Վիքիպեդիայում կան հոդվածներ Եղոյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Բենիամին Եղոյան (մայիսի 19, 1992(1992-05-19)[1], Մեծ Մանթաշ, Արթիկի շրջան, Հայաստան - ապրիլի 3, 2016(2016-04-03)[1], Ջրական, Ադրբեջան[2] և Հադրութի շրջան, Արցախ), ապրիլյան քառօրյա պատերազմի հերոս։

Բենիամին Եղոյան
1992-2016
ԾննդավայրԵրևան քաղաք
Մահվան վայրԼՂՀ
ԳերեզմանԵռաբլուր
Քաղաքացիությունհայ
Ծառայության տարիներ2013-2016
Կոչումավագ լեյտենանտ
Մարտեր/
պատերազմներ
Արցախա-ադրբեջանական ռազմական գործողություններ
Պարգևներ«Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշան

Կենսագրություն խմբագրել

Բենիամին Ներսեսի Եղոյանը ծնվել է 1992 թվականին, Երևան քաղաքում։ Դպրոցում իննամյա կրթություն ստանալուց հետո ընդունվում է Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան։ Վարժարանն ավարտելուց հետո ընդունվում է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ։ Բենիամինը ցանկանում էր շարունակել հոր գործը։ Նա ԶՈՒ-ում է եղել 2009 թվականից։ Բենիամինի հայրը՝ Ներսես Եղոյանը, ՊՆ ֆիզպատրաստության բաժնի պետ, գնդապետ, Արցախյան շարժման մասնակիցներից էր։ Ուներ մեկ եղբայր և երկու քույր[3]։

Մարտական գործողություններ խմբագրել

Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը և առավոտյան Ադրբեջանը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում ձեռնարկել է լայնածավալ նախահարձակ գործողություններ, որի ընթացքում հրթիռահրետանայաին գնդակոծման են ենթարկվել ոչ միայն հայկական զինուժի պաշտպանական դիրքերը, այլև նաև խաղաղ բնակավայրերը։ Սակայն որոշ ժամանակ անց գործողությունները դադարեցվել են։ Հայկական կողմը ունեցել է 32 կորուստ, 25 անհայտ զինծառայող։ Բենիամին Եղոյանը զոհվել է ապրիլի 3-ին տանկի անձնակազմի հետ (նշանառու օպերատոր՝ Վլադիմիր Վարուժանի Ալիխանյան, մեխանիկ վարորդ՝ Տիգրան Արամի Աբգարյան)։ Սուրբ Հովհաննես եկեղեցում տեղի ունեցավ ավագ լեյտենանտ Բենիամին Եղոյանի հոգեհանգիստը[4]

Մրցանակներ խմբագրել

  • «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշան

Հուղարկավորություն խմբագրել

Հոգեհանգիստը տեղի է ունեցել 2016 թվականի ապրիլի 7-ին ժամը 18:00-ին, իսկ հուղարկավորությունը՝ 2016 թվականի ապրիլի 8-ին, ժամը 13:00-ին Երևանի «Սուրբ Հովհաննես» եկեղեցում[5]։ Հուղարկավորված է Եռաբլուր զինվորական հուշահամալիր-պանթեոնում։

Ծանոթագրություններ խմբագրել