Բելա Եսաջանյան
Բելա Մարկի Եսաջանյան (մարտի 1, 1930, Իրկուտսկ, Իրկուտսկի շրջան, Սիբիրի երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - նոյեմբերի 25, 2016, Երևան, Հայաստան), լեզվաբան, մանկավարժ: Մանկավարժական գիտությունների դոկտոր (1970 թվական), պրոֆեսոր (1973 թվական): Հայաստանի Հանրապետության վաստակավոր մանկավարժ (2003 թվական):
Բելա Եսաջանյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մարտի 1, 1930 |
Ծննդավայր | Իրկուտսկ, Իրկուտսկի շրջան, Սիբիրի երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | նոյեմբերի 25, 2016 (86 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայաստան |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Ազգություն | հայ |
Կրթություն | Երևանի պետական համալսարան (1947) և Ռոստովի պետական համալսարան (1952) |
Գիտական աստիճան | մանկավարժական գիտությունների դոկտոր և պրոֆեսոր (1973) |
Մասնագիտություն | լեզվաբան և մանկավարժ |
Աշխատավայր | Վ․Բրյուսովի անվան պետական համալսարան և Հայկական պետական մանկավարժական համալսարան |
Պարգևներ և մրցանակներ | Հայաստանի Հանրապետության վաստակավոր մանկավարժ |
ԿենսագրությունԽմբագրել
Ծնվել է 1930 թվականի մարտի 1-ին Խորհրդային Ռուսաստանի Իրկուտսկ քաղաքում: Միջնակարգ կրթությունը ստացել է Լենինականի N 2 դպրոցում: 1947 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: 1952 թվականին ավարտել է Դոնի Ռոստովի պետական համալսարանը: 1962-1983 թվականներին՝ Երևանի պետական լեզվահասարակագիտական համալսարանի դասախոս, 1983-2003 թվականներին՝ Հայկական պետական մանկավարժական համալսարանի ռուսերենի և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ: 1993 թվականից եղել է ռուս մշակույթի «Հարմոնիա» միջազգային միության փոխնախագահ:
Ուսումնասիրությունները վերաբերում են հայկական դպրոցներում ռուսաց լեզվի դասավանդման, ռուսերենի և հայերենի հոլովական կառուցվածքների համապատասխանությունների հարցերին («Ռուսերենի նախդիրավոր կառուցվածքները և նրանց հայերեն համապատասխանությունները», 1977 թ., «Ռուսաց լեզվի դասը հայկական դպրոցում», 1984 թ., «Ռուսերենի դասավանդման մեթոդիկան հայկական դպրոցում», 1986 թ.): Կազմել է դասագրքեր ռուսերենի խորացված ուսուցմամբ հայկական դպրոցների 1-8 դասարանների համար[1][2]:
Հայաստանի Հանրապետությունում ռուսաց լեզվի գծով առաջին դոկտոր, պրոֆեսոր Բելա Եսաջանյանի հեղինակած դասագրքերով կրթվել են բազմաթիվ սերունդներ: Ստեղծվել են ավելի քան 30 դասագիրք, 315 տպագրված գիտական աշխատանք ու 6 մենագրություն:
Բելա Մարկովնայի գիտական և մանկավարժական գործունեությունը կապված է մանկավարժական համալսարանի հետ: Նա երկար տարիներ ղեկավարել է համալսարանի ռուսաց լեզվի ամբիոնը: Մինչև իր կյանքի վերջին տարիները նա մտնում էր լսարան, ուսանողներին փոխանցում փորձն ու գիտելիքները[3]:
Աշխատանքային գործունեությունԽմբագրել
- 1952-1960 թվականներ՝ Լենինականի թիվ 3 միջնակարգ դպրոցի ռուսաց լեզվի ուսուցիչ:
- 1960-1962 թվականներ՝ Երևանի պետական համալսարանի ռուսաց լեզվի ամբիոնի դասախոս:
- 1962-1975 թվականներ՝ Երևանի Վալերի Բրյուսովի անվան ռուսաց և օտար լեզուների ինստիտուտի դասախոս:
- 1975-1982 թվականներ՝ Երևանի Վալերի Բրյուսովի անվան ռուսաց և օտար լեզուների ինստիտուտի գիտության գծով պրոռեկտոր:
- 1983-2003 թվականներ՝ Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռուսաց լեզվի և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ:
- 1994 թվական՝ «Հարմոնիա» ռուսական մշակույթի միջազգային կենտրոնի փոխնախագահ:
- 1995 թվական՝ Մանկավարժական ասոցիացիա հասարակական կազմակերպության փոխնախագահ:
- 1999 թվականից՝ «Ռուսաց լեզուն Հայաստանում» ամսագրի գլխավոր խմբագիր:
- 2003 թվականից՝ Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռուսաց լեզվի և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի պրոֆեսոր:
ՁեռքբերումներԽմբագրել
- 1946 թվական՝ Մեծ հայրենական պատերազմում ինքնանվեր աշխատանքի համար շքանշան:
- 1970 թվական՝ մանկավարժական գիտությունների դոկտոր:
- 1973 թվական՝ պրոֆեսոր:
- 1975 թվական՝ Խաչատուր Աբովյանի անվան մեդալ:
- 1977 թվական՝ Կրուպսկայայի անվան մեդալ:
- 1996 թվական՝ Ռուսաստանի Դաշնության մանկավարժական և հասարակական գիտությունների ակադեմիայի անդամ:
- 2003 թվական՝ Հայաստանի Հանրապետության վաստակավոր մանկավարժ:
- 2005 թվական՝ Ռուսաստանի Դաշնության եղբայրության շքանշան:
- 2010 թվական՝ Վալերի Բրյուսովի անվան մեդալ:
- 2010 թվական՝ Ռուսաստանի Դաշնության վարչապետի շնորհակալագիր:
ԵրկերԽմբագրել
- Урок русского языка в армянской школе. Есаджанян Белла Марковна, 1984.