Բենժամեն Տոնյուտտի (ֆր.՝ Benjamin Toniutti, հոկտեմբերի 30, 1989(1989-10-30)[2], Մյուլուզ, Ֆրանսիա), ֆրանսիացի վոլեյբոլիստ, լեհական «Յաստշեմբսկի Վենգել» ակումբի խաղացող, Ֆրանսիայի հավաքականի ավագ։ Եվրոպայի չեմպիոն, Համաշխարհային լիգայի հաղթող[3], Գերմանիայի չեմպիոն (2015) և Լեհաստանի եռակի չեմպիոն (2016, 2017, 2019)[4]

Բենժամին Տոնյուտի
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական[1]
Բնօրինակ անուն՝ֆր.՝ Benjamin Toniutti
Մասնագիտացում՝վոլեյբոլիստ և լողափի վոլեյբոլ խաղացող
Երկիր՝ Ֆրանսիա[1]
Ծննդյան ամսաթիվ՝հոկտեմբերի 30, 1989(1989-10-30)[2] (34 տարեկան)
Ծննդավայր՝Մյուլուզ, Ֆրանսիա
Ակումբ՝ZAKSA Kędzierzyn-Koźle?, «Զենիթ» Կազան և VfB Friedrichshafen?
183 սանտիմետր
Քաշ՝74 կիլոգրամ

Կարիեռա խմբագրել

Ֆրանսիական բարձրագույն խմբում պրոֆեսիոնալ նորամուտը Տոնյուտին կատարել է տասնինը տարեկանում «Արագո դե Սեթ» թիմի կազմում, որի գույները պաշտպանել է չորս մրցաշրջան՝ նվաճելով չորս բրոնզե մեդալ։ Հետագայում խաղում էի իտալական «Ռավենայում»։

2014 թվականի վերջին տեղափոխվել է Կազանի «Զենիթ»։ Սակայն այդ ակումբի կազմում նա ընդամենը երկու պաշտոնական խաղ է անցկացրել Ռուսաստանի առաջնությունում և մասնակցել բոլոր աստղերի հանդիպմանը։ Այն բանից հետո, երբ եվրոպական ֆեդերացիան Կազանի ակումբին թույլ չի տվել Տոնյուտիին հայտարվորել Չեմպիոնների լիգայում, նրա հետ պայմանագիրը խզվել է։

Կազանյան կարճատև շրջանից հետո խաղացել է գերմանական «Ֆրիդրիխսհաֆենում», որին օգնել է հաղթել ազգային առաջնությունում։ 2015 թվականի ապրիլին տեղափոխվել է լեհական «ԶԱԿՍԱ» ակումբ (Կենձեժին Կոզլե)։

Պատանեկան մակարդակում Տոնյուտին երկու անգամ դարձել Է Եվրոպայի չեմպիոն (մինչև 19 տարեկաններ՝ 2007 թվական, մինչև 21 տարեկաններ՝ 2008 թվական), ինչպես նաև աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր։ 2010 թվականին սկսել է հանդես գալ Ֆրանսիայի հիմնական հավաքականում, դարձել է նրա ավագը։ 2015 թվականին ֆրանսիացիներին օգնել է պատմության մեջ առաջին անգամ հաղթել համաշխարհային լիգայում, որտեղ անհատական մրցանակ է ստացել որպես մրցաշարի լավագույն կապավոր։ Նույն տարվա աշնանը դարձել է Եվրոպայի չեմպիոն։

2020 թվականի Օլիմպիական խաղերում նվաճել է ոսկե մեդալ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Promotion spéciale des jeux Olympiques et Paralympiques d’été de Tokyo 2020 (ֆր.): Décret du 8 septembre 2021 portant promotion et nomination dans l’ordre national de la Légion d’honneur — 2021. — Iss. 211. — ISSN 0242-6773
  2. 2,0 2,1 https://www.legavolley.it/player/TON-BEN-89
  3. «France win first Olympic Volleyball medal in thriller». www.olympics.com. 2021 թ․ օգոստոսի 7. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 7-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 8-ին.
  4. «Transferowy hit! Benjamin Toniutti rozgrywającym Jastrzębskiego Węgla!». www.jastrzebskiwegiel.pl (լեհերեն). 2021 թ․ հունիսի 25. Վերցված է 2021 թ․ հունիսի 26-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բենժամին Տոնյուտի» հոդվածին։