Բերդաձորի ինքնապաշտպանական խորհրդի Երևանի ջոկատ

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բերդաձոր (այլ կիրառումներ)

Բերդաձորի ինքնապաշտպանական խորհրդի Երևանի ջոկատ, կազմավորվել է 1988 թվականին, Երևանում։ Ունեցել է շտաբ, ռազմական խորհուրդ։ 1991 թվականի մայիսի 15-ին ջոկատի մի խումբ ազատամարտիկներ Բերդաձորում ձերբակալվել են խորհրդային բանակի ստորաբաժանումների և ՄՀՆՋ-ականների կողմից, տեղափոխվել Շուշիի բանտ, որտեղից ռազմական խորհրդի 6 անդամներ (Առնո Մկրտչյան, Գ. Հարությունյան, Գ. Առուստամյան, Ա. Մանգասարյան, Հ. Պետրոսյան)՝ Բաքվի բանտ։ 1988-1994 թվականներին ջոկատը մասնակցել է Բերդաձորի ենթաշրջանի (Կանաչ Թալա, Եղցահող, Մեծշեն, Տասը Վերստ, Հինշեն), Շուշիի (Քարինտակ), Հադրութի (Տող), Քարվաճառի, Լաչինի («Մարդասիրական միջանցք», Մազութլու և այլն), Մարտակերտի շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Հրամանատար՝ Ա. Հարությունյան, շտաբի պետ՝ Ա. Մկրտչյան։ Ջոկատից զոհվել է 16 ազատամարտիկ։

Բերդաձորի ինքնապաշտպանական խորհրդի Երևանի ջոկատ
Ընդհանուր տեղեկություն
Տեսակռազմական կազմավորում
Երկիր Հայաստան և  Արցախ
Ստեղծվեց1988
ՃակատամարտերԱրցախյան ազատամարտ
Լուծարվեց1994
Հրամանատարներ
Հայտնի հրամանատարներԱ. Հարությունյան
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։