Բեն Գոդֆրի

անգլիացի ֆուտբոլիստ

Բեն Գոդֆրի (անգլ.՝ Ben Godfrey, հունվարի 15, 1998(1998-01-15)[1], Յորք, Յորք, Նորթ Յորքշիր[2]), անգլիացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Նորվիչ Սիթիի կազմում։ Խաղում է կենտրոնական պաշտպանի դիրքում[3]։

Բեն Գոդֆրի
Ben Godfrey
Գոդֆրին Նորվիչի կազմում 2019 թվականին
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Benjamin Matthew Godfrey
Քաղաքացիությունը Անգլիա Անգլիա
Ծննդյան ամսաթիվ հունվարի 15, 1998(1998-01-15)[1] (26 տարեկան)
Ծննդավայր Յորք, Յորք, Նորթ Յորքշիր[2]
Հասակ 183 սմ
Քաշ 74 կգ
Դիրք կենտրոնական պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Անգլիա Նորվիչ Սիթի
Համար 4
Պատանեկան կարիերա
ԱնգլիաՅորք Սիթի
2011-2012 Անգլիա Միդլսբրո
2012-2015 Անգլիա Յորք Սիթի
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2014-2016 Անգլիա Յորք Սիթի 12 (1)
2016-ներկա Անգլիա Նորվիչ Սիթի 50 (4)
2017-2018   Անգլիա Շրուսբերի Թաուն 40 (1)
Ազգային հավաքական
2019-ներկա Անգլիա Անգլիա Մ20 2 (0)
2019-ներկա Անգլիա Անգլիա Մ21 3 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ հունվարի 6-ի, 2020:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ հունվարի 6-ի, 2020

Ակումբային կարիերա խմբագրել

Վաղ կարիերա խմբագրել

Ֆուտբոլիստի կարիերան Գոդֆրին սկսել է Յորք Սիթիում[4]։ 2011 թվականին նա միացել է Միդլսբրոյի երիտասարդական թիմին[5], որտեղ 1 տարի անցկացնելուց հետո վերադարձել է Յորք Սիթի։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշել է 2015 թվականի օգոստոսի 18-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Յովիլ Թաունի դեմ խաղում[6]։ Իր առաջին գոլը խփել է նոյեմբերի 14-ին՝ Պլիմութ Արգայլի դեմ խաղում[7][8]։ 2015 թվականին անգլիացին ճանաչվել է Լիգա Երկուի տարվա լավագույն նորեկ[9]։ Յորք Սիթիի կազմում Գոդֆրին անցկացրել է 15 հանդիպում՝ դառնալով 1 գոլի հեղինակ[10]։

Նորվիչ Սիթի խմբագրել

2016 թվականի հունվարի 15-ին Գոդֆրին 3.5 տարվա պայմանագիր է կնքել Նորվիչ Սիթիի հետ[11][12][13]։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշել է օգոստոսի 23-ին՝ փոխարինման մտնելով Անգլիայի լիգայի գավաթի Կովենտրի Սիթիի դեմ խաղում և գոլի հեղինակ դառնալով այս հանդիպման 86-րդ րոպեին[14][15]։ Առաջին հանդիպումը Չեմպիոնշիպում անցկացրել է 2017 թվականի հունվարի 28-ին՝ Բիրմինգհեմ Սիթիի դեմ խաղում[16]։

 
Գոդֆրին Յորք Սիթիի կազմում 2015 թվականին

2017 թվականի օգոստոսի 11-ին Գոդֆրին երկարաձգել է իր պայմանագիրը Նորվիչի հետ մինչև 2021 թվականը[17]։ Օգոստոսի 24-ին նա սկզբից՝ մինչև 2018 թվականի հունվարի 1-ը[18][19], ապա մինչև մրցաշրջանի ավարտը վարձավճարով միացել է Շրուսբերի Թաունին[20][21][22]։ Իր դեբյուտը նշել է օգոստոսի 26-ին՝ Օքսֆորդ Յունայթեդի դեմ խաղում[23]։ 2018 թվականի ապրիլի 18-ին Գոդֆրին մասնակցել է Անգլիայի ֆուտբոլային լիգայի մրցանակի եզրափակչի Լինկոլն Սիթիի դեմ խաղին[24], սակայն Շրուսբերին պարտվել է 1-0 հաշվով[25][26]։ Մայիսի 27-ին նա մեկնարկային կազմում խաղադաշտ է դուրս եկել Լիգա Մեկի փլեյ-օֆֆի եզրափակչի Ռոտերհեմ Յունայթեդի դեմ խաղին, սակայն Շրուսբերին կրկին պարտվել է[27][28]։ Վարձավճարի ընթացքում Գոդֆրին անցկացրել է 51 հանդիպում՝ դառնալով 1 գոլի հեղինակ[29]։

2018 թվականի հուլիսի 26-ին Գոդֆրին երկարաձգել է իր պայմանագիրը Նորվիչ Սիթիի հետ մինչև 2022 թվականը[30][31]։ Դեկտեմբերի 26-ին նա 2 գոլային փոխանցում է տվել Նոթինգհեմ Ֆորեստի դեմ խաղում[32]։ 2019 թվականի փետրվարի 23-ին Գոդֆրին դարձել է գոլի հեղինակ Բրիստոլ Սիթիի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 3-2 հաշվով[33]։ Ապրիլի 10-ին անգլիացին գոլ է խփել Ռեդինգի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվել է 2-2 հաշվով[34]։ 2018-19 մրցաշրջանում Գոդֆրին անցկացրել է 36 հանդիպում՝ դառնալով 4 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ[35], իսկ Նորվիչ Սիթին հաղթել է Չեմպիոնշիպը[36][37][38]։

2019 թվականի հունիսի 26-ին Գոդֆրին 1 տարով երկարաձգել է իր պայմանագիրը Նորվիչ Սիթիի[39][40][41]։ Իր առաջին հանդիպումը Պրեմիեր Լիգայում անցկացրել է օգոստոսի 9-ին՝ մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Լիվերպուլի դեմ խաղում[42][43]։ Թիմի ավագի թևկապով նա առաջին անգամ խաղադաշտ է դուրս եկել սեպտեմբերի 28-ին՝ Քրիսթալ Փելասի դեմ խաղում[44][45]։

Միջազգային կարիերա խմբագրել

Գոդֆրին ներկայացրել է Անգլիան մինչև 20 և մինչև 21 տարեկանների երիտասարդական հավաքականներում[4]։

Կարիերայի վիճակագրություն խմբագրել

Ակումբային վիճակագրություն խմբագրել

2020 թվականի հունվարի 6-ի դրությամբ[46]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Յորք Սիթի 2015–16 Լիգա Երկու 12 1 1 0 2 0 15 1
Նորվիչ Սիթի 2016–17 Չեմպիոնշիպ 2 0 1 0 3 1 6 1
2018–19 31 4 1 0 4 0 36 4
2019–20 Պրեմիեր Լիգա 17 0 0 0 1 0 18 0
Ընդհանուր 50 4 2 0 0 0 8 1 60 5
Շրուսբերի Թաուն (վարձավճար) 2017–18 Լիգա Մեկ 40 1 4 0 7 0 51 1
Կարիերայի ընդհանուր 102 6 7 0 0 0 17 1 126 7

Նվաճումներ խմբագրել

Ակումբային խմբագրել

Շրուսբերի Թաուն

Նորվիչ Սիթի

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 2,2 https://www.transfermarkt.co.uk/ben-godfrey/profil/spieler/343475
  3. «England - B. Godfrey - Profile with news, career statistics and history - Soccerway». us.soccerway.com. Վերցված է 2020 թ․ հունվարի 6-ին.
  4. 4,0 4,1 Fulda, Owen (2019 թ․ մարտի 24). «Who is Ben Godfrey and why are Man Utd considering splashing out £10m to sign him?». Dailystar.co.uk. Վերցված է 2020 թ․ հունվարի 6-ին.
  5. «Ben Godfrey - Norwich City». Football-Wonderkids (բրիտանական անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 6-ին.(չաշխատող հղում)
  6. «York City - Yeovil Town, Aug 18, 2015 - League Two - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 6-ին.
  7. «York City - Plymouth Argyle, Nov 14, 2015 - League Two - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 6-ին.
  8. «York City suffer fifth straight defeat against table-topping Plymouth». York Press (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 6-ին.
  9. «BEN GODFREY PICKS UP FOOTBALL LEAGUE AWARD». www.canaries.co.uk (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 6-ին.
  10. «Ben Godfrey | Football Stats | Norwich City U23 | Season 2015/2016 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2020 թ․ հունվարի 6-ին.
  11. «CANARIES SIGN YORK'S BEN GODFREY». www.canaries.co.uk (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 24-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 6-ին.
  12. «Norwich sign midfielder Ben Godfrey from York». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 6-ին.
  13. «Ben Godfrey: York City midfielder signs for Norwich City». BBC Sport. Վերցված է 2020 թ․ հունվարի 6-ին.
  14. «Norwich City - Coventry City, Aug 23, 2016 - EFL Cup - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 6-ին.
  15. «Norwich City thumped struggling League One side Coventry at Carrow Road to reach round three of the EFL Cup». BBC Sport. Վերցված է 2020 թ․ հունվարի 6-ին.
  16. «Norwich City - Birmingham City, Jan 28, 2017 - Championship - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 6-ին.
  17. «Ben Godfrey signs new Canaries deal». www.canaries.co.uk (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 19-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 6-ին.
  18. «Ben Godfrey joins Shrewsbury on loan». www.canaries.co.uk (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 6-ին.
  19. «Ben Godfrey: Shrewsbury Town sign Norwich City midfielder on loan until January». BBC Sport. Վերցված է 2020 թ․ հունվարի 6-ին.
  20. «Ben Godfrey's Shrewsbury loan extended». www.canaries.co.uk (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 6-ին.
  21. «Ben Godfrey: Shrewsbury Town extend Norwich City midfielder's loan». BBC Sport. Վերցված է 2020 թ․ հունվարի 6-ին.
  22. «Ben Godfrey: Norwich City midfielder to spend the rest of the season at Shrewsbury Town». ITV News (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 6-ին.
  23. «Oxford United - Shrewsbury Town, Aug 26, 2017 - League One - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 6-ին.
  24. «Lincoln City - Shrewsbury Town, Apr 8, 2018 - EFL Trophy - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 6-ին.
  25. 25,0 25,1 «Lincoln City lift Checkatrade Trophy after narrow win over Shrewsbury». The Guardian. Վերցված է 2020 թ․ հունվարի 6-ին.
  26. «Imps win Checkatrade Trophy... thanks to Arsenal, says Cowley». The Sun (բրիտանական անգլերեն). 2018 թ․ ապրիլի 8. Վերցված է 2020 թ․ հունվարի 6-ին.
  27. «Rotherham United - Shrewsbury Town, May 27, 2018 - League One Play-Offs - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 6-ին.
  28. «Richard Wood fires Rotherham back to Championship with play-off final double». The Guardian. Վերցված է 2020 թ․ հունվարի 6-ին.
  29. «Ben Godfrey | Football Stats | Norwich City U23 | Season 2017/2018 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2020 թ․ հունվարի 6-ին.
  30. «Ben Godfrey signs contract extension at Norwich City». www.canaries.co.uk (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 1-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 6-ին.
  31. «Ben Godfrey: Norwich City youngster signs contract extension». ITV News (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 6-ին.
  32. «Norwich City - Nottingham Forest, Dec 26, 2018 - Championship - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 6-ին.
  33. «Norwich City - Bristol City, Feb 23, 2019 - Championship - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 6-ին.
  34. «Norwich City - Reading FC, Apr 10, 2019 - Championship - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 6-ին.
  35. «Ben Godfrey | Football Stats | Norwich City U23 | Season 2018/2019 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2020 թ․ հունվարի 6-ին.
  36. 36,0 36,1 Milne, Alex (2019 թ․ մայիսի 5). «BREAKING Norwich win Championship title as Sheffield United finish in second». mirror. Վերցված է 2020 թ․ հունվարի 6-ին.
  37. «Championship final-day round-up: Norwich crowned champions while Leeds finish with defeat at Ipswich». The Telegraph. Վերցված է 2020 թ․ հունվարի 6-ին.
  38. «Championship roundup: Norwich take title, Boro and Bristol City miss play-offs». The Guardian. Վերցված է 2020 թ․ հունվարի 6-ին.
  39. «Ben Godfrey signs new contract until 2023». www.canaries.co.uk (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 23-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 6-ին.
  40. «Godfrey pens new four-year deal at Norwich City». BeSoccer (անգլերեն). 2019 թ․ հունիսի 26. Վերցված է 2020 թ․ հունվարի 6-ին.
  41. «Ben Godfrey Ends Speculation Over Future by Signing New 4-Year Deal at Norwich». 90min.com (անգլերեն). 2019 թ․ հունիսի 26. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 27-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 6-ին.
  42. «Liverpool FC - Norwich City, Aug 9, 2019 - Premier League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 6-ին.
  43. «Liverpool 4-1 Norwich: Reds thrash Canaries in Premier League opener». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 6-ին.
  44. «Crystal Palace - Norwich City, Sep 28, 2019 - Premier League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 6-ին.
  45. «City beaten 2-0 by clinical Crystal Palace». www.canaries.co.uk (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 26-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 6-ին.
  46. «Ben Godfrey». worldfootball.net (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 6-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բեն Գոդֆրի» հոդվածին։