Բերքատվության Աստվածը, Նեղոս գետը եգիպտացիների համար այնքան կենսական նշանակություն ուներ, որ մարդիկ սկսեցին նույնիսկ կարծել, որ մի աստվածը չի կարող կատարել Նեղոսի հովանավորությունը։ Այդ պատճառով, բացի Խապիից, Նեղոսն այլ աստվածներ էլ ուներ։ Նրանցից մեկը՝ Պտան, վերափոխվեց և դարձավ Ապիս անվամբ սուրբ ցուլ։ Ժամանակի ընթացքում Ապիսն ամբողջությամբ դուրս մղեց Պտայի անունը։ Աստված Ապիսը ոչ այնքան տիրապետում էր հսկայական գետին, որքան հովանավորում էր երկրի բերքատվությունը։ Ապիսին պատկերում էին ցլի տեսքով՝ ճակատին ոսկե սկավառակ։ Սակայն երկրպագում էին նրա կենդանի մարմնավորումը. աղոթքներ և զոհեր էին մատուցում հենց կենդանի ցուլին՝ Ապիսին։ Պաշտամունքի քրմերն ամբողջ երկրի հազարավոր ցլերի միջից ընտրում էին 29 գաղտնի հատկանիշներով։ Հայտնի է, որ կենդանին պետք է անպայման սև լիներ՝ ճակատին սպիտակ պուտ։ Մահից հետո ցուլ-աստծուն զմռսում էին և հատուկ մեծարանքով թաղում Մեմֆիսի մոտակա Ապիսների գերեզմանատանը։

Աղբյուրներ խմբագրել

  • Լեգենդներ, առասպելներ, ավանդազրույցներ։ Երևան։ Անտարես, 2010- էջ 97