Բետուլինսկու տուն (Տագանրոգ)

տուն Տագանրոգում

Բետուլինսկու տուն (ռուս.՝ Дом Бетулинского), պատշգամբով երկհարկանի շենք Ռուսաստանի Դաշնության Ռոստովի մարզի Տագանրոգ քաղաքում։ Գտնվում է Լերմոնտովի նրբանցք, 11 հասցեում։ Շենքը կառուցվել է XIX դարի երկրորդ կեսին Գրիգորի Եֆիմովիչ Բետուլինսկու կողմից[1]։

Բետուլինսկու տուն
Տեսակտեսարժան վայր
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունՏագանրոգ
Հիմնադրված է1872
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

Բետուլինսկիների ընտանիքը Վարվացիի նրբանցք, 11, թաղամաս 113 (ներկայիս Լերմոնտովի նրբանցք, 11) շենքի սեփականատերն էր կառուցման պահից (1872 թվական) մինչև XIX դարի վերջը։ Գրիգորի Եֆիմովիչ Բետուլինսկին եղել է նահանգային քարտուղար։ Հայտնի է, որ նա և կինը` Մարիա Կոնստանտինովնան, ունեին Նատալյա անունով դուստր, որը ծնվել է 1885 թվականի օգոստոսի 10-ին[2]։ 

Տան հաջորդ սեփականատերը եղել է վաճառականի կին Մարիա Յուրդին։ Նրա ամուսինը զբաղեցրել է հունական հյուպատոսի պաշտոնը[2]։

Հայտնի է տան ևս մեկ սեփականատիրոջ անունը` գեներալ-մայոր Ալեքսանդր Իվանովիչ Կրիժանովսկի։ Նա տան սեփականատեր է եղել մինչև 1910-ական թվականները։ Դրանից հետո տունը պատկանել է պետական խորհրդականի կին Վալենտինա Վլադիմիրովնա Ֆեոդորովային[2]։

Շենքի հարևանությամբ գտնվել է 6 պատուհաններով տուն, որը կառուցել է կոլեգիական ասեսորի կին Պ. Մ. Ռաբոտինան[1]։

Հարևանությամբ գտնվող մյուս` թիվ 13ա տունը կառուցվել է ավելի ուշ` 1910-ական թվականներին։ Դրա սեփականատերը եղել է պետական ասեսոր Օտտո Օտտովիչ Գերմանը։ Տունը գնահատվել է 3200 ռուբլի։ Այն 1916 թվականին գնել է Պավել Տրոֆիմովիչ Շևելևը[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Бетулинского дом//Энциклопедия Таганрога, Ростов-на-Дону, Росиздат, 2003
  2. 2,0 2,1 2,2 2,3 «Дом 11. Дом 11. Лермонтовский переулок». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 26-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 26-ին.