Բացել գլխավոր ցանկը

«Բեն-Հուր» (անգլ.՝ Ben-Hur), ռեժիսոր Ուիլյամ Ուայլերի 1959 թվականին նկարահանած ամերիկյան էպիկական ֆիլմ։ Նկարահանված է ամերիկացի գրող Լյու Ուոլլասի վեպի հիման վրա։

Picto infobox cinema.png
Բեն-Հուր
Ben-Hur
Ben hur 1959 poster.jpg
ԵրկիրԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ
Ժանր

դրամա

պատմական
ՀիմքԲեն-Հուր:Քրիստիսի պատմություն
Թվական1959
Լեզուանգլերեն
ՌեժիսորՈւիլյամ Ուայլեր
ՊրոդյուսերՍեմ Զիմբալիստ
Սցենարի հեղինակ

Կառլ Թունբերգ
Մաքսվելլ Անդերսոն
Գոռ Վիդալ

Քրիստոֆեր Ֆրայ
Դերակատարներ

Չառլտոն Հեսթոն

Հյու Գրիֆիտ
ՕպերատորՌոբերտ Սերտիս
ԵրաժշտությունՄիկլոշ Ռոժա
ՄոնտաժJohn Dunning?
Պատմվածքի վայրԻսրայել
ԿինոընկերությունMetro-Goldwyn-Mayer
Տևողություն222 րոպե
Բյուջե15 000 000 դոլլար
Շահույթ90 000 000 դոլլար
Պաշտոնական կայքէջ
Ben-Hur (1959 film) Վիքիպահեստում

Ֆիլմը ստացել է ռեկորդային՝ թվով 11 Օսկար, ինչը «Բեն-Հուր» ֆիլմից բացի հաջողվել է միայն 1997 թ. «Տիտանիկ» և 2003 թ. «Մատանիների տիրակալը. Թագավորի վերադարձը» ֆիլմերին, Ամերիկյան բոլոր ժամանակների 10 լավագույն ֆիլմեր ըստ 10 ժանրերի ցանկում 2-րդ տեղում է որպես էպիկական ֆիլմ։

ՍյուժեԽմբագրել

Ֆիլմում գործողությունները կատարվում են 1-ին դարում, երբ աշխարհում նոր էր տարածվում քրիստոնեությունը։ Գլխավոր հերոս Իսրայելի հարուստ քաղաքացի Բեն-Հուրը (Չառլտոն Հեսթոն) հանդիպում է իր մանկության ընկերոջ Մասսալուին, ով այժմ բարձրաստիճան պաշտոնյա է։ Երբեմնի շատ մտերիմ ընկերները սակայն հանդիպման ժամանակ վիճաբանություն են ունենում ինչ-որ հարցի շուրջ, իսկ Բեն-Հուրի տան կտուրից պատահականորեն պոկված կղմինդրի կտորը, որ ընկնում է մեկ այլ բարձրաստիճան պաշտոնյայի կողքին, պատճառ է դառնում որ նրան և նրա ընտանիքի անդամներին՝ մորը և քրոջը, մեղադրեն սպանության համար և ուղարկեն բանտ։

Երկար տարիների բանտարկյալի կյանքը ու տաժանակիր աշխատանքները սակայն չեն հուսահատեցնում նրան ...

ԴերասաններԽմբագրել

ՄրցանակներԽմբագրել

Ֆիլմն արժանացել է 11 Օսկար-ի, ստացել է նաև 2 Ոսկե Գլոբուս, 1 BAFTA, 1 Դավիդ դի Դոնատելլո մրցանակ, ԱՄՆ-ի ռեժիսորների գիլդիայի 1 մրցանակ, ներկայացվել է 1 Գրեմմիի, ԱՄՆ գրողների գիլդիայի 1 մրցանակի և այլն։

2004 թ. ընդգրկվել է Ամերիկյան ֆիլմերի ազգային ռեեստրում։

Վարկանիշային ցանկերԽմբագրել

ԴերակատարներԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել