Բելեվալիա պիկնաթա

բույսերի տեսակ
Բելեվալիա պիկնաթա
Բելեվալիա պիկնաթա
Բելեվալիա պիկնաթա
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Ծնեբեկածաղկավորներ (Asparagales)
Ընտանիք Ծնեբեկազգիներ (Asparagaceae)
Ենթաընտանիք Մկնասոխայիններ (Scilloideae)
Ցեղ Բելևալիա (Bellevalia)
Տեսակ Բելեվալիա պիկնաթա (B. paradoxa)
Միջազգային անվանում
Bellevalia paradoxa

Բելեվալիա պիկնաթա, շուշանազգիների ընտանիքին պատկանող բազմամյա սոխուկավոր բույս է։ Հայաստանի ֆլորայի այն ներկայացուցիչներից է, որոնք դեկորատիվ մեծ արժեք են ներկայացնում և միանգամայն հեռանկարային են մշակության մեջ մտցնելու համար։

Մեր հանրապետությունում հանդիպում են այս ցեղի մոտ տասը ներկայացուցիչներ, որոնց շարքում պիկնաթան աչքի է ընկնում կամեմատաբար բարձր դեկորատիվ առանձնահատկություններով։ Ընդհանրապես ծաղկեգործության բնագավառում այս ցեղի ներկայացուցիչները հայտնի չեն։ Ցածրաճ բույս է, բարձրությունը հազիվ է հասնում 15—30 սմ–ի։ Վաղ գարնանը բացվում են նեղ նշտարաձև կամ ժապավենաձև 3—6 տերև։ Դրանք լինում են մուգ կանաչ՝ 10—20 սմ երկարությամբ, որոշ չափով ալիքավոր։ Անմիջապես սոխուկից առաջանում է ծաղկակիր ցողունը, որը կրում է 15—40 (երբեմն՝ 50) ծաղիկներից կազմված ողկույղ։ Ծաղիկները, որոնք բացվում են վաղ գարնանը, մուգ մանուշականակագույն են, շերտավոր։ Գերադասում է չափավոր խոնավ, սննդանյութերով հարուստ, լավ դրենաժի ենթարկված հողեր։ Լուսասեր է և բավականին ցրտադիմացկուն։ լավ է դիմանում ժամանակավոր երաշտին։ Մեր հանրապետությունում տարածված բելեվալիաներից մեծ արժեք են ներկայացնում նաև երկարակաթիլ, ալբանական և կապտավուն տեսակները, որոնք հիմնականում հանդիպում են Արարատյան դաշտում և նախալեռնային գոտում[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Լ․ Վ․ Հարությունյան, Քո շրջապատի ծաղիկները, Արևիկ հրատարակչություն, Երևան, 1987
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բելեվալիա պիկնաթա» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բելեվալիա պիկնաթա» հոդվածին։