Բերենիկե
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բերենիկե (այլ կիրառումներ)
Բերենիկե | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Վերնաբաժին | Բարձրակարգ բույսեր (Embryophyta) |
Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophyta) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Խուլեղինջածաղկավորներ (Lamiales) |
Ընտանիք | Ջղախոտազգիներ (Plantaginaceae) |
Տրիբա | Veroniceae |
Ցեղ | Բերենիկե (Veronica) L., 1753 |
Բերենիկե,Գետնի կաղնվո (լատին․՝ Veronica), ջղախոտազգիների ընտանիքի միամյա, բազմամյա խոտաբույսերի կամ թփերի ցեղ։ Հայտնի է մոտ 300, ՀՀ-ում՝ 35 տեսակ։ Առավել տարածված են բերենիկե դաշտային (V. arvensis), բերենիկե բոգանման (V. gentianoides), բերենիկե բազմաբաժան (V.multifida), բերենիկե արևելյան (V.orientalis) և այլ տեսակները։
Տարածումը Հայաստանում խմբագրել
Հանդիպում է գրեթե բոլոր մարզերում։ Աճում է խոնավ վայրերում, գետափերին, այգիներում, ցանքերում, մարգագետիններում, չոր, քարքարոտ լանջերին և այլուր։
Նկարագրություն խմբագրել
Ցողունը պարզ կամ ճյուղավորվող է, կանգուն կամ գետնատարած, բարձրությունը՝ 5-150 սմ։ Տերևները հակադիր են, ամբողջական կամ հատված։ Տերևածոցային ծաղիկները մեկական են, գագաթնայինները՝ ողկույզներով։ Ծաղկապսակը սպիտակ է, երկնագույն, կապույտ։ Ծաղկում է ապրիլ-հուլիսին։ Պտուղը տուփիկ է, սերմերը՝ մանր։ Բերենիկեի տեսակներից շատերը դեղաբույսեր են, պարունակում են գլիկոզիդներ, սապոնիններ, աղաղանյութեր, եթերայուղեր և այլն։ Պատրաստուկներն օգտագործում են որպես լեղամուղ, միզամուղ, արյունահոսությունը դադարեցնող միջոց։ Մեղրատու է։
Գրականություն խմբագրել
- Арктическая флора СССР. Вып. VIII / Сост. А. Г. Борисова и др.; под ред. Б. К. Шишкина; Е. Г. Боброва. — Л.: Изд-во АН СССР, 1955. — С. 179—265. — 446 с.
- Гусев Н. Ф. Биологические особенности и перспективы использования растений рода Veronica L. (сем. Scrophulariaceae Juss.) лесостепного и степного Предуралья: Автореф. дисс. на соискание учён. степени д. б. н. — Оренбург: Издат. центр ОГАУ, 2010. — 100 экз. (Ստուգված է 14 Օգոստոսի 2010)
- Данников Н. Исцеление возможно. Сборник рецептов и рекомендаций народной медицины для излечения и профилактики злокачественных и доброкачественных опухолей. — М.: Рипол-Классик, 1997. — ISBN 5-87907-067-0
- Еленевский А. Г. Систематика и география вероник СССР и прилежащих стран. — М.: Наука, 1978. — 259 с.
- Комитет охраны окружающей среды и природопользования Саратовской обл. Красная книга Саратовской области. Грибы. Лишайники. Растения. Животные. — Саратов: Изд-во Торг.-пром. палаты Саратовской обл, 2006. — С. 198—199. — 528 с. — ISBN 5-8270-0283-6
- Определитель растений Ханты-Мансийского-Автономного округа / Под ред. И. М. Красноборова. — Новосибирск ― Екатеринбург: Баско, 2006. — 304 с.
- Лавренов В. К., Лавренова Г. В. Современная энциклопедия лекарственных растений. — М.: ЗАО «ОЛМА Медиа Групп», 2009. — 272 с. — ISBN 978-5-373-02547-8
- Конспект флоры Сибири. Сосудистые растения / Сост. Л. И. Малышев и др.; Под ред. Т. А. Никитиной. — Новосибирск: СП «Наука», 2005. — 183 с.
- Красная книга Тверской области. Растения и грибы / Под ред. А. С. Сорокина. — Тверь: Вече Твери, АНТЭК, 2002. — С. 111. — 256 с.
- Степанов Н. В. и др. Красная книга Красноярского края. Растения и грибы. — Красноярск: Поликом, 2005. — С. 192—194. — 368 с.
- Тахтаджян А. Л. К истории развития растительности Армении. — Тр. Бот. ин-та АН АрмССР, 1946.
- Головкин Б. Что в имени тебе моём // Наука и жизнь : журнал. — 2003. — № 3.
- Гроссгейм А. А. Анализ флоры Кавказа // Тр. Бот. ин-та Азерб. фил. АН СССР : журнал. — 1936. — № 1.
- Kugler H. Blütenökologie. — 2 Aufl. — Jena, 1970.(գերմ.)
- Müller H. Die Alpenblumen, ihre Befruchtung durch Insecten und ihre Anpassungen and dieselben. — Leipzig, 1981.(գերմ.)
- Klebs G. Über künstliche Metamorphosen(գերմ.) // Abh. Naturforsch Ges. Halle : журнал. — 1906. — № 25.
- Stauffer H. Gestaltwandel bei Blütenständen von Dikotyledonen(գերմ.) // Bot. Jahrb : журнал. — 1963. — № 2.
Արտաքին հղումներ խմբագրել
- «Բերենիկե». Germplasm Resources Information Network (GRIN).
- Veronica L.: տեղեկություններ IPNI կայում (անգլ.)(Ստուգված է 8 փետրվարի 2010)
- Вероника в народной медицине (Ստուգված է 7 փետրվարի 2010)
- Лекарственные растения Дальнего Востока (Ստուգված է 4 փետրվարի 2010)
- Вероника Արխիվացված 2010-01-13 Wayback Machine // agbina.com (Ստուգված է 5 փետրվարի 2010)
- Вероника // Энциклопедия декоративных садовых растений (Ստուգված է 4 փետրվարի 2010)
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բերենիկե» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բերենիկե» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 421)։ |