամ չի նկատում։
Եվ մի անգամ ժամանում են այլմոլորակայիններ, որոնք, պարզվում է, նույնպես բզեզներ են։ Այլմոլարակայինները բարեկամանում են երկրային բզեզների հետ և նույնիսկ ցանկանում են մնալ, բայց երբ լսում են, որ այստեղ մարդիկ են ապրում, նրանք հեռանում են։
Այդ ժամանակ բզեզիկները կառուցում են իրենց սեփական հրթիռը` ձեռքի տակ եղած հասանելի նյութերից, որպեսզի մարդկանցից փախչեն տիեզերք, և մեկնում են։ Երբ «հրթիռը» կանգնում է, բզեզիկները դուրս են գալիս և հայտնաբերում են, որ նրանք գտնվում են իրենց բնակարանի առաստաղի տակ կախված լամպի մեջ։
Դերերում խմբագրել
- Իրինա Մուրավյովա` ճանճ
- Ալեքսանդր Պոժարով` մրջյուն և ուրիշներ
- Ալեքսեյ Կոլգան` այլմոլարակային և ուրիշներ
- Դմիտրի Ֆիլիմոնով` այլ բզեզիկներ
Փառատոններ և մրցանակներ խմբագրել
- 2003 թվական` «Նիկա» մրցանակ` լավագույն քանիմացիոն ֆիլմ անվանակարգում
- 2002 թվական` ֆիլմը մասնակցել է Սուզդալ-2002 կինոփառատոնի մրցութային ծրագրին և արժանացել ժյուրիի մրցանակին` լավատեսական ողբերգության ժանրում հումորի համար[2]։
- Անիմացիոն կինոյի բաց փառատոնի պրոֆեսինոնալ վարկանիշով Սուզդալ-2002-ին գրավել է առաջին տեղը
- 2002 թվական` «Ոսկե ձկնիկ» միջազգային կինոփառատոնի մանկական ժյուրիի Գրան-պրի
- 2002 թվական` «Ոսկե ձկնիկ» միջազգային կինոփառատոնի պրոֆեսիոնալ ժյուրիի Գրան-պրի
- 2002 թվական` Անսի միջազգային կինոփառատոնի հանդիսատեսի մրցանակ (Ֆրանսիա)
- 2002 թվական` Զագրեբի միջազգային կինոփառատոնի հանդիսատեսի մրցանակ
- 2002 թվական` Զագրեբի միջազգային կինոփառատոնի պրոֆեսիոնալ ժյուրիի մրցանակ
- 2002 թվական` ԿՐՈԿ միջազգային կինոփառատոնի մրցանակ` լավագույն հեղինակային ֆիլմ անվանակարգում
- 2002 թվական` Հիրոսիմայի միջազգային կինոփառատոնի պրոֆեսիոնալ ժյուրիի մրցանակ
- 2002 թվական` Լայպցիգի միջազգային կինոփառատոն, պատվավոր հիշատակում
- 2002 թվական` Լայպցիգի միջազգային կինոփառատոնի հանդիսատեսի մրցանակ
- 2002 թվական` Ֆրապնայի միջազգային կինոփառատոնի ժյուրի համակրանք մրցանակ (Ֆրանսիա)
- 2003 թվական` Թեհրանի միջազգային կինոփառատոնի ոսկե մրցանակ` լավագույն մանկական ֆիլմ անվանակարգում
- Ռուսաստանի ազգային ակադեմիայի կինոմատոգրաֆիայի արվեստների և գիտության «Ոսկե արծիվ» մրցանակի առաջադրում, Մոսկվա, 2003 թվական
- Պրոֆեսիոնալ ժյուրիի մրցանակ 2-րդ կատեգորիայի լավագույն կարճամետրաժ ֆիլմ անվանակարգում (7 և բարձր տարիքի երեխանների համար), Սանսի կինոփառատոն, Ֆրանսիա, 2003 թվական
- Պրոֆեսիոնալ ժյուրիի առաջին մրցանակ` լավագույն կարճամետրաժ ֆիլմ անվանակարգում, ANIMA MUNDI միջազգային կինոփառատոն, Ռիո դե Ժանեյրո և Սան Պաուլո, 2003 թվական
- Պրոֆեսիոնալ ժյուրիի առաջին մրցանակ` լավագույն կարճամետրաժ ֆիլմ անվանակարգում, ANIMA MUNDI միջազգային կինոփառատոն, Ռիո դե Ժանեյրո, 2003 թվական
- Հանդիսատեսի երկրորդ մրցանակ, լավագույն կարճամետրաժ ֆիլմ անվանակարգում, ANIMA MUNDI միջազգային կինոփառատոն, Սան-Պաուլո 2003 թվական
- Հանդիսատեսի առաջին մցրանակ` լավագույն կարճամետրաժ ֆիլմ անվանակարգում, ANIMA MUNDI միջազգային կինոփառատոն, Ռիո դե Ժանեյրո, 2003 թվական
- Հանդիսատեսի մրցանակ, TINDIRINDIS միջազգային կինոփառատոն, Վիլնյուս (Լիտվա), 2003 թվական
- Մանկական կինոփառատոնի լավագույն մանկական ֆիլմ, Ուփսալայի միջազգային կինոփառատոն, Շվեդիա, 2003 թվական
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ «Итоги Суздаль-2002»։ Արխիվացված է օրիգինալից 2016-04-12-ին։ Վերցված է 2019-12-04
Արտաքին հղումներ խմբագրել
- «Բզեզիկներ» «Հայրենական կինոյի հանրագիտարան» կայքում
- «Բզեզիկներ» մուլտֆիլմը «Անիմատոր.ռու» կայքում
- «Բզեզիկներ»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում