Բեննի Քարթեր (անգլ.՝ Benny Carter, լրիվ անունը՝ Bennett Lester Carter, օգոստոսի 8, 1907(1907-08-08)[1][2][3][…], Հառլեմ, Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ - հուլիսի 12, 2003(2003-07-12)[1][2][3][…], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[4]), ամերիկացի ջազմեն, ջազի ողջ պատմության մեծագույն սաքսոֆոնահարներից մեկը[7]։

Բեննի Քարթեր
Բնօրինակ անունանգլ.՝ Benny Carter
Ի ծնե անունանգլ.՝ Bennett Lester Carter
Ծնվել էօգոստոսի 8, 1907(1907-08-08)[1][2][3][…]
Հառլեմ, Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Երկիր ԱՄՆ
Մահացել էհուլիսի 12, 2003(2003-07-12)[1][2][3][…] (95 տարեկան)
Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[4]
Ժանրերջազ և սվինգ երաժշտություն[5]
Մասնագիտությունփողհար, սաքսոֆոնահար, կոմպոզիտոր, ջազ երաժիշտ, բենդ-լիդեր, դիրիժոր և ստուդիական երաժիշտ
Գործիքներսաքսոֆոն[6][5], Շեփոր[6], կլառնետ[6] և ալտ սաքսոֆոն[5]
ԱշխատավայրՀարվարդի համալսարան
ԼեյբլColumbia Records
ԿրթությունՀարվարդի համալսարան և Փրինսթոնի համալսարան[6]
ԱնդամակցությունBenny Carter and His Orchestra?
Պարգևներ
Կայքbennycarter.com
 Benny Carter Վիքիպահեստում

Փողհարել սովորել է իր հարևանից՝ Մայլի Բաբերից[8]։ Լայն ճանաչման է հասել 1920-ական թվականներին Ֆլեթչեր Հենդերսոնի բիգ բենդի համար մեղեդիներ գործիքավորելու շնորհիվ։ 1930-ական թվականներին Ջոնի Հոջեսի հետ լայն գործածության մեջ է դրել ալտ սաքսոֆոնը։ Բարձր են գնահատվել նաև նրա կատարումները որպես մենակատար փողհար։ Հռչակի, փառքի գագաթնակետին հասած երաժիշտին հրավիրել են աշխատելու Լոնդոնում՝ «Բի-բի-սի»-ում, և նա իր կատարումներով նպաստել է Մեծ Բրիտանիայում ջազի ժողովրդականության աճին[9]։ 1969 թվականից Բեննի Քարտերը դասախոսել է Փրինստոնի համալսարանում։ Միաժամանակ շարունակել է եռանդուն կերպով ելույթներ ունենալ և ձայնագրվել, և դա՝ նույնիսկ ութսուն, մինչև անգամ իննսուն տարին լրանալուց հետո։ 1986 թվականից սկսած՝ ութ անգամ առաջադրվել է հեղինակավոր «Գրեմի» մրցանակի և երկու անգամ հաղթող է ճանաչվել ու արժանացել այդ բարձր պարգևին։ 1987 թվականին նրան շնորհվել է պատվավոր Գրեմի մրցանակ՝ Grammy Lifetime Achievement Award՝ երաժշտական իր ողջ գործունեության ընթացքում ձեռք բերած նվաճումների համար։ 2000 թվականին էլ պարգևատրվել է արվեստի բնագավառում ԱՄՆ ազգային մեդալով։

Բեննի Քարթերի բիգ բենդի կատարումները հնչում են դասական մի շարք կինոնկարներում, այդ թվում՝ «Ամերիկացին Փարիզում» (1951) և «Կիլիմանջարոյի ձյուները» (1952) ֆիլմերում։

Կենսագրություն խմբագրել

Բեննի Քարթերը[10] ծնվել է Նյու Յորքում[11], երաժիշտների ընտանիքում։ Մանկությունն անց է կացրել Հարլեմում, Դյուկ Էլինգտոնի նշանավոր նվագախմբի աստղերից մեկը համարվող Բաբեր Մայլիի ընկերակցությամբ[12], ումից էլ փողհարել է սովորել։ Երբ հասկացել է, որ Մայլիին չի կարող գերազանցել որպես փողհար, երաժշտական փող գործիքը փոխարինել է սաքսոֆոնով[13]։

Իբրև պրոֆեսիոնալ երաժիշտ՝ իր կարիերան սկսել է 15 տարեկանից, առաջին ձայնապնակը թողարկել 1927 թվականին, հաջորդ տարում ստեղծել իր բիգ բենդը։ 1930-1931 թվականներին ձայնագրվել է՝ համագործակցելով Ֆլեթչեր Հենդերսոնի հետ[14], որոշ ժամանակ եղել է McKinney's Cotton Pickers-ի նվագավարը, գործիքավորումներ կատարել Հենդերսոնի ու Դյուկ Էլինգտոնի, հետագա տարիներին՝ Լուի Արմսթրոնգի, Ռեյ Չարլզի, Էլլա Ֆիցջերալդի, Փեգի Լիի, Սառա Վոանի և այլ նշանավոր երաժիշտների համար[15][16]։ Բացի այդ, հեղինակել է մի շարք երգեր, որոնցից երկուսը՝ Blues in My Heart-ը և When Lights are Low-ն, դարձել են հիթեր։ 1930-ական թվականների սկզբներին Բեննի Քարթերն արդեն ձեռք էր բերել լավագույն ալտ սաքսոֆոնահարի և սոլո փողհարի համբավ[17]։ Այս ամենի հետ մեկտեղ՝ նա եղել է կինոնկարների համար երաժշտություն գրող առաջին սևամորթ հեղինակը։

Վախճանվել է 2003 թվականի հուլիսի 12-ին՝ 95 տարեկան հասակում[18], շնչառական խնդիրների պատճառով[19], Լոս Անջելեսի Սեդար Սինայ բժշկական կենտրոնում[20][21]։

Մրցանակներ և պատվավոր կոչումներ խմբագրել

Բեննի Քարթերը 1977 թվականին ներառվել է Down Beat ամսագրի ջազի փառքի սրահում, 1978-ին՝ սևամորթ կինոգործիչների փառքի սրահում[22], 1980-ին արժանացել է գործիքավորողների ու կոմպոզիտորների ամերիկյան ընկերության Golden Score մրցանակին, 1986-ին արվեստագետներին խրասխուսող ամերիկյան ոչ կառավարական National Endowment for the Arts ընկերությունը նրան շնորհել է NEA Jazz Masters մրցանակ[23][24]։

1987 թվականին ստացել է Grammy Lifetime Achievement Award մրցանակ՝ երաժշտական իր ողջ գործունեության ընթացքում ձեռք բերած նվաճումների համար, 1994-ին՝ «Գրեմի»՝ Prelude to a Kiss-ի սոլո կատարման համար, այդ նույն տարում Հոլիվուդի փառքի ճեմուղում տեղի է ունեցել նրա աստղի հանդիսավոր բացման արարողությունը[25]։

1990-ին Բեննի Քարտերը հռչակվել է «Տարվա ջազային լավագույն արտիստ»՝ Down Beat և JazzTimes պարբերականների անցկացրած քվեարկությունների արդյունքներով։ 1996-ին ընտրվել է Քենեդու անվան կենտրոնի պատվավոր անդամ։ Մինչ այդ՝ 1974 թվականին Փրինստոնի համալսարանն էլ նրան պատվավոր դոկտորի կոչում էր շնորհել[26]։ Այդ պատվավոր կոչմանը նրան արժանացրել են նաև Rutgers-ը (1991)[27], Հարվարդը (1994), Նոր Անգլիայի երաժշտական կոնսերվատորիան (1998).[28]: 2016-ին Ամերիկայի պատմության ազգային թանգարանը իր կազմակերպած «Ջազի գնահատման միամսյակի» («Jazz Appreciation Month») գովազդային պլակատը թողարկել էր Բեննի Քարթերի պատկերով[29]։

2000 թվականին ԱՄՆ-ի այն ժամանակվա նախագահ Բիլ Քլինթոնը անվանի երաժիշտին հանձնել է Արվեստի ազգային մեդալ[30][31]։

«Գրեմի» մրցանակներ խմբագրել

  • Հաղթել է 3 անգամ։
  • Առաջադրվել է 9 անգամ[32]։
Տարին Անվանակարգը Վերնագիրը Նշումներ
1963 Լավագույն գործիքավորում "Busted" Առաջադրում
1986 Լավագույն ջազային գործիքային կատարում (խմբով) Swing Reunion Առաջադրում
1987 Grammy Lifetime Achievement Award Հաղթանակ
1988 Լավագույն գործիքային կոմպոզիցիա "Central City Sketches (Side 2)" Առաջադրում
1992 Լավագույն ջազային անսամբլային կատարում Harlem Renaissance Առաջադրում
1992 Լավագույն գործիքային կոմպոզիցիա "Harlem Renaissance Suite" Հաղթանակ
1993 Լավագույն ջազային գործիքային սոլո կատարում "The More I See You" Առաջադրում
1994 Լավագույն գործիքային կոմպոզիցիա "Elegy in Blue" Առաջադրում
1994 Լավագույն ջազային գործիքային կատարում, անհատապես կամ խմբով Elegy in Blue Առաջադրում
1994 Լավագույն ջազային գործիքային սոլո կատարում "Prelude to a Kiss" Հաղթանակ

Սկավառակագրություն խմբագրել

Ըստ AllMusic.com-ի տեղեկատվության[33]

Տարին Վերնագիրը Նշումներ Ձայնագրմ. ընկ.
1952 Alone Together Օսկար Փիթերսոնի քառյակի հետ Norgran Records
1953 Cosmopolite Clef Records
1954 Benny Carter Plays Pretty Թողարկվել է նաև Moonglow խորագրով։ Norgran
1954 The Formidable Benny Carter Norgran
1954 The Urbane Mr. Carter Norgran
1955 New Jazz Sounds Դիզի Գիլեսփիի և Բիլ Հարիսի հետ Norgran
1957 Urbane Jazz Ռոյ Էլդրիջի հետ] Verve
1958 Jazz Giant Contemporary Records
1958 Swingin' the '20s Էռլ Հայնեսի հետ Contemporary
1958 The Fabulous Benny Carter Band 1943 թ. ձայնագրութ. վերաթողարկում Audio Lab
1959 Plays Cole Porter's Can-Can and Anything Goes United Artists
1959 Aspects Թողարկվել է նաև The Benny Carter Jazz Calendar խորագրով։ United Artists
1960 Sax ala Carter! United Artists
1961 Further Definitions Impulse!
1962 BBB & Co. Բեն Ուեբսթերի և Բառնի Բիգարդի հետ Swingville
1963 Benny Carter in Paris 20th Century Fox
1966 Additions to Further Definitions Impulse!
1976 The King Pablo
1976 Carter, Gillespie Inc. Դիզի Գիլեփսիի հետ Pablo
1976 Wonderland Թողարկվել է 1986 թ.: Pablo
1977 'Live and Well in Japan! Pablo Live
1977 Benny Carter 4: Montreux '77 Pablo Live
1980 Summer Serenade Storyville
1983 Skyline Drive Phontastic
1985 A Gentleman and His Music Concord
1987 Billy Eckstine Sings with Benny Carter Բիլի Էքստայնի հետ EmArcy
1987 Benny Carter Meets Oscar Peterson Օսկար Փիթերսոնի հետ Pablo
1987 Central City Sketches American Jazz Orchestra-ի հետ MusicMasters
1988 In the Mood for Swing MusicMasters
1989 My Kind of Trouble Pablo
1989 Over the Rainbow MusicMasters
1990 Cookin' at Carlos I MusicMasters
1990 Marian McPartland Plays the Benny Carter Songbook Concord Jazz
1990 My Man Benny, My Man Phil Ֆիլ Վուդսի հետ MusicMasters
1991 All That Jazz: Live at Princeton MusicMasters
1992 Harlem Renaissance MusicMasters
1992 Legends Հենկ Ջոնսի հետ. թողարկվել է 1997 թ.: MusicMasters
1994 Elegy in Blue MusicMasters
1996 Benny Carter Songbook մի շարք երգիչների հետ MusicMasters
1996 Another Time, Another Place Ֆիլ Վուդսի հետ Evening Star
1997 Benny Carter Songbook Volume II մի շարք երգիչների հետ MusicMasters
1997 New York Nights MusicMasters

Որպես գործիքավորող խմբագրել

Տարին Վերնագիրը Կատարողները Ժանրը Ձայնագրմ. ընկ.
1960 Kansas City Suite Քաունթ Բեյսին և նրա նվագախումբը ջազ Roulette
1961 The Legend Քաունթ Բեյսին և նրա նվագախումբը ջազ Roulette
1962 Big Band Jazz from the Summit Լուի Բելսոն ջազ Roulette
1963 The Explosive Side of Sarah Vaughan Սառա Վոան ջազ Roulette
1963 The Lonely Hours Սառա Վոան ջազ Roulette
1963 Mink Jazz Փեգի Լի ջազ Capitol
1964 Sweets for the Sweet Taste of Love Հարրի Էդիսոն ջազ Vee-Jay
1964 Keely Smith Sings the John Lennon—Paul McCartney Songbook Քիլի Սմիթ ջազ Reprise
1967 Portrait of Carmen Կարմեն Մըքռեյ ջազ Atlantic
1968 Manufacturers of Soul Ջեքի Վիլսոն և Քաունթ Բեյսի սոուլ ջազ Brunswick
1968 30 by Ella Էլլա Ֆիցջերալդ ջազ Capitol
1979 A Classy Pair Էլլա Ֆիցջերալդը Քաունթ Բեյսիի նվագախմբի հետ ջազ Pablo

Որպես երկրորդ պլանի կատարող (նվագակցող) խմբագրել

 
 
Բեննի Քարթերը /1985 թ./

Լուիս Բելսոնի հետ

  • Skin Deep (Norgran, 1953)

Դիզի Գիլեսփիի հետ

  • The Complete RCA Victor Recordings (Bluebird, 1937–1949, [1995])

Jazz at the Philharmonic-ի հետ

  • The Drum Battle (Verve, 1952 [1960])

Փեգի Լիի հետ

  • Blues Cross Country (Capitol, 1962) -- նաև՝ որոշ գործիքավորում

Դեյվ Փելի հետ

  • I Remember John Kirby (Capitol, 1961)

Նենսի Վիլսոնի հետ

  • The Sound of Nancy Wilson (Capitol, 1968)
  • Nancy (Capitol, 1969)

Քարթերի հորինած երգերը խմբագրել

  • "Blues in My Heart" (1931, Իրվինգ Միլսի հետ)
  • "When Lights Are Low" (1936, Սպենսեր Վիլյամսի հետ)
  • "Cow-Cow Boogie (Cuma-Ti-Yi-Yi-Ay)" (1942, Դոն Ռեյի և Ժեն դը Պոլի հետ)
  • "Key Largo" (1948, Կարլ Զուեսդորֆի և Լեա Ուորդի հետ)
  • "Rock Me to Sleep" (1950, Պոլ Վանդերվորտի հետ)
  • "A Kiss from You" (1964, Ջոնի Մերսերի հետ)
  • "Only Trust Your Heart" (1964, Սեմի Քենի հետ)

Կինոնկարներում և տեսաֆիլմերում խմբագրել

  • Thousands Cheer (1943)
  • An American in Paris (1951)
  • Clash by Night (1952)
  • The Snows of Kilimanjaro (1952)
  • Jazz at the Smithsonian: Benny Carter (1982)
  • Benny Carter in Japan (1986)
  • Wolf Trap Salutes Dizzy Gillespie (1988)
  • Benny Carter: Symphony in Riffs (1989)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
  4. 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #118638238 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. 5,0 5,1 5,2 Montreux Jazz Festival Database
  6. 6,0 6,1 6,2 6,3 https://www.kennedy-center.org/Artist/A3704
  7. Twitter Icon
  8. Бенни Картер — Радио JAZZ
  9. П О Л Н Ы Й Д Ж А З - Выпуск # 27-28 (218-219) - 13 августа 2003 г
  10. «Benny Carter | American musician». Encyclopedia Britannica (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունիսի 15-ին.
  11. Universalis, Encyclopædia. «BENNY CARTER». Encyclopædia Universalis (ֆրանսերեն). Վերցված է 2019 թ․ հունիսի 15-ին.
  12. «Benny Carter | Encyclopedia.com». www.encyclopedia.com (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունիսի 15-ին.
  13. «Benny Carter: African American Musicians». www.myblackhistory.net (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունիսի 15-ին.
  14. «Benny Carter | Biography & History». AllMusic (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունիսի 15-ին.
  15. «3 things to know about Benny Carter, an unsung champion of jazz». National Museum of American History (ամերիկյան անգլերեն). 2016 թ․ մարտի 25. Վերցված է 2019 թ․ հունիսի 15-ին.
  16. Writer, Jon Thurber, Times Staff. «From the Archives: Benny Carter, 95; Legendary Saxophonist Also Was Composer-Arranger, Bandleader». latimes.com. Վերցված է 2019 թ․ հունիսի 15-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  17. «Benny Carter Biography - life, family, children, wife, mother, son, old, born, college - Newsmakers Cumulation». www.notablebiographies.com (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունիսի 15-ին.
  18. |langue=en-US|prénom1=John S.|nom1=Wilson|titre=Benny Carter, 95, Jazz Musician and Arranger, Dies|périodique=The New York Times|date=2003-07-14|issn=0362-4331|lire en ligne=https://www.nytimes.com/2003/07/14/obituaries/benny-carter-95-jazz-musician-and-arranger-dies.html%7Cconsulté le=2019-06-15}}
  19. |langue=en-GB|prénom1=Peter|nom1=Vacher|titre=Obituary: Benny Carter|périodique=The Guardian|date=2003-07-15|issn=0261-3077|lire en ligne=https://www.theguardian.com/news/2003/jul/15/guardianobituaries.artsobituaries%7Cconsulté le=2019-06-15}}
  20. «Film Music Society». www.filmmusicsociety.org (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունիսի 15-ին.
  21. «Benny Carter». The Independent (անգլերեն). 2003 թ․ հուլիսի 14. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 22-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 15-ին.
  22. Giddins, Gary (2004 թ․ նոյեմբերի 15), Weather Bird: Jazz at the Dawn of Its Second Century, Oxford University Press, էջեր 150–, ISBN 978-0-19-534816-3, Վերցված է 2018 թ․ ապրիլի 26-ին
  23. Official NEA Jazz Masters Awards List Արխիվացված Սեպտեմբեր 27, 2007 Wayback Machine
  24. (անգլերեն) Benny Carter : 1986 NEA Jazz Master Արխիվացված 2010-05-30 Wayback Machine Consultation du 20 mai 2010.
  25. «Benny Carter | Hollywood Walk of Fame». www.walkoffame.com (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունիսի 15-ին.
  26. «Benny Carter: Biography». Bennycarter.com. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 15-ին.
  27. Crespo, Roberto. «Benny Carter The Rutgers Connection». newarkwww.rutgers.edu. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ նոյեմբերի 4-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 26-ին.
  28. New England Conservatory Honorary Doctor of Music Recipients Արխիվացված Հոկտեմբեր 19, 2007 Wayback Machine
  29. Salocks, Meg; Shrumm, Regan (2016 թ․ մարտի 31). «3 things to know about Benny Carter, an unsung champion of jazz». National Museum of American History. Վերցված է 2018 թ․ ապրիլի 30-ին.
  30. «Benny Carter: Gallery: Book Vintage Record Labels». Benny Carter. Վերցված է 2018 թ․ ապրիլի 26-ին.
  31. National Medal of Arts List Արխիվացված Հուլիս 21, 2011 Wayback Machine
  32. «Benny Carter». GRAMMY.com. 2017 թ․ մայիսի 14. Վերցված է 2018 թ․ ապրիլի 27-ին.
  33. «Benny Carter | Album Discography | AllMusic». AllMusic. Վերցված է 2018 թ․ ապրիլի 27-ին.

Արտաքին հղումներ խմբագրել