Բեն Ջոնսոն (անգլ.՝ Ben Johnson,հունիսի 13, 1918(1918-06-13)[1][2][3][…], Ֆորակեր, Օսեյջ, Օկլահոմա, ԱՄՆ - ապրիլի 8, 1996(1996-04-08)[1][2][3], Մեսա, Մարիկոպա շրջան, Արիզոնա, ԱՄՆ), ամերիկացի դերասան, ով իր դերերով առավել հայտնի է վեստերններից։

Բեն Ջոնսոն
անգլ.՝ Ben Johnson
Ծնվել էհունիսի 13, 1918(1918-06-13)[1][2][3][…]
ԾննդավայրՖորակեր, Օսեյջ, Օկլահոմա, ԱՄՆ
Մահացել էապրիլի 8, 1996(1996-04-08)[1][2][3] (77 տարեկան)
Մահվան վայրՄեսա, Մարիկոպա շրջան, Արիզոնա, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունհեռուստատեսային դերասան և կինոդերասան
Ժանրերվեսթեռն
Պարգևներ և մրցանակներ

Կենսագրություն խմբագրել

Երիտասարդություն խմբագրել

Բեն Ջոնսոնը ծնվել է 1918 թվականին Օկլահոմա նահանգի փոքրիկ Ֆորակեր քաղաքում։ Նրա մայրը եղել է չերոկի ցեղախմբի ներկայացուցիչ, իսկ հայրը՝ ունենալով իռլանդական արմատներ, զբաղվում էր ֆերմերությամբ և եղել է ռոդեոյի չեմպիոն։ Ջոնսոնի մանկությունը անցել է ֆերմայում, որտեղ հորից փոխանցվել է սերը ռոդեոյի հանդեպ, իսկ տարիների ընդացքում և հատկապես 1953 թվականին դարձել է աշխարհի չեմպիոն այդ ավանդական սպորտում։ 1941 թվականին Ջոնսոնը ամուսնացել է Քերոլ Էլեյն Ջոնսի հետ։ Նրանք երեխաներ չունեին, սակայն նրանց ամուսնությունը տևեց հիսուն տարուց ավել, մինչև նրա մահը՝ 1994 թվականը։

1939 թվականին կայացավ Ջոնսոնի «Գրինգոյի պայքարը» ֆիլմի դեբյուտը։ Չորս տարի անց նա կրկին հայտնվեց մեծ էկրանին Հովարդ Հյուզի «Օրենքից դուրս» կինոֆիլմում։ Ֆիլմի նկարահանումներից առաջ Հյուզը ձիեր գնեց հոր ագարակատան համար և Ջոնսոնին վարձեց, որպեսզի նրանց կառավարեր Հոլիվուդի նկարահանումների ժամանակ։ Ավելի ուշ Ջոնսոնը սիրում էր կրկնել, որ ինքը հայտնվել է Հոլիվուդում՝ վագոնում ձիերի հետ միասին։ Հետագա տարիներին նա շարունակում էր նկարահանվել ֆիլմերում ձիերի հետ, հիմնականում որպես դուբլյոր և կասկադյոր։

Ջոն Ֆորդ խմբագրել

1948 թվականին Ջոն ֆորդը նկատեց նրա աշխատանքը և հրավիրեց իր «Ֆորդ Ապաչի» ֆիլմի նկարահանմանը, որտեղ Ջոնսոնը Հենրի Ֆոնդայի դուբլյորն էր։ Նկարահանման դրվագներից մեկի ժամանակ ձիերը, որոնք լծված էին ֆուրգոնին, կրակոցի ձայնից վախեցան և փախան։ Բեն Ջոնսոնը, որպես հմուտ ձիավար կարողացավ կանգնացնել ֆուրգոնը և փրկել այնտեղ գտնվող նկարահանող խմբի երեք անդամներին։ Երբ Ֆորդը խոստացավ պարգևատրել, Ջոնսոնը հույս ուներ ևս մեկ աշխատանք հայտնի ռեժիսորի հետ, սակայն Ֆորդը դերասանական պայմանագիր կնքեց յոթ տարի ժամկետով։

Ջոնսոնը Ֆորդի մոտ իր առաջին դերը կատարեց նույն թվականին, «Երեք կնքահայրեր» կինոֆիլմում, իսկ մեկ տարի անց նկարահանվեց «Հզոր Ջո Յանգ» արկածային ֆիլմում, գլխավոր դերում Թերի Մուրի հետ։ Ֆորդը Ջոնսոնին նկարահանեց «հեծելազորային եռերգություն» ֆիլմերից երկուսում, որտեղ գլխավոր դերում Ջոն Ուեյնն էր՝ «Նա կրում էր դեղին ժապավեն» (1949) և «Ռիո Գրանդե» (1950)։ Հետագայում, 1950 թվականին Ջոնսոնը Ֆորդի ևս մեկ ֆիլմում՝ «Ֆուրգոնապանը» գլխավոր դեր խաղաց, որը դարձավ Ֆորդի սիրված ֆիմերից մեկը։

Հաջորդող նախագծեր խմբագրել

Հետագա տարիներին Ջոնսոնը հաճախ շարունակում էր նկարահանվել վեստերն և արկածային ֆիլմերում, որտեղ նրա էկրանի գործընկերները Հոլիվուդյան այնպիսի աստղեր էին, ինչպիսիք են՝ Չառլթոն Հեսթոնը, Մառլոն Բրանդոն, Ուիլյամ Հոլդենը, Չարլզ Բրոնսոնը և Սթիվ Մակքուինը։ 1960-1970 թվականներին նա համագործակցում է ռեժիսոր Սեմ Պեկինպայի հետ, ում մոտ նկարահանվում էր չորս տեսարաններում։ 1971 թվականին Ջոնսոնը հայտնվեց Պիտեր Բոգդանովիչի «Վերջին կինոսեանս» դրամայում, որտեղ դերի համար արժանացավ «Օսկար» մրցանակի «երկրորդ պլանի լավագույն դերասան» նոմինացիայում։

Կինոյի ողջ տարիների ընթացքում նա չէր մոռանում իր ֆերմայի մասին, որը գտնվում էր Կալիֆոռնիայում, որտեղ նա զբաղվում էր ձիաբուծությամբ։ Նրա դերասանական կարիերան շարունակվեց մինչև մահը։ 1982 թվականին նա ընդգրկվեց Օկլահոմայի վայրի արևմուտքի Ազգային ժառանգության թանգարանի փառքի սրահում։ Բեն Ջոնսոնը մահացավ սրտի կաթվածից 1996 թվականի ապրիլի 8-ին Մեսա քաղաքի պանսիոնում, մոր տեսակցության ժամանակ։ Նրան հուղարկավորեցին կնոջ մոտ Օկլահոմա նահանգի Պոուսկա քաղաքում։ Կինոարդյունաբերությունում մեծ ներդրման համար դերասանը աստղի արժանացավ Հոլիվուդյան փառքի ծառուղում։

Ֆիլմագրություն խմբագրել

Տարի Անուն Օրիգինալ անուն Դեր
1948 ֆ Երեք կնքահայրեր 3 Godfathers հետապնդման խմբի անդամ
1949 ֆ Նա դեղին ժապավեն էր կրում She Wore a Yellow Ribbon սերժանտ Թայրի
1950 ֆ Ռիո Գրանդե Rio Grande ձիավոր Թայրի
1950 ֆ Ֆուրգոնապանը Wagon Master Տռեվիս Բլյու
1953 ֆ Շեյն Shane Քրիս Քելոուեյ
1961 ֆ Միակնանի զինվոր One-Eyed Jacks Բոբ Էմորի
1964 ֆ Շայենների աշունը Cheyenne Autumn ձիավոր Պլամտրի (չկա տիտրերում)
1965 ֆ Մայոր Դանդի Major Dundee սերժանտ Չիլում
1968 ֆ Բարձրացնել դեպի վեր Hang 'Em High մարշալ Դեյվ Բլիսս
1969 ֆ Վայրի ավազակախումբը The Wild Bunch Տեկտոռ Գորչ
1971 ֆ Վերջին կինոսեանս The Last Picture Show «Առյուծ» Սեմ
1972 ֆ Ջունիոր Բոներ Junior Bonner Բաք Ռոուն
1972 ֆ Փախուստ The Getaway Ջեք Բեյնոն
1973 ֆ Դիլինջեր Dillinger Մելվին Փերվիս
1974 ֆ Շուգարլենդյան էքսպրես The Sugarland Express կապիտան Հառլին Տենեռ
1975 ֆ Համտեսիր գնդակը Bite the Bullet Պարոն
1977 ֆ Մեծագույնը The Greatest Հոլիս
1978 ֆ Պարս The Swarm Ֆելիքս Օստին
1980 ֆ Որսորդ The Hunter շերիֆ Ստռոնգ
1980 ֆ Ահաբեկչության գնացք Terror Train Քառն
1981 ֆ Իրարանցում Ruckus Սեմ Բելոուս
1983 ֆ Չեմպիոններ Champions Բեռլի Կոքս
1984 ֆ Կարմիր լուսաբաց Red Dawn պարոն Ջեկ Մեյսոն
1987 ֆ Չերի 2000 Cherry 2000 Վեցմատնյա Ջեյք
1991 ֆ Իմ հերոսները միշտ կովբոյներն են My Heroes Have Always Been Cowboys Ջեսի Դալտոն
1992 ֆ Ձգտող դեպի վեր Radio Flyer Ջեռոնիմո Բիլ
1994 ֆ Հրեշտակները դաշտի եզրին Angels in the Outfield Հենք Մերֆի
1996 ֆ Երեկոյան աստղ The Evening Star Արթուր Քոթոն

Մրցանակներ խմբագրել

  • Օսկար 1972 («Վերջին կինոսեանս»)
  • Ոսկե գլոբուս 1972  երկրորդ պլանի լավագույն դերասանի համար («Վերջին կինոսեանս»)
  • BAFTA 1973  երկրորդ պլանի լավագույն դերասանի համար («Վերջին կինոսեանս»)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 filmportal.de — 2005.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Proleksis enciklopedija, Opća i nacionalna enciklopedija (хорв.) — 2009.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բեն Ջոնսոն (դերասան)» հոդվածին։