Բելգորոդի գեղարվեստի պետական թանգարան
Բելգորոդի գեղարվեստի պետական թանգարան (ռուս.՝ Белгородский государственный художественный музей), գեղարվեստի թանգարան Բելգորոդում, բացվել է 1983 թվականի հուլիսի 26-ին։
Բելգորոդի գեղարվեստի պետական թանգարան | |
---|---|
Տեսակ | պատկերասրահ |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Բելգորոդ |
Հասցե | 308000[1] |
Հիմնադրվել է | հուլիսի 26, 1983 |
Այցելուներ | 68 000 մարդ |
Կայք | belghm.ru |
![]() | |
![]() |
Պատմություն
խմբագրելԲացման օրվանից գտնվում է նախկին «Օրիոն» կինոթատրոնի շենքում։ 2004 թվականի դեկտեմբերի 12-ին Բելգորոդի իշխանությունների կողմից որոշում ընդունվեց սկսել Գեղարվեստի պատկերասրահի շինարարությունը։ Նոր շենքում թանգարանը բացվեց 2007 թվականի նոյեմբերի 27-ին[2]։
Շենք
խմբագրելԱյժմ թանգարանը գտնվում է նոր շենքում, որը կառուցվել է մոդեռն ոճով, ճարտարապետներ Վ. Վ. Պերցևի և Վ. Ա. Տուրչենկոյի նախագծով։
Ցուցադրություն
խմբագրելԹանգարանն ունի գեղանկարչության, գրաֆիկայի, դեկորատիվ-կիրառական արվեստի մոտ 3700 ցուցանմուշ։ Հիմնականում ցուցադրված է XX դարի սովետական արվեստը։ Ցուցանմուշների ցուցադրման տարածքը 1353 քառ. մետր է, իսկ ժամանակավոր ցուցադրություններինը` 466,3 քառ. մետր։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Государственный каталог Музейного фонда Российской Федерации (ռուս.)
- ↑ «В. Сидоров: «Открытие художественного музея в Белгороде – событие мирового класса»». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 5-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 18-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Официальный сайт
- Страница музея на сайте Управления культуры Белгородской области(չաշխատող հղում)
- Страница музея на сайте "Музеи России"
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բելգորոդի գեղարվեստի պետական թանգարան» հոդվածին։ |