Բերնադետ Փիթերս (անգլ.՝ Bernadette Peters, կեղծանուն՝ Լաձարա անգլ.՝ Lazzara, փետրվարի 28, 1948(1948-02-28)[1], Քուինս, Նյու Յորք), ամերիկացի դերասանուհի, երգիչ և գրող։ «Թոնիի» և «Ոսկե Գլոբուսի» մրցանակակիր, ինչպես նաև «Էմմի» և «Գրեմմի» թեկնածու։

Բերնադետ Փիթերս
Ծննդյան թիվ՝փետրվարի 28, 1948(1948-02-28)[1] (76 տարեկան)
Ծննդավայր՝Քուինս, Նյու Յորք
Քաղաքացիություն՝ ԱՄՆ
Մասնագիտություն՝երգչուհի, մանկական դերասան, ձայնային դերասանուհի, գրող, թատրոնի դերասանուհի, դերասանուհի և կինոդերասանուհի
Պարգևներ՝

Isabelle Stevenson Award?

Տոնի մրցանակ մյուզիքլում կանացի լավագույն դերակատարման համար

Տոնի մրցանակ մյուզիքլում կանացի լավագույն դերակատարման համար

John Willis Award for Lifetime Achievement?

[2]

Թատերական համաշխարհային մրցանակ

[3]

Ոսկե գլոբուս մրցանակ կոմեդիա կամ մյուզիքլ ժանրում կանացի լավագույն դերակատարման համար

honorary doctor of the Hofstra University?

Հոլիվուդյան փառքի ծառուղու աստղ

Դրամատիկական գրասեղանիի մրցանակ Երաժշտական անվանի դերասանուհու համար

Drama League Award?

և

Hasty Pudding Woman of the Year?

IMDb։ID 0001613
officialbernadettepeters.com

Փիթերսը համարվում է Բրոդվեյի բեմի ճանաչված դերասանուհիներից մեկը, ճանաչվել է Սթիվեն Սոնդհայմի մյուզիքլներում գլխավոր դերերում հաջողությունների շնորհիվ[4]։

Կարիերա

խմբագրել

Հինգ տասնամյակ տևած կարիերայի ընթացքում Փիթերսը հանդես է եկել բազմաթիվ մյուզիքլներում, ֆիլմերում և հեռուստատեսությունում, ունեցել է սոլո համերգներ, թողարկել ալբոմներ։ Նա համարվում է Բրոդվեյի ամենահաջողակ կատարողներից մեկը, որը ստացել է ութ մրցանակ «Թոնի» անվանակարգերում՝ հաղթելով երեք անգամ՝ ներառյալ պատվավոր մրցանակը, և «Դրամա դեսկ» անվանակարգերում ստացել է ինը մրացանակ՝ հաղթելով երեք անգամ։ Նա նաև չորս անգամ առաջադրվել է «Գրեմմիի»՝ իր ձայնագրությունների համար։

Փիթերսը իր կարիերան սկսել է բեմախաղով, այնուհետև վաթսունականներին անցել է կինոյի և հեռուստատեսության։ Նա արժանացել է քննադատների գնահատանքին «The Muppet Show» և «The Carol Burnett Show» հեռուստատեսային նախագծերում իր մասնակցությունից հետո, ինչպես նաև հոլիվուդյան ֆիլմերում իր դերերի համար, ինչպիսիք են «Silent Movie», «The Jerk», «Pennies from Heaven», որի համար արժանացել է «Ոսկե Գլոբուսի»։

Ութսունականներին նա վերադարձել է թատրոն, որտեղ դարձել է բոլոր ժամանակների ամենահայտնի բրոդվեյյան աստղերից մեկը։ Նա նաև ձայնագրել է վեց սոլո ալբոմ, թողարկել է մի քանի սինգլներ և Բրոդվեյի իր կատարումների բազմաթիվ ալբոմներ։ Նա չի դադարել նկարահանվել ֆիլմերում և հեռուստատեսությունում, որտեղ նա առաջադրվել է երեք «Էմմի» և երեք «Ոսկե գլոբուս» մրցանակների՝ շահելով մեկը 1982 թվականին։

Անձնական կյանք

խմբագրել
 
Փիթերսը և Թիմ Քոնուեյը

Փիթերսը չորս տարի ռոմանտիկ հարաբերություններ է ունեցել կատակերգու Սթիվ Մարտինի հետ։ Նա ամուսնացած էր ներդրումային խորհրդատու Մայքլ Վիտենբերգի հետ ավելի քան ինը տարի, մինչև 2005 թվականի սեպտեմբերի 26-ին՝ նրա մահը, ուղղաթիռի վթարի հետևանքով։ Փիթերսը հայտնի է իր բարեգործական աշխատանքով։ Նա հայտնի «Broadway Barks» բարեգործական հիմնադրամի հիմնադիրն է։

Պարգևներ և պատվավոր կոչումներ

խմբագրել
 
Հոլիվուդյան փառքի ծառուղում Փիթերսի աստղը

Փիթերսն իր կարիերայի ընթացքում ստացել է բազմաթիվ մրցանակներ և անվանակարգեր։ 1987 թվականին նա ստացել է իր սեփական աստղը Հոլիվուդյան փառքի ծառուղում և «Hasty Pudding Theatricals» ընկերության «Տարվա կին» մրցանակը[5], 1994 թվականին՝ «Sarah Siddons Award» մրցանակը[6] և 1996 թվականին «American Theatre Hall of Fame» մրցանակը Նյու Յորքում։ Դառնալով նման պատվի արժանացած ամենաերիտասարդ մարդը, 1999 թվականին «Actors' Fund»-ի կողմից անձնական նվաճումների համար պարգևատրվել է մեդալով[7], դարձել գիտությունների պատվավոր դոկտոր Նյու Յորքի Հոֆստրա համալսարանում (2002 թվականի մայիսի 19)[8], ընդունվել է «Hollywood Bowl»-ի փառքի սրահ (2002 թվականի հունիսի 28) և 2009 թվականին ստացել է Ազգային պարարվեստի ուսումնարանի կողմից մրցանակ[9]։

Սկավառակագրություն

խմբագրել

Ստուդիական ձայնագրություններ

խմբագրել
  • Bernadette (1980) MCA. US #114
  • Now Playing (1981) MCA US #151
  • I’ll Be Your Baby Tonight (1996) Angel Records - Grammy Award թեկնածու
  • Sondheim, Etc. - Bernadette Peters Live At Carnegie Hall (1997) Angel Records - Grammy Award թեկնածու[10]
  • Bernadette Peters Loves Rodgers and Hammerstein (2002) Angel Records - Grammy Award թեկնածու
  • Sondheim Etc., Etc. Live At Carnegie Hall։ The Rest of It (2005) Angel Records
  • «Kramer’s Song» (2008) Blue Apple Books (single)
  • «Stella’s Song» (2010) Blue Apple Books (single)

Համատեղ ձայնագրություններ

խմբագրել
  • George M! - Sony (1968)
  • Dames At Sea - Columbia Masterworks (1969)
  • Mack and Mabel - MCA (1974)
  • Sunday in the Park with George - RCA Records (1984) - Grammy Award մրցանակակիր (Best Cast Show Album, 1985)
  • Song and Dance - The Songs - RCA Victor (1985)
  • Into The Woods - RCA Victor Records (1988) - Grammy Award մրցանակակիր (Best Musical Cast Show Album, 1989)
  • The Goodbye Girl - Columbia Records (1993)
  • Anyone Can Whistle Live At Carnegie Hall - Columbia Records (1995)
  • Annie Get Your Gun The New Broadway Cast Recording - Angel Records (1999) - Grammy Award մրցանակակիր (Best Musical Show Album, 2000)
  • Gypsy The New Broadway Cast Recording - Angel Records (2003) - Grammy Award մրցանակակիր (Best Musical Show Album, 2004)
  • Sherry! - Studio Cast Recording - Angel Records (2004)
  • Legends Of Broadway-Bernadette Peters Compilation (2006) - Sony Masterworks Broadway (Original versions of songs from Dames At Sea, Annie Get Your Gun, Anyone Can Whistle, Sunday in the Park with George, Mack and Mabel, Song and Dance, Into The Woods and Gypsy.)[11]

Այլ ալբոմներ

խմբագրել
  • Dress Casual - Evening Primrose suite with Mandy Patinkin - CBS Records (1990)[12]
  • Sondheim - A Celebration at Carnegie Hall (Concert Cast) RCA Victor Broadway (1992)
  • Hey Mr. Producer!։ The Musical World of Cameron Mackintosh - Philips Records (1998)
  • Flirting with the Edge - John Whelan - Narada (1998)
  • Dewey Doo-It Helps Owlie Fly Again - Randall Fraser Publishing (2005)
  • Born to the Breed։ A Tribute to Judy Collins - Wildflower Records (2008) - «Trust Your Heart»

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Internet Broadway Database — 2000.
  2. http://www.theatreworldawards.org/current-recipients.html
  3. Theatre World Award RecipientsTheatre World Award.
  4. Alex Witchel (28 февраля 1999). «A True Star, Looking For Places to Shine». The New York Times. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունիսի 13-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 7-ին.
  5. «Man and Woman of the Year — Hasty Pudding Theatricals, HastyPudding.org». Արխիվացված օրիգինալից 2009 թ․ օգոստոսի 2-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 27-ին.
  6. The Sarah Siddons Society Awardees — SarahSiddonsSociety.org Արխիվացված 2008-11-07 Wayback Machine
  7. «Cameron Mackintosh To Be Honored By Crawford, Peters, Burnett at Actor's Fund Gala Nov. 15 — Playbill.com». Արխիվացված օրիգինալից 2010 թ․ հոկտեմբերի 24-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 25-ին.
  8. «Bernadette Peters To Receive Honorary Doctorate May 19 — Playbill.com». Արխիվացված օրիգինալից 2010 թ․ հոկտեմբերի 24-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 25-ին.
  9. «National Dance Institute to Honor Bernadette Peters and Yoko Ono — Playbill.com». Արխիվացված օրիգինալից 2010 թ․ հոկտեմբերի 24-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 25-ին.
  10. «Bernadette Peters» Արխիվացված 2011-02-10 Wayback Machine. Sondheim, Etc. — Pandora Internet Radio, accessed July 3, 2008
  11. «Legends of Broadway» Արխիվացված 2016-08-27 Wayback Machine. Amazon.com, retrieved November 19, 2009
  12. «amazon.com listing and review». Արխիվացված օրիգինալից 2009 թ․ հունվարի 6-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 30-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բերնադետ Փիթերս» հոդվածին։