Բացել գլխավոր ցանկը

Բելառուսի Հանրապետության ազգային բանկ

Բելառուսի Հանրապետության ազգային բանկ (բելառուս․՝ Нацыянальны банк Рэспублiкi Беларусь), Բելառուսի կենտրոնական բանկը՝ տեղակայված Մինսկում։

Museum Silhouette.svg
Բելառուսի Հանրապետության ազգային բանկ
Independence-Lenin Minsk 3.jpg
Տեսակկենտրոնական բանկ և բանկի շենք
ԵրկիրFlag of Belarus.svg Բելառուս
Հիմնադրված է1992
Ժառանգության կարգավիճակԲելառուսի մշակութային ժառանգություն
Պաշտոնական կայք
Պաշտոնական կայք

Իր գործունեության մեջ բանկն անկախ է, հաշվետու է միայն Բելառուսի Հանրապետության նախագահին, որը հաստատում է բանկի կանոնադրությունը, խորհրդարանի համաձայնությամբ նշանակում է բանկի նախագահին և խորհրդի անդամներին։

ՊատմությունԽմբագրել

1921 թվականի դեկտեմբերի 3-ին Բեռառուսի ԽՍՀ ժողովրդական կոմիսարների խորհրդի որոշմամբ Բելառուսի ԽՍՀ Ֆինանսների կոմիսարիատին կից ստեղծվել է ՌՍՖՍՌ պետական բանկի Բելառուսի գրասենյակը, որն իր գործունեությունն սկսել է 1922 թվականի հունվարի 3-ին։ Մեկ տարի անց, ԽՍՀՄ պետբանկի հաստատումից անմիջապես հետո բանկն ընդգրկվել է Խորհրդային բանկային համակարգում։ Բանկը վերակազմավորվել է 1959 և 1987 թվականներին։

Բելառուսում անկախ բանկային համակարգի և ազգային բանկի պատմությունն սկսվել է Խորհրդային Միության փլուզումից հետո երկրի անկախության ձեռքբերման հետ մեկտեղ։ 1990 թվականի դեկտեմբերին Բելառուսական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունն ընդունվել է «Բեռառուսի ԽՍՀ ազգային բանկի» և «Բելառուսի ԽՍՀ-ում Բանկերի և բանկային գործունեության մասին» օրենքները, որոնք ուժի մեջ են մտել 1991 թվականի հունվարի 1-ին։ Բելառուսի տարածքում բոլոր բանկային հաստատությունները հայտարարվեցին պետության սեփականություն և ԽՍՀՄ պետական բանկի բելառուսական հանրապետական բանկի հենքի վրա ստեղծվեց Ազգային բանկը։ 1991 թվականի ապրիլի 1-ին ավարտվեց Ազգային բանկի ձևավորումը[1][2]։

Ազգային բանկի խորհրդի նախագահներԽմբագրել

  • Նիկոլայ Օմելյանովիչ (1986-1991)
  • Ստանիսլավ Բոգդանկևիչ (1991-1995)
  • Թամարա Վիննիկովա (1996-1997)
  • Գենադի Ալեյնիկով (1997-1998)
  • Պյոտր Պրոկոպովիչ (1998-2011)
  • Նադեժդա Երմակովա (2011-2014)
  • Պավել Կալլաուր (2014)

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել