Բենյամին Հենրիքս

գերմանացի ֆուտբոլիստ

Բենյամին Հենրիքս (գերմ.՝ Benjamin Henrichs, փետրվարի 23, 1997(1997-02-23)[1], Bocholt, Բորկենի շրջան, Մյունստեր, Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա, Գերմանիա), գերմանացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Մոնակոյի և Գերմանիայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է աջ պաշտպանի դիրքում[2]։

Բենյամին Հենրիքս
Benjamin Henrichs
Հենրիքսը Գերմանիայի հավաքականի կազմում 2017 թվականին
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Գերմանիա Գերմանիա
Գանա Գանա
Ծննդյան ամսաթիվ փետրվարի 23, 1997(1997-02-23)[1] (26 տարեկան)
Ծննդավայր Bocholt, Բորկենի շրջան, Մյունստեր, Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա, Գերմանիա
Հասակ 183 սմ
Քաշ 79 կգ
Դիրք աջ պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Ֆրանսիա Մոնակո
Համար 39
Պատանեկան կարիերա
2004-2015 Գերմանիա Բայեր Լևերկուզեն
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2015-2018 Գերմանիա Բայեր Լևերկուզեն 62 (0)
2018-ներկա Ֆրանսիա Մոնակո 1 (0)
Ազգային հավաքական
2011-2012 Գերմանիա Գերմանիա Մ15 5 (1)
2012-2013 Գերմանիա Գերմանիա Մ16 4 (4)
2013-2014 Գերմանիա Գերմանիա Մ17 15 (2)
2015 Գերմանիա Գերմանիա Մ18 1 (0)
2015-2016 Գերմանիա Գերմանիա Մ19 12 (1)
2016-ներկա Գերմանիա Գերմանիա Մ21 6 (0)
2016-ներկա Գերմանիա Գերմանիա 3 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ սեպտեմբերի 4-ի, 2018:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ սեպտեմբերի 4-ի, 2018

Ակումբային կարիերա խմբագրել

Բայեր Լևերկուզեն խմբագրել

Հենրիքսը Բայեր Լևերկուզենի ակադեմիայի սան է։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2015 թվականի սեպտեմբերի 20-ին՝ փոխարինելով Կարիմ Բելարաբիին Բորուսիա Դորտմունդի դեմ խաղում[3]։ Առաջին հանդիպումը եվրոպական առաջնություններում անցկացրեց 2016 թվականի փետրվարի 18-ին՝ փոխարինելով Ադմիր Մեհմեդիին Եվրոպայի Լիգայի 1/16 եզրափակչի Սպորտինգ Լիսաբոնի դեմ խաղում[4]։ Իր դեբյուտը Չեմպիոնների Լիգայում նշեց սեպտեմբերի 14-ին՝ ԲԿՄԱ Մոսկվայի դեմ խաղում[5]։ Բայեր Լևերկուզենի առաջին թիմի կազմում Հենրիքսը անցկացրեց 76 հանդիպում՝ դառնալով 5 գոլային փոխանցման հեղինակ։

Մոնակո խմբագրել

2018 թվականի օգոստոսի 29-ին Հենրիքսը 5 տարվա պայմանագիր կնքեց Մոնակոյի հետ[6][7][8]։ Ակումբը նրա համար վճարեց 20 միլիոն եվրո[9][10]։

Միջազգային կարիերա խմբագրել

Հենրիքսը իրավասու էր ներկայացնել Գերմանիան և Գանան միջազգային ասպարեզում[11]։ Նա հանդես է եկել Գերմանիայի բոլոր տարիքային երիտասարդական հավաքականներում։ Գերմանիայի ազգային հավաքական առաջին անգամ հրավիրվեց 2016 թվականի նոյեմբերի 4-ին՝ Սան Մարինոյի և Իտալիայի դեմ խաղերի համար[12][13]։ Ազգային հավաքականում իր դեբյուտը նշեց նոյեմբերի 11-ին՝ Սան Մարինոյի դեմ խաղում[14][15]։

2017 թվականի հունիսին Հենրիքսը ընդգրկվեց Գերմանիայի՝ Կոնֆեդերացիաների գավաթի համար վերջնական կազմում[16][17]։ Առաջնությունում նա անցկացրեց 2 հանդիպում՝ դառնալով 2 գոլային փոխանցման հեղինակ[18], իսկ Գերմանիային հաղթեց մրցաշարը[19][20]՝ եզրափակչում 1-0 հաշվով պարտության մատնելով Չիլիին[21][22][23]։

Կարիերայի վիճակագրություն խմբագրել

Ակումբային վիճակագրություն խմբագրել

2018 թվականի սեպտեմբերի 4-ի դրությամբ[24]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Բայեր Լևերկուզեն 2015–16 Բունդեսլիգա 9 0 0 0 1 0 10 0
2016–17 29 0 1 0 7 0 37 0
2017–18 23 0 5 0 0 0 28 0
2018–19 1 0 0 0 0 0 1 0
Ընդհանուր 62 0 6 0 8 0 0 0 76 0
Մոնակո 2018–19 Լիգա 1 1 0 0 0 0 0 0 0 1 0
Կարիերայի ընդհանուր 63 0 6 0 8 0 0 0 77 0

Միջազգային վիճակագրություն խմբագրել

2018 թվականի սեպտեմբերի 4-ի դրությամբ[24]

Գերմանիա
Տարի Խաղեր Գոլեր
2016 1 0
2017 2 0
Ընդհանուր 3 0

Նվաճումներ խմբագրել

Միջազգային խմբագրել

Գերմանիա խմբագրել

Անհատական խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «Germany - B. Henrichs - Profile with news, career statistics and history - Soccerway»։ uk.soccerway.com (անգլերեն)։ Վերցված է 2017-07-02 
  3. «Borussia Dortmund - Bayer 04 Leverkusen, Sep 20, 2015 - 1.Bundesliga - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-09-03 
  4. «Sporting CP - Bayer 04 Leverkusen, Feb 18, 2016 - Europa League - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-09-03 
  5. «Bayer 04 Leverkusen - CSKA Moscow, Sep 14, 2016 - UEFA Champions League - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-09-03 
  6. «Benjamin Henrichs to AS Monaco | News | AS Monaco FC»։ www.asmonaco.com (en-EN)։ Արխիվացված է օրիգինալից 2018-10-02-ին։ Վերցված է 2018-09-03 
  7. «Monaco acquire defender Henrichs from Leverkusen»։ ESPN.com (անգլերեն)։ Վերցված է 2018-09-03 
  8. «Monaco sign Henrichs from Bayer Leverkusen»։ www.beinsports.com։ Վերցված է 2018-09-03 
  9. «Transfer news: Monaco sign €20m Benjamin Henrichs from Leverkusen | Goal.com» (անգլերեն)։ Վերցված է 2018-09-03 
  10. «Official | AS Monaco sign Benjamin Henrichs from Bayer Leverkusen for €20m | Get French Football News»։ www.getfootballnewsfrance.com։ Վերցված է 2018-09-03 
  11. 11,0 11,1 Mitatselis Christiane։ «Benjamin Henrichs: Wieder ein Goldjunge für Bayer Leverkusen»։ Kölner Stadt-Anzeiger (de-DE)։ Վերցված է 2017-07-02 
  12. «Three newcomers in Germany squad for San Marino, Italy matches»։ Mail Online։ Վերցված է 2017-07-02 
  13. «Germany announce 25-man squad for San Marino and Italy matches»։ 2016-11-04։ Վերցված է 2018-09-03 
  14. «San Marino - Germany, Nov 11, 2016 - World Cup qualification Europe - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-09-03 
  15. UEFA.com։ «European Qualifiers - San Marino-Germany»։ UEFA.com (անգլերեն)։ Վերցված է 2017-07-02 
  16. «Germany Announce 23-Man FIFA Confederations Cup Squad»։ www.soccerladuma.co.za (անգլերեն)։ Վերցված է 2018-09-03 
  17. «Germany squad named for FIFA Confederations Cup»։ MyFootball.com.au (անգլերեն)։ Վերցված է 2018-09-03 
  18. FIFA.com։ «FIFA Confederations Cup Russia 2017 - Teams - Germany - FIFA.com»։ FIFA.com (en-GB)։ Արխիվացված է օրիգինալից 2018-05-14-ին։ Վերցված է 2018-09-03 
  19. «Low's youthful Germany overcome Chile to win Confederations Cup»։ ESPNFC.com։ Վերցված է 2017-07-02 
  20. Pender Kieran (2017-07-02)։ «Germany win Confederations Cup after Lars Stindl punishes error to deny Chile»։ the Guardian (անգլերեն)։ Վերցված է 2018-09-03 
  21. «Chile - Germany, Jul 2, 2017 - Confederations Cup 2017 - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-09-03 
  22. FIFA.com։ «FIFA Confederations Cup Russia 2017 - Matches - Chile-Germany - Match Report - FIFA.com»։ FIFA.com (en-GB)։ Արխիվացված է օրիգինալից 2018-07-02-ին։ Վերցված է 2018-09-03 
  23. 23,0 23,1 «Germany win first Confederations Cup title»։ BBC Sport (en-GB)։ 2017-07-02։ Վերցված է 2018-09-03 
  24. 24,0 24,1 «Benjamin Henrichs»։ worldfootball.net (en-GB)։ Վերցված է 2018-09-03 

Արտաքին հղումներ խմբագրել