Բեթել երկրորդական վարժարան
Բեթել երկրորդական վարժարան, Սիրիայի Հալեպ քաղաքի Հայ ավետարանական Բեթել եկեղեցու կրթական ու մշակութային կենտրոնն է։ Հիմնվել է 1923 թվականին Բեթել եկեղեցուն կից։Հալեպի հայկական հինգ երկրորդական վարժարաններից մեկն է։ 2016 թվականի հոկտեմբերի 10-ին իսլամիստ ահաբեկչական խմբավորումը հրթիռակոծել է վարժարանը[1]։
Բեթել երկրորդական վարժարան | |
---|---|
![]() | |
Տեսակ | կրթօջախ |
Հիմնադրված է | 1923 |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Հալեպ |
Պատմություն խմբագրել
Հայ ավետարանական Բեթել եկեղեցու կրթական ու մշակութային կենտրոնը հիմնման՝ 1923 թվականին գործել է Բեթել եկեղեցում, և այդ ժամանակ ունեցել է 200 երկսեռ աշակերտ։ Եկեղեցին գործել է այսօրվա Համիտիե եւ Ճապրիե թաղամասերի միջև տարածվող Ռամ կոչված վրանավանի մեջ։ Քառանկյունն փայտաշեն սրահ է եղել, որը ծառայել է և՛ որպես եկեղեցի, և՛ որպես դպրոց։ Լսարանը եկեղեցուց առանձնացրել են վարագույրով, աշակերտները նստել են հողածածկ գետնին։ Դպրոցը այս շինության մեջ է գործել մինչև 1935 թվականը[2]։։
Դպրոցը 1944-1955 թվականներին ուցել է ինը դասարան, իսկ մի տարի էլ 10-րդ դասարան։ 1955 թվականից դպրոցը վերածվել է վերածուած է նախակրթարանի։ Վարժարանին կից հիմնվել է թատրոն, հրատարակել է պատի թերթ «Ծաղկեփունջ» անունով ևեղել է «Խաչբուռ» պարբերաթերթը։ Հիմնվել են նաև ֆուտբոլի եւ վոլեյբոլի խմբեր։ 2004-2005 ուսումնական տարուց վարժարանում գործում միջնակարգ դասարաններ։ Բեթէլ երկրորդական վարժարանը իր պատմութեան ընթացքում ունեցել է 17 տնօրեն։ Վարժարանը իրականացնում է հրատարակչական գործունեություն[2]։
-
Աշակերտները վարժարանի նախկին շենքում
-
Վարժարանի շենքը կառուցման ժամանակ
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ «Հրթիռակոծուած Է Հալէպի Հայ Աւետարանական Բեթէլ Երկրորդական Վարժարանը – Aztag Daily – Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)»։ www.aztagdaily.com։ Վերցված է 2022-07-08
- ↑ 2,0 2,1 «ՀԱՅԵՐԸ ՀԱԼԷՊԻ ՊԱՏՄՈՒԹԵԱՆ ՄԷՋ (Ը. ՄԱՍ)»։ Hairenik Weekly Newspaper (en-US)։ 2017-12-15։ Վերցված է 2022-07-08