Բեռնուլիի հավասարում, հիդրոդինամիկայի հիմնական հավասարումներից. կապ է հաստատում հեղուկի ստացիոնար շարժման արագության, ճնշման և հաշվարկի հարթությունից հեղուկի դիտարկվող տարրի և բարձրության միջև։ Արտածել է Դանիել Բեռնուլին (1738)։

Բեռնուլիի հավասարումը խողովակաշարի երեք կետերում

Ծանրության ուժերի ազդեցության տակ գտնվող հաստատուն խտությամբ իդեալական անսեղմելի հեղուկի ստացիոնար շարժման համար Բեռնուլիի հավասարումն ունի

տեսքը, որտեղ -ն ազատ անկման արագացումն է։ Բեռնուլիի հավասարումն այս տեսքով արտահայտում է էներգիայի պահպանման օրենքը։ Հավասարման առաջին անդամը հեղուկի ծավալի միավորի կինետիկ էներգիան է, իսկ մյուս երկու անդամների գումարը ճնշմամբ ու կշիռով պայմանավորված պոտենցիալ էներգիան է։ Փոփոխական խտությամբ միջավայրի համար Բեռնուլիի հավասարում զանգվածի անփոփոխելիության և վիճակի հավասարումների հետ կազմում է գազային դինամիկայի հիմքը։

Բեռնուլիի հավասարումն օգտագործվում է հիդրավլիկայում և տեխնիկական հիդրոդինամիկայում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 407