Բերնարդ Ջայլս (անգլ.՝ Bernard Giles, 1953, Titusville, Ֆլորիդա, ԱՄՆ), ամերիկացի սերիական մարդասպան, 1973 թվականի սեպտեմբերից մինչև նոյեմբեր կատարել է աղջիկների և կանանց 5 սպանություն, որոնք զուգորդվել են բռնաբարությամբ Ֆլորիդայի նահանգի Թայտուսվիլ քաղաքում: Ջայլսն իր մեղքն ամբողջությամբ ընդունել է, ինչի հիման վրա 1974 թվականին դատապարտվել է ցմահ ազատազրկման[1]:

Բերնարդ Յուջին Ջայլս
Պատկեր
Բերնարդ Ջայլսը կալանքից հետո, դեկտեմբերի 11, 1973
Ի ծնե անունBernard Eugene Giles
Ծննդյան ամսաթիվապրիլի 9, 1953(1953-04-09) (67 տարեկան)
ԾննդավայրԹայթուսվիլ, Ֆլորիդա
ՔաղաքացիությունԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ
ՊատիժՑմահ ազատազրկում
Սպանություն
Զոհերի թիվ5
Սպանության շրջանՍեպտեմբերի-Նոյեմբեր, 1973 թվական
Սպանության եղանակԴանակի և հրազենային հարվածներ հասցնել, խեղդամահ անել
ԴրդապատճառՍեռական

ԿենսագրությունԽմբագրել

Բերնարդ Յուջին Ջայլսը ծնվել է 1953 թվականի ապրիլի 9-ին Ֆլորիդա նահանգի Թայթուսվիլ քաղաքում[2]։ Բացի նրանից, ընտանիքում եղել են ևս երեք երեխա։ Ջայլսի ծնողները վարել են օրինապահ ապրելակերպ, խնդիրներ չեն ունեցել օրենքի և վատ սովորությունների հետ, որոնք բացասաբար կազդեին երեխաների կյանքի, առողջության և ընտանիքի բարեկեցության վրա, ինչի շնորհիվ Բերնարդի մանկությունն ու հասունությունն անցել են սոցիալապես բարեկեցիկ միջավայրում՝ առանց հոգեբանության վրա ազդող իրավիճակների և հետևանքների: Նրա այդ ժամանակահատվածի ընկերների և ծանոթների մեծ մասը բնութագրել են նրան՝ որպես բավակաին դրական մարդ։ Բերնարդը հաճախել է Titusville High School դպրոց, որտեղ զբաղվել է կերպարվեստով։ Այս ոլորտում դպրոցական տարիներին նա որոշակի հաջողությունների է հասել, բայց շուտով կորցրել է ուսման հանդեպ հետաքրքրությունը։ Քրոնիկական պարապուրդների և անբավարար առաջադիմության պատճառով նա ստիպված է լքել դպրոցը 16 տարեկան հասակում, ինչից հետո յուրացրել է էլեկտրատեխնիկի մասնագիտությունը և սկսել աշխատանքային կարիերան: 1972 թվականին նա ամուսնացել է 17-ամյա Լեսլի Ջո Աննի հետ, 1973 թվականի հուլիսին ծնվել է նրանց դուստրը[3][4]։

ՀանցագործություններԽմբագրել

Որպես զոհ Բերնարդ Ջայլսն ընտրել է երիտասարդ աղջիկներին, որոնք ճամփորդում են ավտոստոպով։ Այն բանից հետո, երբ նրան հաջողվել է զոհերին գրավել իր մեքենայի մեջ, նա նրանց տարել է նարնջի պուրակների շրջան, որտեղ զենքի սպառնալիքի տակ ենթարկել է բռնաբարության, այնուհետև սպանել։ 1973 թվականի սեպտեմբերից մինչև նոյեմբեր Ջայլսի զոհերն են դարձել 18-ամյա Նենսի Ջերին, որն անհետ կորել է 1973 թվականի սեպտեմբերի 26-ին և հայտնաբերվել նույն թվականի դեկտեմբերի 10-ին՝ գլխից գնդակահարված, 22-ամյա Պոլա Համրիկը, որն անհետ կորել է նոյեմբերի 17-ին, և որը հայտնաբերվել է նույն տարվա նոյեմբերի 25-ին՝ խեղդամահ արված, 17-ամյա Քերոլայն Բենեթը, որի կմախքային մնացորդները հայտնաբերվել են 1973 թվականի դեկտեմբերի 25-ին, 14-ամյա Շերոն Ուիլմերսը, որին նա սպանել է 1973 թվականի նոյեմբերին և որի մնացորդները հայտնաբերվել են նույն տարվա դեկտեմբերի 26-ին և 14-ամյա Քրիստի Մելթոնը[5][6][7][8]:

ԿալանքԽմբագրել

1973 թվականի դեկտեմբերի 10-ին Բերնարդ Ջայլսն իր ավտոմեքենայում նստեցրել է երկու անչափահաս աղջիկների և տարել Թայտուսվիլի անտառածածկ տարածք, այնուհետև հարձակման փորձ է կատարել, այդ ընթացքում զոհերը կատաղի դիմադրություն են ցույց տվել, ինչի հետևանքով Ջայլսը փորձել է գնդակահարել նրանց, սակայն ատրճանակի անսարքության պատճառով աղջիկները կարողացել են փախչել։ Նրանք դիմել են ոստիկանություն և ներկայացրել են Ջայլսի արտաքը, նրա ավտոմեքենայի արտաքին տեսքի նկարագիրը և նշել նրա անունը, որը կարդացել էին նրա մեքենայի սրահում գտնվող փփաստաթղթերից առևանգման ընթացքում, ինչի հիման վրա Ջայլսը ձերբակալվել է հաջորդ օրը՝ դեկտեմբերի 11-ին: Ձերբակալության ժամանակ, նրա ավտոմեքենայի խուզարկության և զննության ընթացքում նրանից առգրավվել է 22 տրամաչափի ատրճանակ, որից հետո նրան մեղադրանք է առաջադրվել հարձակման և բռնաբարության փորձի համար[9]։ Ձերբակալությունից հետո սկսել են ստուգել Ջայսի 11-ից ավելի աղջիկների անհետացման մեջ ներգրավվածությունը, որոնք հայտարարվել էին անհայտ կորած 1973 թվականի օգոստոսից ի վեր և նրան դասել են սպանությունների մեջ կասկածվողների թվին, սակայն հունվարին անհայտ կորածների ցուցակից աղջիկների մեծ մասի գտնվելու վայրը պարզվել է, ինչի շնորհիվ Բերնարդ Ջայլսից հանվել են կասկածները[10][11][12]։

ԴատավարությունԽմբագրել

Հետաքննության ընթացքում դատաբալիստիկական փորձաքննությունը հաստատել է այն փաստը, որ Նենսի Ջերին իսկապես սպանվել է Բերնարդ Ջայլսին պատկանող ատրճանակից, ինչի հիման վրա նրան մեղադրանքներ են առաջադրվել Ջերի սպանության համար: Ջայլսը պնդել է իր անմեղությունը, 1974 թվականի սկզբին նրա փաստաբանները միջնորդություն են ներկայացրել դատաբժշկական փորձաքննություն անցկացնելու համար, որը բավարարվել է։ Գարնանը նրա նկատմամբ կատարվել են միմյանցից անկախ երկու դատաբժշկական փորձաքննություններ, որոնք ոչ մի հոգեկան հիվանդություն կամ շեղումներ չեն հայտնաբերել, ինչի հիման վրա 1974 թվականի մարտի 27-ին նա ճանաչվել է մեղսունակ, իսկ դատաքննության օրը նշանակվել է նույն թվականի ապրիլի 29-ին[13]:

Բրևարդի շրջանի դատախազությունը հայտարարել է, որ Ջայլսին դատապարտման դեպքում իրեն հասնելու է մահապատիժ էլեկտրական աթոռի վրա: Չդիմանալով բարոյական ճնշմանը՝ 1974 թվականի ապրիլի 25-ին, դատավարության բացումից քիչ ժամանակ առաջ Ջայլսը հետաքննության հետ կնքել է մեղքի ճանաչման համաձայնագիր։ Նա խոստովանել է 22-ամյա Պոլա Համրիկի սպանությունը, իսկ դատավարության ժամանակ՝ հուլիսի 27-ին, ինքնախոստովանական ցուցմունքներ է տվել և իրեն մեղավոր է ճանաչել մյուս երեք աղջիկների սպանության, աղջիկների վրա մի շարք հարձակումների և սպանությունների փորձերի մեջ: Բեռնարդ Ջայլսը ստիպված խոստովանել է, որ 6 տարեկանից սկսած ունեցել է բռնության հակում, ինչի հետևանքով մանուկ հասակում նախընտրել է խաղալ խաղեր, որոնց անմիջական տարրը եղել է խաղի մեկ այլ մասնակցի սպանության իմիտացիան: Այսպես նա հայտարարել է, որ հաճույք է ստացել մանկության ընկերուհու խեղդամահ անելու իմիտացիայից, որը խաղերից մեկում կատարել է վհուկների դեր, ինչը հաստատվել է այն ժամանակվա իր մի շարք ծանոթների կողմից։ Նրա ցուցմունքների համաձայն՝ աղջիկների վրա հարձակվելու առաջին փորձերը նա սկսել է կատարել 1969 թվականին՝ դպրոցից դուրս գալուց հետո, սակայն դրանք անհաջող են եղել: Մեղքը ճանաչելու մասին համաձայնագրի պայմանների հիման վրա Ջայլսը խուսափել է մահապատժից։ 1974 թվականի օգոստոսի 13-ին դատարանը նրան ճանաչել է մեղավոր իրեն մեղսագրվող գործողությունների համար, որից հետո նա, որպես քրեական պատիժ, մի քանի ժամկետների տեսքով դատապարտվել է ցմահ ազատազրկման[14][15][16]։

Բանտարկության մեջԽմբագրել

Դատավարությունից հետո Ջայլսը դատապարտվել է ազատազրկման Բրադֆորդի շրջանում գտնվող Florida State Prison բանտում։ 1979 թվականի հոկտեմբերին Ջայլսը, մյուս երկու բանտարկյալների հետ միասին, դիմել է փախուստի։ Մի քանի ինքնաշեն, պրիմիտիվ պատրաստված պայթուցիկների օգնությամբ Ջայլսը և նրա հանցակիցները կարողացել են շեղել պահակային շներին և բանտի պահպանության անձնակազմի ուշադրությունը, որից հետո մի քանի րոպեի ընթացքում փականագործական գործիքների օգնությամբ կարողացել են փոքրիկ ճեղքեր բացել հաստատության մի քանի մետաղալարե պատնեշներում, որոնց միջոցով լքել են բանտի տարածքը։ Հետախուզական միջոցառումների ընթացքում ոստիկանությունը նրա նախկին կնոջ տան մոտ իրականացրել է դարանակալություն՝ տեղեկություն ստանալու համար, որ Ջայլսը փախուստի է դիմել իր նախկին կնոջից իր դստերն առևանգելու նպատակով, սակայն Բեռնարդ Ջայլսը բանտից 5 մղոն հեռավորության վրա հայտնաբերվել է փախուստ կատարելուց ընդամենը 26 ժամ հետո և ձերբակալվել: Հետագայում նա դատապարտվել և որպես պատիժ լրացուցիչ դատապարտվել է 15 տարվա ազատազրկման[17][18]։

Կյանքի հետագա բոլոր տարիները Բերնարդ Ջայլսն անցկացրել Է Ֆլորիդայի նահանգի տարբեր քրեակատարողական հիմնարկներում: 2019 թվականին նա ստացել է հայտնիության երկրորդ ալիքն այն բանից հետո, երբ նրան բանտում այցելել է բրիտանացի հայտնի լրագրող և հեռուստահաղորդավար Փիրս Մորգանը՝ հեռուստահաղորդման համար հարցազրույց վերցնելու նպատակով[19][20]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «https://www.cambridge-news.co.uk/news/uk-world-news/bernard-giles-serial-killer-crimes-15798955. 8 FEB 2019» 
  2. «Florida State Prison Inmate Details for GILES BERNARD» 
  3. «A PASSION FOR MURDER Piers Morgan: ‘Serial killer Bernard Giles seemed harmless when we met… but he had the darkest eyes I’ve ever seen’. 4 Feb 2019» 
  4. «Wife seeking divorce» 
  5. «Sheriff - to Comb' Woods by Air. 27 Dec 1973» 
  6. «FBI Assistance Sought In 2 Brevard Murders. 15 Dec 1973» 
  7. «5 Bodies Found in Grove; Giles Confesses He's Killer. December 26, 1979» 
  8. «Giles, 65, is one of America's worst and most notorious serial killers, convicted of the horrific murder of five young women. 4 Feb 2019» 
  9. «A 20 - year - old unempjoyed Titusville man, jailed in the pistol - whipping and rape attack of two female hitch-hikers, was being investigated Wednesday by sheriffs agents in the bizarre murders of two other area women. 13 Dec 1973» 
  10. «11 Girls Listed as Missing. 13 Dec 1973» 
  11. «Space Eyes Search Area Where Bodies Discovered. 29 Dec 1973» 
  12. «Missing Girls Found. 02 Jan 1974» 
  13. «Giles is charged with the .first degree murder of Nancy Gerry. April 18, 1974» 
  14. «Giles slayings shock citizens. 29 Dec 1974» 
  15. «Slayer intended to kill victims. 13 Aug 1974» 
  16. «TWISTED MURDERER Who is serial killer Bernard Giles and what crimes did he commit? The sick murderer is currently in a maximum security prison in Florida. 7 Feb 2019» 
  17. «Giles' threats alert Brevard. 17 Oct 1979» 
  18. «Mass Murder 5 Bodies Found in Grove; Giles Confesses He's Killer. December 26, 1979» 
  19. «Confessions of a Serial Killer with Piers Morgan (2019– ). Bernard Giles Documentary. Crime. Episode aired 7 February 2019» 
  20. «'Confessions Of A Serial Killer With Piers Morgan' Has Just Landed On Netflix. 20 August 2020» 

Արտաքին հղումներԽմբագրել