Բեռնհարդ Բյուլով
Բյուլով (Biilow) Բեռնհարդ (մայիսի 3, 1849[1][2][3][…], Կլայն-Ֆլոտբեկ, Duchy of Holstein - հոկտեմբերի 28, 1929[1][2][3][…], Հռոմ, Իտալիայի թագավորություն[4]), իշխան, գերմանական պետական գործիչ, դիվանագետ։ 1900— 1909 թվականին եղել է ռայխսկանցլեր և Պրուսիայի մինիստր- պրեզիդենտ։ Բանվորական շարժումները ճնշելու համար 1903 թվականին պաշարողական դրություն մտցրեց Կրիմիչաուում (Սաքսոնիա) և զորքեր ուղարկեց գործադուլավորների դեմ։ Աշխարհի վերաբաժանման և համաշխարհային տիրապետության հասնելու նպատակով Բեռնհարդը հետամուտ էր Գերմանիայի ռազմական, հզորության ավելացման։ Գերմանացիների համար պահանջում էր «տեղ արևի տակ»։ Վարում էր գաղութային քաղաքականություն (Բաղդադի երկաթուղու շինարարությունը, զավթումները Չինաստանում և Խաղաղ օվկիանոսում), ձգտում էր ամրապնդել գերմանական իմպերիալիզմի դիրքերը Բալկաններում։ Բեռնհարդի կառավարության քաղաքականությունն ավելի սրեց Գերմանիայի հակասություններն Անգլիայի, Ռուսաստանի և Ֆրանսիայի հետ։ 1914— 1915 թվականներին Բեռնհարդը արտակարգ դեսպան էր Հռոմում։ Պատերազմից հետո հեռացել է քաղաքական ասպարեզից։
Բեռնհարդ Բյուլով գերմ.՝ Bernhard von Bülow | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մայիսի 3, 1849[1][2][3][…] |
Ծննդավայր | Կլայն-Ֆլոտբեկ, Duchy of Holstein |
Մահացել է | հոկտեմբերի 28, 1929[1][2][3][…] (80 տարեկան) |
Մահվան վայր | Հռոմ, Իտալիայի թագավորություն[4] |
Գերեզման | Nienstedten Cemetery |
Քաղաքացիություն | ![]() |
Կրոն | բողոքականություն |
Կրթություն | Լոզանի համալսարան և Գրայֆսվալդի համալսարան |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ, դիվանագետ, պետական գործիչ և հեղինակ |
Ամուսին | Maria Beccadelli di Bologna? |
Ծնողներ | հայր՝ Բերնհարդ Էրնստ ֆոն Բյուլով |
Զբաղեցրած պաշտոններ | Պրուսիայի Կալվածատիրոջ տան անդամ, Imperial chancellor?, Պրուսիայի վարչապետ, կանցլեր և դեսպան |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Պրուսիայի գիտությունների ակադեմիա |
Ստորագրություն![]() | |
![]() |
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 GeneaStar
- ↑ 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #118517023 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ https://www.nationaalarchief.nl/onderzoeken/archief/2.02.32/invnr/891ED.1/file/00025896.PDF
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 475)։ |