Էուսեբիո Բերնարդինո Լարգի (իտալ.՝ Eusebio Bernardino Larghi, փետրվարի 27, 1812(1812-02-27), Վերչելի, Պիեմոնտ, Իտալիա - հունվարի 2, 1877(1877-01-02)), իտալացի վիրաբույժ, ով ոսկրային վիրաբուժության ռահվիրաներից է։ Նա մշակել է ոսկրային բեկորների հեռացման հմտություն, ինչը հեշտացնում էր դրանց վերականգնումը։ Նա նաև օգտագործել է արծաթի նիտրատը` վարակված հյուսվածքի խարանման նպատակով։ Լարգին մշակել է վիրաբուժական գործիքներ` ոսկրերի տեղում հատման համար[1]։

Բերնարդինո Լարգի
Eusebio Bernardino Larghi
Ծնվել էփետրվարի 27, 1812(1812-02-27)
Ծննդավայր Վերչելի, Ֆրանսիայի առաջին հանրապետություն
Մահացել էհունվարի 2, 1877(1877-01-02) (64 տարեկան)
Մահվան վայր Վերչելի, Իտալիայի թագավորություն
Քաղաքացիություն Իտալիայի թագավորություն
ԿրթությունԹուրինի համալսարան, Ջենովայի համալսարան
ՄասնագիտությունՎիրաբույժ

Բերնարդինո Լարգին ծնվել է Վերչելի քաղաքում, Ֆրանչեսկո ու Մարիա Ջուդիչեների ընտանիքում։ Նա բժշկություն է ուսումնասիրել Թուրինի և Ջենովայի համալսարաններում, ինչից հետո սկսել է բժշկել իր տանը։ 1838 թվականին նա աշխատանքի է անցել Վերչելիի գլխավոր հիվանդանոցում։ 1844 թվականին դարձել է դրա գլխավոր բժիշկը և պաշտոնավարել է մինչև 1860 թվականը։ Նա ուսումնասիրել է բժիշկ Միկելե Տրոյայի աշխատությունները, որոնցում վերջինս անդրադարձել է ոսկրի տեղում վերականգնմանը[2]։

1852 թվականին նա կարողացել է կանխարգելել հիվանդի մոտ նեկրոզի զարգացումը ստորին ծնոտում` հատուկ վիրահատական գործիքներով հյուսվածքի հեռացման շնորհիվ[1][3]։

Աշխատանքից հեռանալուց հետո նա ներքաշվել է իր` մահացած պարտապան եղբոր դեմ դատական գործերի մեջ և սնանկացել է[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Arieti, Stefano (2004). «Larghi, Eusebio Bernardino». Dizionario Biografico degli Italiani. Volume 63.
  2. Lazzeri, Davide; Gatti, Gian Luca; Romeo, Gianfranco; Balmelli, Bruno; Massei, Alessandro (2009). «Bone Regeneration and Periosteoplasty: A 250-Year-Long History». The Cleft Palate-Craniofacial Journal (անգլերեն). 46 (6): 621–628. doi:10.1597/08-085.1. ISSN 1055-6656.
  3. Spina, Nunzio (2018). «Il chirurgo solitario che apriva nuove vie!B. Larghi da Vercelli» (PDF). Giornale Italiano di Ortopedia e Traumatologia (իտալերեն). 44: 150–158.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բերնարդինո Լարգի» հոդվածին։