Բեռնարդո Անյոր Ակոստա (իսպ.՝ Bernardo Añor Acosta, մայիսի 24, 1988(1988-05-24)[1], Կարակաս, Վենեսուելա), վենեսուելացի ֆուտբոլիստ, «Կարակաս» ակումբի կիսապաշտպան։

Բեռնարդո Անյոր
Անձնական տվյալներ
Ազգությունը վենեսուելացի
Քաղաքացիությունը  Վենեսուելա
Ծննդյան ամսաթիվ մայիսի 24, 1988(1988-05-24)[1] (35 տարեկան)
Ծննդավայր Կարակաս, Վենեսուելա
Հասակ 187 սմ
Քաշ 78 կգ
Դիրք կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Կարակաս
Համար 6
Պատանեկան կարիերա
2005—2007 Վենեսուելա Կարակաս
2007—2010 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Սաութ Ֆլորիդա Բուլլզ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2010 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Բրեյդենտոն Ակադեմիկս 0 (0)
2011—2014 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Կոլամբուս Կրյու 71 (12)
2015—2016 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Սպորտինգ Կազան-Սիթի 13 (0)
2016  Ամերիկայի Միացյալ Նահանգներ Միննեսոտա Յունայթեդ (NASL) 9 (0)
2017 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Միննեսոտա Յունայթեդ 0 (0)
2018 — մ.հ. Վենեսուելա Կարակաս 1 (1)
Ազգային հավաքական
2009 Վենեսուելա Վենեսուելա (մինչև 20) 3 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Բեռնարդոյի փոքր եղբայրը՝ Խուանպին նույնպես պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ է, որը հանդես է գալիս իսպանական «Մալագա» ակումբում։

Ակումբային կարիերա խմբագրել

Անյորը ֆուտբոլով զբաղվել սկսել է իր հայրենի քաղաքի «Կարակաս» ակումբի ակադեմիայում։

2007 թվականին նա տեղափոխվել է ԱՄՆ և ընդունվել Հարավային Ֆլորիդայի համալսարան, որտեղ սովորել է կոմերցիա։ Դասընթացների ընթացքում նա հանդես է եկել համալսարանի թիմում[2]։ 2010 թվականին նա հաշվառվել է PDL ամառային լիգայի «Բրեյդենտոն Ակադեմիկս» ակումբում[3], սակայն ոչ մի հանդիպում չի անցկացրել թիմի կազմում։

2011 թվականի սկզբին Անորը տեղափոխվել է «Կոլամբուս Կրյու» ակումբ[4]։ 2011 թվականի մարտի 26-ին՝ «Նյու-Յորք Ռեդ Բուլլզ» ակումբի դեմ խաղի ժամանակ նա կատարել է իր նորամուտը MLS-ում[5]։ Հունիսի 19-ին՝ «Հյուստոն Դինամո» ակումբի դեմ խաղի ժամանակ Բեռնարդոն խփել է իր առաջին գոլը «Կոլամբուս» ակումբի կազմում[6]։

2014 թվականի դեկտեմբերին Անորը տեղափոխվել է MLS-ի՝ «Սպորտինգ Կազան-Սիթի» ակումբ[7]։

2016 թվականի փետրվարին Անորը վարձավճարային հիմունքներով տեղափոխվել է NASL-ի «Միննեսոտա Յունայթեդ» ակումբ»[8][9]։ Ապրիլի 2-ին՝ «Կարոլինա Ռեյլխոքս» ակումբի դեմ խաղի ժամանակ նա կատարել է իր նորամուտը նոր թիմի կազմում[10]։

2017 թվականի հունվարի 24-ին նա պայմանագիր է կնքել MLS-ի նորեկ «Միննեսոտա Յունայթեդ» ակումբի հետ[11], որը ձևավորվել է NASL-ի նախկին ակումբի հիման վրա։ 2017 թվականին Բեռնարդուն չի խաղացել վնասվածքի պատճառով և մրցաշրջանի ավարտին նրա պայմանագրի ժամկետը չի երկարաձգվել[12]։

2018 թվականի սկզբին Անորը վերադարձել է Վենեսուելա՝ «Կարակաս» ակումբ[13]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «Bernardo Anor» (անգլերեն). GoUSFBulls.com — Official Athletics Web Site of the University of South Florida. Վերցված է 2018 թ․ փետրվարի 18-ին.
  3. «United Soccer Leagues (USL)» (անգլերեն). Uslsoccer.com. 2010 թ․ հունիսի 17. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 3-ին.
  4. «Anor Goes To Columbus Crew In MLS SuperDraft» (անգլերեն). GoUSFBulls.com — Official Athletics Web Site of the University of South Florida. 2011 թ․ հունվարի 13. Վերցված է 2016 թ․ հունիսի 19-ին.
  5. «Коламбус Крю VS. Нью-Йорк Ред Булл 0:0» (անգլերեն). soccerway.com. 2011 թ․ մարտի 26.
  6. «Хьюстон Динамо VS. Коламбус Крю 0:2» (անգլերեն). soccerway.com. 2011 թ․ հունիսի 19.
  7. Kurt Austin (2014 թ․ դեկտեմբերի 8). «Sporting KC acquires midfielder Bernardo Añor» (անգլերեն). Sporting Kansas City. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 18-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 18-ին.
  8. Jeff Rueter (2016 թ․ փետրվարի 17). «Bernardo Añor Loaned to Minnesota United» (անգլերեն). FiftyFive.One. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 22-ին.
  9. Sam Kovzan (2016 թ․ փետրվարի 17). «Sporting KC loans midfielder Bernardo Añor to Minnesota United FC» (անգլերեն). Sporting Kansas City. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 22-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 18-ին.
  10. «Каролина Рэйлхокс VS. Миннесота Юнайтед 2:1» (անգլերեն). soccerway.com. 2016 թ․ ապրիլի 2.
  11. «Midfielder Bernardo Anor Signs With MNUFC» (անգլերեն). Minnesota United FC. 2017 թ․ հունվարի 24. Վերցված է 2018 թ․ փետրվարի 18-ին.
  12. Megan Ryan (2017 թ․ նոյեմբերի 27). «Minnesota United severs ties with four NASL holdovers, five others» (անգլերեն). Star Tribune. Վերցված է 2018 թ․ փետրվարի 18-ին.
  13. Juan Sebastian Soto Fernandez (31-01-2018). «Bernardo Añor es nuevo jugador del "Rojo"» (իսպաներեն). VAVEL.com. Վերցված է 2018 թ․ փետրվարի 18-ին.

Արտաքին հղումներ խմբագրել