Բերթ Ռիքարդ Յոհաննես Բոլին (շվեդ.՝ Bert Rickard Johannes Bolin, մարտի 15, 1925(1925-03-15)[1], Նյուչոպինգ, Շվեդիա - դեկտեմբերի 30, 2007(2007-12-30)[2][1], Danderyd, Դանդերյուդ, Ստոկհոլմի լեն, Շվեդիա), շվեդ օդերևութաբան, Ստոկհոլմի օդերևութաբանական համալսարանի պրոֆեսոր (1961-1990), Կլիմայի փոփոխության փորձագետների միջկառավարական խմբի առաջին նախագահ (1988-1997)։

Բերթ Բոլին
Դիմանկար
Ծնվել էմարտի 15, 1925(1925-03-15)[1]
ԾննդավայրՆյուչոպինգ, Շվեդիա
Մահացել էդեկտեմբերի 30, 2007(2007-12-30)[2][1] (82 տարեկան)
Մահվան վայրDanderyd, Դանդերյուդ, Ստոկհոլմի լեն, Շվեդիա
Քաղաքացիություն Շվեդիա
ԿրթությունՈւփսալայի համալսարան և Ստոկհոլմի համալսարան
Գիտական աստիճանդոկտորի աստիճան[3] (1956)
Մասնագիտությունօդերևութաբան, համալսարանի դասախոս և ֆիզիկոս
ԱշխատավայրՍտոկհոլմի համալսարան
Զբաղեցրած պաշտոններտնօրեն
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա, Շվեդիայի թագավորական գիտությունների ակադեմիա, Թագավորական շվեդական ճարտարագիտական գիտությունների ակադեմիա, Ռուսաստանի գիտությունների ակադեմիա, Իտալիայի գիտությունների ազգային ակադեմիա և Կլիմայի փոփոխություններով զբաղվող փորձագետների միջկառավարական խումբ

Շվեդիայի գիտությունների թագավորական ակադեմիայի և Նորվեգիայի գիտությունների ակադեմիայի անդամ, ինչպես նաև՝ Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի և ԱՄՆ գիտությունների ազգային ակադեմիայի (1997)[4]։

Կենսագրություն խմբագրել

Բերթ Բոլինը ծնվել է 1925 թվականի մայիսի 15-ին ծովափնյա Նյուչոպինգ քաղաքում՝ Սյոդերմանլենդի լենի կենտրոնում։ Ստանալով միջնակարգ կրթություն ընդունվել է Ստոկհոլմի համալսարան, որը էլ 1946 թվականին ավարտել է հաջողությամբ։

1949 թվականին ստացել է Ստոկհոլմի համալսարանի մագիստրոսի աստիճան, իսկ 1956 թվականին՝ օդերևութաբանի աստիճան։ Դոկտորական աշխատանքը գրելու ժամանակ աշխատել է Հեռանկարային հետազոտությունների ինստիտուտում Ջոն ֆոն Նոյմանի հետ միասին, և ում հետ օգտագործելով էլեկտրական թվային ինտեգրատոր և հաշվիչ ստեղծել են եղանակի կանխատեսման առաջին համակարգիչը։

Գիտնականը 1961 թվականից մինչև 1990 թվականը եղել է Ստոկհոլի համալսարանի օդերևութաբանական ամբիոնի պրոֆեսոր։

1988 թվականին Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպությունը ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ծրագրի հետ մեկտեղ ստեղծել են Կլիմայի փոփոխության փորձագետների միջկառավարական խումբ, որի նախագահ է ընտրվել Բերթ Բոլինը։

Մի որոշ ժամանակ Բոլինը եղել է գիտական Եվրոպական տիեզերական գործակալության ղեկավար։

Բոլինը նաև եղել է Շվեդիայի գիտությունների թագավորական ակադեմիայի, Նորվեգիայի գիտությունների ակադեմիայի, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի անդամ[5]։ Մի շարք գիտական մրցանակների ասպետ, ինչպես նաև առաջադրվել է Նոբելյան մրցանակի։ 1988 թվականին դարձել է Թայլեր մրցանակի դափնեկիր։

1992 թվականին ստորագրել է «Նախազգուշացում մարդկությանը» մանիֆեստը[6]։

Բերթ Ռիքարդ Յոհաննես Բոլին մահացել է 2007 թվականի դեկտեմբերի 30-ին Ստոկհոլմի մոտ գտնվող Դանդերյուդ վայրում[7]։

1979 թվականին նա ամուսնալուծվել է կնոջից (Ulla Frykstrand)։ Ամուսնությունից ունեցել են երեք երեխա։

Մրցանակներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 http://www.thestar.com/News/article/290480
  3. Deutsche Nationalbibliothek Record #128043563 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  4. Bert R. J. Bolin (անգլ.)
  5. Nick Sundt, globalchange.org, 16 July 1995, «IPCC Chairman Ber Bolin Builds Consensus» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2002 թ․ նոյեմբերի 16-ին. Վերցված է 2002 թ․ նոյեմբերի 16-ին.
  6. «World Scientists' Warning To Humanity» (անգլերեն). stanford.edu. 1992 թ․ նոյեմբերի 18. Արխիվացված է օրիգինալից 1998 թ․ դեկտեմբերի 6-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 1-ին.
  7. Hevesi, Dennis (4 January 2008), «Bert Bolin, 82, Is Dead; Led U.N. Climate Panel», New York Times

Արտաքին հղումներ խմբագրել

Բոլին Բերթը РАН-ի պաշտոնական էջում