Բացել գլխավոր ցանկը

Բերիո թեմ

Հայ առաքելական եկեղեցու թեմ

Բերիո Հայոց թեմ, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության երկրորդ մեծ և հնագույն թեմն է։ Առաջնորդանիստը Հալեպի Սրբոց Քառասնից Մանկանց Մայր Եկեղեցին է (15-րդ դար)։ Թեմի առաջնորդն է Շահան Ա. արքեպիսկոպոս Սարգիսյանը։ 1660-ական և 1920-ական թվականները Հալեպը եղել է Կիլիկիո կաթոդիկոսության վարչական և հոգևոր կենտրոնը։ Բերիո թեմում գործում է Ջեզիրեի առաջնորդական փոխանորդությունը, իսկ մնացած հայաբնակ շրջանների և Հալեպի թաղերի եկեղեցիները կառավարում են թաղական խորհուրդները։ Թեմի հնագույն եկեղեցիներից է Հալեպի Սուրբ Աստվածածինը (առաջնորդանիստ եկեղեցու տարածքում, այժմ՝ Զարեհյան թանգարան), որը եղել է ուխտատեղի ոչ միայն հայերի, այլև այլազգիների համար։

Հալեպում գործող եկեղեցիներըԽմբագրել

Հալեպում գործում են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ, Սուրբ Վարդան, Սուրբ Գևորգ, Սուրբ Հակոբ, Սուրբ Աստվածածին եկեղեցիները, պաշտոնավարում են 14 քահանաներ։ Թեմի տարածքում են գտնվում՝ Արամոյում՝ Սուրբ Ստեփանոս (12-րդ դար, նորոգվել է 1958 թվականին), Կամիշլիում՝ Սուրբ Հակոբ, Լաթաքիայում՝ Սուրբ Աստվածածին (10-րդ դար), Կարադուրանում՝ Սուրբ Աստվածածին (նորոգվել է 1960 թվականին), Հասիչեում (Հասաքե)՝ Սուրբ Հովհաննու Կարապետ, Յագուպիեում՝ Սուրբ Հռիփսիմե (նորոգվել է 1954 թվականին), Քեսաբում՝ Սուրբ Աստվածածին (19-րդ դար), Ռաս ուլ Այնում՝ Սուրբ Աստվածածին եկեղեցիները, Յագուպիեում՝ Սուրբ Հռիփսիմե եկեղեցին և Սուրբ Աննա ուխտատեղի-մատուռը, Մարկատեում՝ Սուրբ Հարություն մատուռը (1995), Քյորքյանեում՝ Սուրբ Ստեփանոս ուխտատեզի-մասաաը (գործել է մինչև 19-րդ դարի սկիզբը)։ Դեյր էզ Զորում գործել է Սուրբ Հռիփսիմե եկեղեցին (1931), որը նորոգումից հետո վերաօծվել է և վերանվանվել Սուրբ Նահատակաց եկեղեցի (1990)։ Ջեզիրեի առաջնորդական փոխանորղությունը հիմնվել է 1943 թվականին։ Կենտրոնը Կամիշլիի Սուրբ Հակոբ եկեղեցին է։ Առաջին առաջնորդական փոխանորդն է եղել Խորեն վարդապետ Բարոյանը (հետագայում՝ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս)։ Ներկայիս առաջնորդական փոխանորդն է Բաբգեն ծ. վարադապետ Չարյանը։ Բերիո թեմի հովանու տակ են գործում «Զարեհյան» գանձատունը (1991), «Արամ Մանուկյան» ժողովրդային տունը (բաղկացած է ներքնահարկի «Սպիտակ» երիտասարդական սրահից, «Լևոն Շանթ» մշակութային սրահից, «Անի» ճաշասրահից, «Դալար» սրճարանից)։ Առաջնորդանիստ եկեղեցուն կից են «Օշական» գրատունը (1989), «Արևելք» տպարանը (1946) և այլն։ Գործում են նաև ուսումնական, դատաստանական, առողջապահական, ընկերային ծառայության, կրոնական դաստիարակության, թաղական խորհուրդները, կալվածների հոգաբարձությունը, վերաքննիչ ատյանը, շինարարական խորհրդատու մարմինը, հոգաբարձական և խնամակալական կազմերը, «Հովսեփ և Անահիտ Մարգարյան» փոխատվության և «Կյանք մը փրկենք» հիմնադրամները։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայ Սփյուռք» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։