Բացել գլխավոր ցանկը

Բեն Էյմոս

անգլիացի ֆուտբոլիստ
(Վերահղված է Բեն էյմոսից)

Բե՛նջամին Փոլ Է՛յմոս (անգլ.՝ Benjamin Paul Amos, ապրիլի 10, 1990(1990-04-10)[3], Մաքլսֆիլդ, Արևելյան Չեշիր, Չեշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն), առավել հայտնի որպես Բեն Է՛յմոս (անգլ.՝ Ben Amos), անգլիացի ֆուտբոլիստ, անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» ակումբի դարպասապահ։

Football pictogram.svg
Բեն Էյմոս
Ben Amos.jpg
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Benjamin Paul Amos
Ազգությունը Անգլիա անգլիացի
Քաղաքացիությունը Flag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
Ծննդյան ամսաթիվ ապրիլի 10, 1990(1990-04-10)[3] (29 տարեկան)
Ծննդավայր Մաքլսֆիլդ, Արևելյան Չեշիր, Չեշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Հասակ 185 սմ[1][2]
Քաշ 90 կգ[1]
Դիրք Դարպասապահ
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Անգլիա Մանչեսթեր Յունայթեդ
Համար 40
Պատանեկան կարիերա
Անգլիա Կրյու Ալեքսանդրա
2001—2008 Անգլիա Մանչեսթեր Յունայթեդ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2008- Անգլիա Մանչեսթեր Յունայթեդ 1 (0)
2009  Անգլիա Փիթերբորո Յունայթեդ 1 (-2)
2010  Նորվեգիա Մոլդե 8 (0)
2011  Անգլիա Օլդհեմ Ատլետիկ 11 (0)
2012  Անգլիա Հալլ Սիթի 17 (0)
2013  Անգլիա Կարլայլ Յունայթեդ 9 (0)
Ազգային հավաքական
2006 Անգլիա Անգլիա (մինչև 18) 1 (0)
2007-2009 Անգլիա Անգլիա (մինչև 19) 2 (0)
2009 Անգլիա Անգլիա (մինչև 20) 1 (0)
2011- Անգլիա Անգլիա (մինչև 21) 3 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ 29 մայիս 2014:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ 29 մայիս 2014

Էյմոսը սկսել է իր ֆուտբոլային կարիերան «Կրյու Ալեքսանդրի» պատանեկան ակադեմիայում, սակայն ընդունվել է «Մանչեսթեր Յունայթեդ» 11 տարեկանում[4]։ «Յունայթեդի» պատանիների կազմում նա առաջին անգամ դաշտ է դուրս եկել 2005 թ. հոկտեմբերի 8-ին՝ դարպասում փոխարինելով Ռոն-Ռոբերտ Ցիլլերին։ Հոկտեմբերի 29-ին Բենը մեկ ամսով վարձակալվեց «Պիտերբորոյի» կողմից, բայց միայն մեկ խաղ անցկացրեց «Բարնսլիի» դեմ, որում «Պիտերբորոն» պարտվեց 1-2 հաշվով։ 2010 թ. հունվարին Էյմոսը ուղևորվեց նորվեգական «Մոլդե», որտեղ հանդես եկավ 10 խաղերում՝ բաց թողնելով 4 գնդակ։ 2010 թ. մայիսի 19-ին Սըր Ալեքս Ֆերգյուսոնը հայտարարեց, որ ակումբից հեռանում է Բեն Ֆոսթերը և 2010/11 մրցաշրջանում պատանի Էյմոսը կլինի թիմի երրորդ դարպասապահը։

2005-2006 թվականների մրցաշրջանում Բենը կանոնավոր կերպով մնում էր ակումբի պատանեկան թիմի պահեստայինների նստարանին, իսկ հաջորդ 2006-2007 թվականների մրցաշրջանում՝ պրոֆեսիոնալ պայմանագիրը կնքելուց հետո նա դարձավ «Յունայթեդի» պատանեկան թիմի հիմնական դարպասապահը։

Էյմոսի դեբյուտը «Յունայթեդի» հիմնական կազմում տեղի ունեցավ 2008 թվականի սեպտեմբերի 23-ին Լիգայի Գավաթի 3-րդ փուլում «Միդլսբրոյի» դեմ խաղում, որում Ֆերգյուսոնի թիմը հաղթեց 3-1 հաշվով։ 2008 թվականի դեկտեմբերի 14-ին Բենը հիմնական կազմի հետ գնաց Ճապոնիա՝ աշխարհի ակումբային առաջնությանը մասնակցելու, քանի որ Բեն Ֆոստերը մարզման ժամանակ վնասվածք ստացավ։

Հոկտեմբերի 29-ին Բենը մեկ ամսով վարձակալվեց «Պիտերբորոյի» կողմից, բայց միայն մեկ խաղ անցկացրեց «Բարնսլիի» դեմ, որում «Պիտերբորոն» պարտվեց 1-2 հաշվով։ 2010 թվականի հունվարին Էյմոսը ուղևորվեց նորվեգական «Մելդե», որտեղ հանդես եկավ 10 խաղերում, բաց թողնելով ընդամենը 4 գնդակ։

2010 թվականի մայիսի 19-ին Ալեքս Ֆերգյուսոնը հայտարարեց, որ ակումբից հեռանում է Բեն Ֆոստերը և 2010-2011 թվականների մրցաշրջանում պատանի Էյմոսը կլինի թիմի երրորդ դարպասապահը։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 «Player Profile. Ben Amos» (անգլերեն)։ Premier League 
  2. «Squad Profiles. Ben Amos» (անգլերեն)։ BBC Sport 
  3. 3,0 3,1 Transfermarkt.com — 2000.
  4. «Ben Amos Club Profile»։ ManUtd.com։ Manchester United։ Վերցված է 2011 թ․ հուլիսի 7