Բերդի կամավորական ջոկատ

Բերդի կամավորական ջոկատ, կազմավորվել է 1989 թվականին, Բերդում (այժմ՝ Հայաստանի Տավուշի մարզում)։ 1990 թվականին նրան են միացել Բերդի ռելեի գործարանի (հրամանատար՝ Հ. Մարգարյան), «Ադանա» (հրամանատար՝ Ա. Ջուլհակյան), «Բազե» և «Քեռի» (հրամանատար՝ Վ. Շառոյան) կամավորական ջոկատները։ Նույն թվականին միացյալ ջոկատի հիմքի վրա ստեղծվել են շրջանի ԻՊՈՒ, 1991 թվականին՝ «Հատուկ գնդի» Տավուշի վաշտը (հրամանատար՝ Հ. Աթոյան՝ «Չառլի»)։ 1989-1994 թվականներին ջոկատը առանձին կամ վաշտի կազմում մասնակցել է Տավուշի, Ճամբարակի, Իջևանի ինքնապաշտպանական մարտերին։ Ջոկատից զոհվել է 4 ազատամարտիկ։

Բերդի կամավորական ջոկատ
Ընդհանուր տեղեկություն
Տեսակռազմական կազմավորում
Երկիր Հայաստան և  Արցախ
Անվանված էԲերդ
Ստեղծվեց1989
ՃակատամարտերԱրցախյան ազատամարտ
Լուծարվեց1994
Հրամանատարներ
Հայտնի հրամանատարներՀ. Աթոյան
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։