Բենջամին Շիֆ Փլատ (անգլ.՝ Benjamin Schiff Platt, սեպտեմբերի 24, 1993(1993-09-24)[1], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի դերասան և երգիչ։ Առավել հայտնի է «Սիրելի Էվան Հենսեն» բրոդվեյյան մյուզիքլում խաղացած գլխավոր դերով։ Այդ դերի համար արժանացել է բազմաթիվ մրցանակների և անվանակարգերի, այդ թվում` «Թոնի» մրցանակի` որպես «Մյուզիքլում լավագույն դերասան» (2017)[6][7]: Նրա մյուս գործերի թվում են «Մորմոնի գիրքը» մյուզիքլում երեց Առնոլդ Քանինգհեմի և «Կատարյալ ձայն» (2012) և «Կատարյալ ձայն 2» (2015) ֆիլմերում Բենջի Էփլբաունի դերերը։

Բեն Փլատ
Ծնվել էսեպտեմբերի 24, 1993(1993-09-24)[1] (30 տարեկան)
ԾննդավայրԼոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ
ԿրթությունՀարվարդ-Ուեստլեյք դպրոց (2011) և Կոլումբիայի համալսարան
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունթատրոնի դերասան, կինոդերասան, երգիչ, երգերի հեղինակ, հեռուստատեսային դերասան, սցենարիստ, դերասան և կոմպոզիտոր
ԸնտրանիDear Evan Hansen?, The Politician? և Theater Camp?
Ծնողներհայր՝ Մարկ Է. Փլաթ
Համատեղ ապրող(ներ)Noah Galvin?[2]
Պարգևներ և մրցանակներ
benplattmusic.com

2019 թվականից սկսած` Փլատը «Քաղաքագետը» սերիալում խաղում է գլխավոր դեր, որի համար առաջադրվել է «Ոսկե գլոբուս» մրցանակի։

Վաղ տարիներ խմբագրել

Փլատը ծնվել է Կալիֆոռնիա նահանգի Լոս Անջելես քաղաքում` Ջուլի Փլատի (ծնունդով` Բերեն) և պրոդյուսեր Մարկ Փլատի ընտանիքում։ Ընտանիքի 5 երեխաներից չորրորդն է[8]։ Փլատը հրեա է[9]։

Սովորել է Էդերլի արվեստի դպրոցում (անգլ.՝ Adderley School for Performing Arts), որտեղ մասնակցել է թատերական ներկայացումների` ներառյալ «Ցտեսություն, թռչնակ» և «Անտառում» մյուզիքլները։ Փլատը հաճախել է Հարվարդ-Ուեսթլեյք դպրոցը (անգլ.՝ Harvard-Westlake School), որն ավարտել է 2011 թվականին։ Ընդունվել է Նյու Յորքում գտնվող Կոլումբիայի համալսարան, բայց վեց ամիս անց` «Մորմոնի գիրքը» մյուզիքլում մասնակցության պայմանագրի կնքումից հետո, ուսումը կիսատ է թողել։ Նա նաև եղել է «Nonsequitur» կոչվող համալսարանական խմբի մասնակիցներից մեկը[8][10]։

Գործունեություն խմբագրել

2002 թվականին՝ ինը տարեկան հասակում, Փլատը Հոլիվուդ-բոուլի «Երաժիշտը» բեմադրությունում կատարել է Ուինթրոպ Պարայի դերը[11]։ 11 տարեկանում նա հայտնվել է Ջանին Տեսորի և Թոնի Քուշների հեղինակած «Քերոլայն կամ փոփոխություններ» մյուզիքլի շրջագայությունում։ 17 տարեկան երիտասարդական թատրոնի «Մերժվածները» բեմադրության մեջ նա կատարել է Ժան Վալժանի դերը։ Նրա մյուս դերերից են Կլոդ Բուկովսկու դերը Կոլումբիայի համալսարանի թատրոնի «Մազեր» բեմադրության մեջ։ Նա նաև մասնակցել է Դունկան Շեյքի և Սթիվեն Սեյթերի «Ալիսան հրաշքների աշխարհում» բեմադրությանը։

2012 թվականին Փլատը չիկագոյական «Մորմոնի գիրքը» ներկայացումում խաղացել է ավագ Առնոլդ Քանինգհեմի դերը։ Շոուի պրեմիերան կայացել է 2012 թվականի դեկտեմբերի 19-ին Շուբերտի թատրոնում` մի քանի ներկայացումներից հետո[12]։ Ներկայացումը քննադատների կողմից լավ է գնահատվել և ավարտվել է 2013 թվականի հոկտեմբերի 6-ին[13]։ Քննադատների կողմից քննադատվել է հատկապես Փլատի դերակատարումը[14]։

Փլատը շուտով վերադարձել է Բրոդվեյ` հանդես գալով Յուջին Օ’Նիլի թատրոնի ներկայացումներում, որը շարունակվել է 2014 թվականի հունվարի 7-ից մինչև 2015 թվականի հունվարի 6-ը[15]։

Փլատը «Կատարյալ ձայն» ֆիլմում խաղացել է Բենջի Էփլբաունի` երկրորդական դերը, որի համար առաջադրվել է «Դեռահասների ընտրություն» մրցանակի` որպես «Choice Movie: Լավագույն էպիզոդիկ դեր»[16]։ Նա նաև իր դերով վերադարձել է ֆիլմի սիքվելում` «Կատարյալ ձայն 2», և հայտնվել է այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են «Ռիկին և Ֆլեշը» և «Բիլլի Լիննի երկար զբոսանքը ֆուտբոլային խաղի ընդմիջմանը» ֆիլմերը։

2016 թվականին «Սիրելի Էվան Հենսեն» մյուզիքլում Փլատը խաղացել է գլխավոր դեր։ Այդ աշխատանքի համար Բենը քննադատներից ստացել է բարձր գովասանք, որտեղ նրա խաղը որակել են «պատմական» և «պատմության մեջ տղամարդու լավագույն դերակատարումներից մեկը»[17][18][19]։ Դերի համար դերասանն արժանացել է բազմաթիվ մրցանակների, այդ թվում` «Թոնի» մրցանակի` որպես «Տղամարդու լավագույն դեր մյուզիքլում»։ «Սիրելի Էվան Հենսեն» ներկայացման վերջին խաղը տեղի է ունեցել 2017 թվականի նոյեմբերի 19-ին[20]։

2017 թվականի սեպտեմբերի 7-ին հաստատվել է, որ Փլատը պայմանագիր է կնքել «Atlantic Records» ձայնագրման լեյբլի հետ[21]։ Իր առաջին ալբոմը` «Sing to Me Instead», թողարկվել է 2019 թվականի մարտի 29-ին։

Փլատը` որպես հրավիրված աստղ, հայտնվել է «Ուիլը և Գրեյսը» սերիալի 9-րդ եթերաշրջանում, որտեղ կատարել է Բլեյքի՝ շոուի գլխավոր հերոսներից մեկի` Ուիլ Թրումանի սիրային հետաքրքրութան դերը[22][23]։

2019 թվականից սկսած` Փլատը «Քաղաքագետը» կատակերգական-դրամատիկ սերիալում խաղացել է գլխավոր դեր, որի համար առաջադրվել է «Ոսկե գլոբուս» մրցանակի` որպես «Տղամարդու լավագույն դեր հեռուստատեսային սերիալում` կատակերգություն կամ մյուզիքլ»։

Անձնական կյանք խմբագրել

Փլատը գեյ է[24]։

Աշխատանքներ խմբագրել

Կինո խմբագրել

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր Ծանոթագրություն
2012 «Կատարյալ ձայն» Pitch Perfect Բենջի Էփլբաուն
2015 «Կատարյալ ձայն 2» Pitch Perfect 2
«Ռիկին և Ֆլեշը» Ricki and the Flash Դենիել
2016 «Բիլլի Լիննի երկար զբոսանքը ֆուտբոլային խաղի ընդմիջմանը» Billy Lynn’s Long Halftime Walk Ջոշ
2017 «Կանացի ուղեղ» The Female Brain Ջոել
2019 Run This Town Բրեմ Շրայվեր
«Թեթևամիտի ծնողները» Drunk Parents Ջեյսոն Ջոնսոն
2020 Broken Diamonds Սքոթ
TBA Merrily We Roll Along Չառլի Կրինգաս

Հեռուստատեսություն խմբագրել

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր Ծանոթագրություն
2017 «Ուիլ և Գրեյս» Will & Grace Բլեյք «Who’s Your Daddy» դրվագ
2019 - ներկա «Քաղաքագետը» The Politician Փեյթոն Հոբարտ Կանոնավոր դեր, 8 դրվագ
Նաև գործադիր պրոդյուսեր

Թատրոն խմբագրել

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր Հարթակ Ծանոթագրություն
2002 «Երաժիշտը» The Music Man Ուինթրոփ Պարու Հոլիվուդ-բոուլ Լոս Անջելես
2004 Քերոլայն, կամ Փոփոխություն Caroline, or Change Նոա Գելման Ամանսոն թատրոն Ազգային շրջագայություն
2005 «Փակուղի» Dead End Ֆիլիպ Մարզային ելույթներ
2012 The Power of Duff Ռիկի «Powerhouse» թատրոն
«Սև կոստյումներ» The Black Suits Քևին Սփրեգ Center Theatre Group
2012-2013 «Մորմոնի գիրքը» The Book of Mormon Առնոլդ Քանինգհեմ Շուբերտի թատրոն Չիկագո
2014—2015 Յուջինա Օ’Նիլի թատրոն Բրոդվեյ
2015 «Սիրելի Էվան Հենսեն» Dear Evan Hansen Էվան Հենսեն Սթեյջ արենա Վաշինգտոն / Համաշխարհային պրեմիերա
2016 «Գաղտնի այգին» The Secret Garden Դիկոն Դևիդ-Գեֆեն-հոլլ Նյու Յորք (25-րդ հոբելյանական համերգ)
«Սիրելի Էվան Հենսեն» Dear Evan Hansen Էվան Հենսեն «Second Stage» թատրոն Օֆֆ-Բրոդվեյ
2016—2017 «Music Box» թատրոն Բրոդվեյ

Սկավառակագրություն խմբագրել

Ստուդիական ալբոմներ խմբագրել

  • «Sing to Me Instead» (2019)

Ալբոմ-սաունդթրեքեր խմբագրել

  • «Dear Evan Hansen (Original Broadway Cast Recording)» (2017)

Մրցանակներ և անվանակարգեր խմբագրել

 
Փլատը և «Սիրելի Էվան Հենսեն» մյուզիքլի նրա խաղընկեր Ռեյչել Բեյ Ջոնսը` իրենց «Թոնի» մրցանակի հետ

Փլատն առաջադրվել է Քննադատների արտաքին հասարակության մրցանակի[25], ինչպես նաև 2016 թվականին արժանացել է «Obie» մրցանակի[26]։ Նա արժանացել է Լյուսիլ Լորտելի անվան մրցանակին` որպես «Տղամարդու լավագույն դերակատարում մյուզիքլում»` Բրոդվեյում և Օֆֆ-Բրոդվեյում հանդես գալու համար[27]։

2019 թվականի մայիսի 19-ին` Դրամայի լիգա ամենամյա մրցանակի 83-րդ մրցանակաբաշխության ժամանակ, Փլատը հաղթել է մրցանակի «Բացառիկ խաղ» անվանակարգում։ Նյու Յորքի թատերական բեմում ունեցած վաստակը նշող մրցանակը դերասանի ողջ գործունեության ընթացքում կարող է շնորհվել միայն մեկ անգամ։ 23 տարեկանում «Սիրելի Էվան Հենսեն» մյուզիքլում իր աշխատանքի համար հաղթելով մրցանակը` Փլատը դարձել է մրցանակի պատմության ամենաերիտասարդ հաղթողը[28]։ 2017 թվականի հունիսի 11-ին` «Թոնի» մրցանակաբաշխության 71-րդ արարողության ժամանակ, Փլատը հաղթել է «Տղամարդու լավագույն դերակատարում մյուզիքլում» անվանակարգում[29]։

Տարի Մրցանակ Անվանակարգ Աշխատանք Արդյունք
2013 «Teen Choice» Choice Movie: Լավագույն էպիզոդիկ դեր «Կատարյալ ձայն» Առաջադրված
2016 Դրամայի լիգայի մրցանակ «Բացառիկ խաղ» «Սիրելի Էվան Հենսեն» Առաջադրված
Քննադատների արտաքին հասարակության մրցանակ «Տղամարդու լավագույն դերակատարում մյուզիքլում» Առաջադրված
Obie «Տղամարդու բացառիկ խաղ» Հաղթանակ
2017 «Թոնի» «Տղամարդու լավագույն դերակատարում մյուզիքլում» Հաղթանակ
Դրամայի լիգայի մրցանակ «Բացառիկ խաղ» Հաղթանակ
Լյուսիլ Լորտելի մրցանակ «Տղամարդու լավագույն դերակատարում մյուզիքլում» Հաղթանակ
2018 «Գրեմմի» «Թատերական մյուզիքլի լավագույն ալբոմ» Հաղթանակ
«Էմմի» ցերեկային մրցանակ «Լավագույն երաժշտական ելույթ ցերեկային ծրագրում» Հաղթանակ
2020 «Ոսկե գլոբուս» «Տղամարդու լավագույն դեր հեռուստատեսային սերիալում` կատակերգություն կամ մյուզիքլ» «Քաղաքագետը» Առաջադրված

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Internet Broadway Database — 2000.
  2. https://people.com/movies/ben-platt-and-noah-galvin-are-dating-its-still-relatively-new/
  3. http://variety.com/2017/legit/awards/tony-awards-2017-winners-list-1202461975/
  4. https://www.broadway.com/buzz/191006/dear-evan-hansen-cast-recording-wins-2018-grammy-award-lin-manuel-miranda-nabs-third-grammy-for-moana/
  5. https://www.today.com/news/time-reveals-100-most-influential-people-2017-check-out-full-t110588
  6. Staff, Variety (2017 թ․ հունիսի 11). «Tony Awards 2017: Complete Winners List». Variety (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 5-ին.
  7. Chow, Andrew R. (2017 թ․ հունիսի 11). «2017 Tony Awards Winners». The New York Times (ամերիկյան անգլերեն). 0362-4331. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 5-ին.
  8. 8,0 8,1 «Digging into "The Book of Mormon": an interview with Ben Platt and Nic Rouleau - Focus - The DePaulia - The student newspaper of DePaul University». 2013 թ․ հոկտեմբերի 23. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 23-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 5-ին.
  9. «Gazette | Cover Story: Passion Plays». www.upenn.edu. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 5-ին.
  10. «Alumni Members». COLUMBIA NONSEQUITUR. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 5-ին.
  11. Broadwaycom (2014 թ․ սեպտեմբերի 9). «Show People with Paul Wontorek Interview: Ben Platt of "The Book of Mormon" and "Pitch Perfect"». Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 5-ին.
  12. «The Book of Mormon, With Nic Rouleau, Ben Platt and Syesha Mercado, Opens in Chicago Dec. 19 | Playbill» (անգլերեն). Playbill. Վերցված է 2018 թ․ ապրիլի 12-ին.
  13. «Chicago Engagement of The Book of Mormon Ends Oct. 6 | Playbill» (անգլերեն). Playbill. Վերցված է 2018 թ․ ապրիլի 12-ին.
  14. Reid, Kerry. «Ben Platt steals the show as Elder Cunningham in 'Book of Mormon'». chicagotribune.com (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 12-ին.
  15. «Ben Platt, Nic Rouleau and Syesha Mercado Are New Stars of The Book of Mormon on Broadway | Playbill» (անգլերեն). Playbill. Վերցված է 2018 թ․ ապրիլի 12-ին.
  16. «Teen Choice Awards (2013)». Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 5-ին.
  17. Isherwood, Charles (2016 թ․ դեկտեմբերի 4). «Review: In 'Dear Evan Hansen,' a Lonely Teenager, a Viral Lie and a Breakout Star». The New York Times (ամերիկյան անգլերեն). 0362-4331. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 5-ին.
  18. Peter Marks. «How 'Dear Evan Hansen' became one of the most remarkable shows in musical-theater history». Washington Post. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 5-ին.
  19. «Broadway review: Dear Evan Hansen is lit by a dazzling star turn». Time Out New York (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 5-ին.
  20. «Ben Platt Sets Departure Date from Broadway's Dear Evan Hansen | Playbill» (անգլերեն). Playbill. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 5-ին.
  21. «'Dear Evan Hansen' Tony-Winner Ben Platt Signs With Atlantic Records: Exclusive». Billboard. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 5-ին.
  22. «'Will & Grace' Snags 'Dear Evan Hansen' Star Ben Platt for Guest Role». The Hollywood Reporter (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 5-ին.
  23. «'Will & Grace': Watch Ben Platt's character call Will an anchorman». EW.com (ամերիկյան անգլերեն). 2017 թ․ հոկտեմբերի 3. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 5-ին.
  24. Jordan, Julie (2019 թ․ փետրվարի 13). «Ben Platt Opens Up About His Love Life for New Album: I Wanted to 'Present Every Part of Myself'». People (ամերիկյան անգլերեն).
  25. «Cynthia Erivo, Steve Martin Win 2016 OCC Awards» (անգլերեն). outercritics.org. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 27-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 5-ին.
  26. «Ben Platt, Lupita Nyong'o, Georgia Engel, and More Win 2016 Obie Awards». TheaterMania.com. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 5-ին.
  27. «2017 Lucille Lortel Awards: The Band's Visit, Ben Platt & More Named Winners». Broadway.com (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 5-ին.
  28. «Ben Platt Becomes Youngest-Ever Winner of Drama League Award». Backstage.com. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 5-ին.
  29. «Tony Awards 2017 updates: 'Dear Evan Hansen' and Bette Midler are among the night's big winners». Los Angeles Times (ամերիկյան անգլերեն). 0458-3035. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 5-ին.