Բենիկ վարդապետ (Տեր-Դանիելյան Բենիկ Տեր-Ղևոնդի, 1864, Արագած, Էջմիածնի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - հունվարի 21, 1952(1952-01-21), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հոգևոր-մշակութային գործիչ, Հայ Առաքելական եկեղեցու օծյալ վարդապետ (հետագայում հրաժարվել է հոգևոր կոչումից և կարգալույծ եղել), խմբագիր, Ապարանի հերոսամարտի մասնակից։

Բենիկ վարդապետ
Ծնվել է1864
ԾննդավայրԱրագած, Էջմիածնի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն
Մահացել էհունվարի 21, 1952(1952-01-21)
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ

Գործունեություն խմբագրել

1891 թ. ավարտել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանը և զբաղվել ուսուցչությամբ։ 1896 թ. մեկնել է Ռուսաստան և սովորել Նովոռոսիյսկի կայսերական համալսարանի պատմա-լեզվագրական ֆակուլտետում։ Վերադարձել է Կովկաս, պաշտոնավարել տարբեր դպրոցներում, միաժամանակ աշխատակցել «Արձագանք», «Լումա», «Տարազ» և այլ պարբերականներին։ Բանավիճային բնույթի հոդվածներ է տպագրել հայ եկեղեցու, հատկապես Էջմիածնի հոգևոր առաջնորդների դեմ։ Խորհրդային իշխանության տարիներին ապրել է Երևանում։ Խմբագրել է «Ազատ եկեղեցի» պարբերականը։ Մահացել է 1952 թ. հունվարի 21-ին։ Թաղվել է Արագած գյուղի գերեզմանոցում։ Ներկա գերեզմանաքարը պատվիրել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Գոհար Ենոքյանը։

Հրատարակել է խմբագրել

  • Տեղեկագիր։ 1900/1901 ուսումնական տարուայ։ Կարդացուած է 1901 թ. հունիսի 10-ին տարեկան հանդիսի ժամանակ։ Թիֆլիս, 1901 թ.։
  • Երուանդ վարդապետ Տ.-Մինասեան և հայոց եկեղեցու վերանորոգութեան խնդիրը։ Թիֆլիս, 1910 թ.։
  • Դիմում հայ քահանայությանը։
  • Թալանի վանք։

Տեր-Դանիելյան, Բենիկ