Բեռնանավերը Բիանկուրում (նկար)

«Բեռնանավերը Բիանկուրում» (ֆր.՝ Les peniches à Billancourt), ֆրանսիացի գեղանկարիչ-բնանկարիչ, իմպրեսիոնիզմի կարկառուն ներկայացուցիչ Ալֆրեդ Սիսլեյի նկարներից։ Հեղինակը կտավը վրձնել է 1877 թվականին։ Յուղաներկով կտավի չափերն են՝ 46,5 × 56,3 սմ։

Բեռնանավերը Բիանկուրում
տեսակգեղանկար
նկարիչԱլֆրեդ Սիսլեյ
տարի1877
բարձրություն46,5 սանտիմետր[1]
լայնություն56,3 սանտիմետր[1]
նյություղաներկ և կտավ
գտնվում էՊետական Էրմիտաժ[1]
հավաքածուՊետական Էրմիտաժ, Otto Krebs collection? և Galerie Arnold?
մակագրությունSisley 77
Ծանոթագրություններ
 Les Péniches à Billancourt Վիքիպահեստում

Այսօր «Բեռնանավերը Բիանկուրում» ստեղծագործությունը պահպանվում և ցուցադրվում է Էրմիտաժում[2] (Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան

Նախապատմություն խմբագրել

Բուլոն-Բիանկուրը ժամանակակից արդյունաբերական քաղաք է Փարիզի շրջանում, իսկ 19-րդ դարի երկրորդ կեսին փոքրիկ քաղաքամերձ գյուղ էր, որի զարգացումը սկսվեց Սենայի վրա երկաթուղային կամրջի կառուցումից հետո, որը միացրեց Բիանկուրը Պասսիին։ 1877-ից 1879 թվականներին նկարիչ Ալֆրեդ Սիսլեյը հաճախակի է աշխատել այստեղ պլեների շրջանակներում։

Նկարագիր խմբագրել

«Բեռնանավերը Բիանկուրում» ստեղծագործությունը հեղինակը վրձնել է 1877 թվականին։ Կտավում պատկերված են նավակառանի մոտ կանգնեցված բեռնանավեր։ Հեռվում երևում են Պասսի ֆաբրիկաների ծխացող ծխնելույզները։ Երկինքը խիտ ամպերով է պատկերված։ Բեռնանավերը նկարում կոմպոզիցիայի գլխավոր խարիսխն են, իսկ նավի կայմերը կոմպոզիցիայի կենտրոնն են[3]։

Պատմություն խմբագրել

Նկարը գնել է դքսուհի Շոլնը։ Նրանից հետո կտավը բազմաթիվ սեփականատերեր է ունեցել։ Գերմանացի ձեռնարկատեր և կոլեկցիոներ Օտտո Կրեբսը կտավի վերջին սեփականատերն էր։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նկարը բռնազավթել են Կարմիր բանակի զինվորները և ուղարկել ԽՍՀՄ որպես ռազմատուգանք։ Երկար ժամանակ «Բեռնանավերը Բիանկուրում» նկարը պահվել է Էրմիտաժում և միայն 1995 թվականին է ռազմաավարի ցուցահանդեսի շրջանակներում հանրությանը ներկայացվել[4]։ 2001 թվականից մշտական ցուցադրության է ներկայացված Էրմիտաժում, իսկ 2014 թվականից ցայսօր այն ներկայացված է Սերգեյ Շուկինի և Մորոզով եղբայրների հիշատակի սրահում՝ Գլխավոր շտաբում (սրահ 406)[5]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 https://www.hermitagemuseum.org/wps/portal/hermitage/digital-collection/01.+Paintings/39316/
  2. Государственный Эрмитаж. — Альфред Сислей «Баржи в Бийянкуре».
  3. Костеневич А. Неведомые шедевры. Французская живопись XIX—XX веков из частных собраний Германии. — Нью-Йорк; Санкт-Петербург: Издательство «Харри Н. Абрамс», 1995. — С. 154.
  4. Костеневич А. Неведомые шедевры. Французская живопись XIX—XX веков из частных собраний Германии. — Нью-Йорк; Санкт-Петербург: Издательство «Харри Н. Абрамс», 1995. — С. 144—147.
  5. Государственный Эрмитаж. — Здание Главного Штаба. — Зал Альфреда Сислея и Камиля Писсарро.